Բագրատունիների թագավորությունը կառավարման ձևով ավատատիրական միապետություն էր։ Թագավորը օժտված էր քաղաքական, ռազմական, դատաիրավական ու հոգևոր–եկեղեցական լայն իրավալիազորությամբ։ Թագավորը գրեթե բացարձակ միապետ էր: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա:
Բագրատունի արքան կրում էր նաև պարսկական ծագում ունեցող բարձրագույն տիտղոս՝ «Շահնշահ Հայոց», «Շահնշահ Հայոց և Վրաց», իրականում լինելով «Շահնշահ Հայոց, Վրաց և Աղուանից», այսինքն՝ հայերեն թարգմանությամբ՝ «Արքայից արքա Հայոց», «Արքայից արքա Հայոց և Վրաց», «Արքայից արքա Հայոց, Վրաց և Աղվանից»։ Իրականում այդ բոլոր երկրները և դրանց հարակից մարզերն ու գավառները ենթակա էին Հայոց թագավորին։ Դեռևս Բագրատունյաց թագավորության հիմնադիրը՝ Աշոտ 1 Բագրատունին, ստեղծեց Հայաստանի, Վիրքի և Աղվանքի իշխանների համադաշինք՝ ֆեդերացիա՝ այն ամրապնդելով ռազմաքաղաքական զորակցությամբ։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին ։Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր: Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի: Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից: Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից: Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից: Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները: Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը հասնում էր 100 000-ի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։