1500-ական թվականներից Հայաստանը գտնվում էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ: 17-րդ դարի սկզբին հայ ազատագրական գործիչները Հայաստանը ազատագրելու ծրագրեր էին մշակում: Մասնավորապես 1677թ-ին Էջմիածնում Հակոբ Բ. Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին 12 աշխարհիկ և հոգևոր գործիչներ: Նրանք քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը և որոշում պատվիրակություն ուղարկել Եվրոպա` Եվրապական երկրներից օգնություն խնդրելու համար: Պատվիրակությունը մեկնում է Կ. Պոլիս այնտեղից Եվրոպա մեկնելու համար, սական Հ. Ջուղայեցին մահանում է և պատվիրակությունը վերադառնում է Հայաստան, բացի Իսրայել Օրուց: Նա մեկնում է Եվրոպա, լինում Ֆրանսիայում, Անգլիայում, ապա հաստատվում է Գերմանիայում և հանդիպում տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ, նրան ներկայացնում Հայաստանի ազատագրման ծրագիրը: Հովհան Վիլհելմը խոստանում է նրան օգնել, բայց և խորհուրդ է տալիս գնալ Հայաստան և տեղում ծանոթանալ տիրող վիճակին, քանի որ, 20 տարի Հայաստանում չէր եղել: Օրին գալիս է Հայաստան և Սյունիքի Անգեղակոթ գյուղում հրավիրում գաղտնի ժողով, որտեղ Արցախի հայ մելիքները խոստանում են ամեն կերպ աջակցել նրան: Օրին վերադառնում է Եվրոպա դաշնակիցներ փնտրելու, սակայն շուտով հասկանում է, որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ: Նա 1703թ-ին մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պյոտր Մեծի հետ, վերջինս խոստանում է հայերին օգնել Հյուսիսային պատերազմի ավարտից հետո: Օրին շարունակում է իր գործունեությունը: Նա մահանում Է 1711թ-ին Աստրախանում: Իսրայել Օրին հայ ազատագրական շարժման հիմնադիրն է, նա առաջին գործիչն էր, որ հասկացավ՝ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ: