Հայոց պատմ․

Պատմություն

Զեյթունի հերոսամարտը

Զեյթուն քաղաքը գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին: 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր հիմնահատակ անել Զեյթունը և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց: Նրանք այսուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից: Ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա:

Վանի հերոսամարտը

1915թ. ստեղծված օրհասական դրության ժամանակ ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստանում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների և գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև, նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենացմահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։ 1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Կատաղի հրաձգություն է սկսվում, բայց վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։ 1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Без рубрики·Հայոց պատմ․

Պատմություն

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918 – 1920թթ.:

Հայ ­- վրացական հարաբերություններ

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների
հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի
հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։
Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ
չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքայինսահմանային
լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի
հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ
ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան
մյուս երեք պետությունները, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։
Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև
գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ
համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի
և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային – սահմանային
վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում
կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Հայկական երկու
գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։
Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների
մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը
ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն
սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ – վրացական զինված
ընդհարման՝ պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին
բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը
մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց
հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների
ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։
Բարեբախտաբար պատերազմը կարճ տևեց՝ շուրջ երեք շաբաթ:
Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական
ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։
Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին
հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության
ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց
նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին
միացվեց Հայաստանին։

Հայ – ադրբեջանական հարաբերություններ

Հայ – ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918 – 1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918 – 1921 թթ. և 1988 – 1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը:

1918թ. հունիսի 4 -ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց՝ հասնելով մինչև 70 հազար քառ. կմ -ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10 -ին Սևրում ( Փարիզի մոտ ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914 – 1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների ( Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Գրականություն

Հայոց լեզու

1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առոզջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։

Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ – գետին
գիտնական – գետ
հնձվոր – հունձ
խուսափել – խույս
քննարկել – քնին
լսափող – լիս
նստարան – նիստ
լրջախոհ – լուրջ
ուղեկից – ուղի
շրջադարձ – շուրջ
կավճոտ – կավիճ
սուզանավ – սույզ
չվացուցակ – չու
իշայծյամ – էշ
պտուտակ – պտույտ

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը։

ոտ ու ձեռից ընկնել – ծերանալ
ուղտի ականջում քնած – դինջ
լուն ուղտ դարձնել – փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով – դանդաղ
անկողին ընկնել – հիվանդանալ
գլուխ գլխի տալ – միասին մտածել
խելքի ծով – խելացիԳտի՛ր հոմանիշները։
Շիշ – սրվակ
սայր – ոստ
շիրիմաքար – տապան
շեմք – սեմ
նյարդ – ջիղ
շիվ – շեղբ

6. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր, աղաց, ավելի:

Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեսնելու մեր խնամիներին։

Ես մնացել էի տանը, որպեսզի խնամեմ հիվանդ տատիկիս։

Ես գնեցի տարբեր գույնի ներկեր։

Ես ներկեցի իմ սենյակի պատերը վարդագույն։

Տատիկս ցորենը տարել էր աղաց, որպեսզի աղար։

Մայրիկս աղաց ամբողջ միսը։

Ավելի պոչը կոտրվել էր։

Անիի պայուսակն ավելի մեծ է, քան Աննայինը։

7. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող – դառնահամ
ալիքներով ծփացող – ալեծուփ
ինքն իրեն մոռացած – ինքնամոռաց
մտքերի մեջ մոլորված – մտամոլոր
ոսկուց ձուլված – ոսկեձուլ
կյանքը սիրող – կենսասեր

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը վաղուց նկատվել՝ դեռ անցյալ գարնան հաճախադեպ տեղատարափ անձրևի ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն տեղաշարժվեց:
( անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել )

Այդ հոգեհարազատ, փոքր ինչ տխրալի մեղեդին թախիծով պարուրեց մարտը՝ դաժան զինվորական կարծրացած հոգին և մոռացավ նրան:
( տխրել, մոռանալ, զինվորական, մարտ )

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անօրեն, արդուզարդ, անէական, կտրիճ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուխտապան, ուղտավոր:

Գրականություն

Բայի սեռ

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է ( խնդիրը ), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի ( խնդրի ) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի ( խնդրի ) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում ( որն արտահայտում է կրող առարկան ), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում ( որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային ), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։

կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել

սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել

խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել

շարվել, տպագրվել, բղավել, մթերվել

գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։

ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել

ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ

ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել

չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել

չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել

չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել

կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել

կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել

կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Անգլերեն

Christmas Holidays in Japan

Japan is one of the most beautiful and unusual countries, where even Christmas holidays are celebrated in a very interesting way. Usually many Japanese go to temples on New Year’s, pray, and Japanese girls wear long, closed and beautiful dresses called kimano at such traditional events.The arrival of the new year is announced with 108 bells. They say that there are 108 pernicious worries, and each blow drives away one of them, bringing only happiness in the coming year.

On New Years in Japan, their traditional games are often played, and it is also considered a tradition to give money to children, this tradition is called otoshidama. Money is usually placed in small decorated envelopes called potibukuro. The amount of money that is put in an envelope depends on the age of the child, but if there are several children in the family, then the amounts are usually the same so that no one feels deprived.

Без рубрики

Анна Ахматова

Շողակաթ -տեսանյութ

Դահլիճ, բեմահարթակ, երաժշտություն (դաշնամուր)
Էկրանին՝ տեսանյութ
⦁ Մուտք – Ամալյա Զաքարյան (Մարդիկ, ովքեր․․․․)
⦁ Արինա Հովսեփյան (Ես սովորել եմ ապրել իմաստուն….)
⦁ Լիզա Ծատուրյան (Անկասկած, ցանկացած․․․․)
⦁ Անի Խաչատրյան (Մի սիրո պատմություն)
⦁ Իռեն Ավետիսյան (Երաժշտական դադար — կիթառ)
⦁ Աննա Խաչատրյան (Ախմատովայի հանդեպ)
⦁ Արմինե Կարտիկյան (Невозвратимое)
⦁ Ամալյա Զաքարյան (Անդարձություն)
⦁ Լիզա Ծատուրյան (Ժամանակի զոհ դարձած Չարենցը․․․)
⦁ Անի Խեչոյան (Չարենցն այդ ժողովածուն․․․․)
⦁ Մարգարիտա Պետրոսյան (Չարենց – ռուս․)
⦁ Քնարիկ Հակոբյան (Հայրենիքում)
⦁ Լիլիթ Հարությունյան (Газелла моей матери)
⦁ Անի Հարությունյան (Մորս համար գազել)
⦁ Էլիզա Այվազյան (Մեր լեզուն․․․)
⦁ Անի Հարությունյան (Наш язык)
⦁ Քնարիկ Հակոբյան (Наш язык -շարունակում է)
⦁ Երաժշտական (Գամեր-դաշնամուր)
⦁ Արինա Հովսեփյան (Թումանյան
⦁ Մերի Մկրտչյան (Я приснюсь)
⦁ Արթուր Պետրոսյան (Երազումս մի մաքի)
⦁ Գոհար Պետրոսյան (Шумно та звезда)
⦁ Արթուր Պետրոսյան (Շառաչելով մի վառ աստղիկ)
⦁ Արմինե Կարտիկյան (Романс)
⦁ Աբրահամ Նահապետյան (А там пастухи)
⦁ Աննա Խաչատրյան (Для финала)
⦁ Արթուր Պետրոսյան (Սա հասարակ է․․․․)
⦁ Ամալյա Զաքարյան (Это просто, это ясно․․․)

1․ Ախմատովա – կերպարային Ամալյա Զաքարյան

-Մարդիկ, ովքեր ինձ չեն հարգում, չեն այցելում ինձ, քանի որ նրանց համար հետաքրքիր չեմ: Իսկ մարդիկ, ովքեր հարգում են ինձ, չեն այցելում հարգանքից դրդված՝ կարծելով, թե կանհանգստացնեն:
Սարսափելի է խոստովանել, բայց մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ուզում են տեսնել և լսում են միայն այն, ինչ ուզում են լսել: Այս աշխարհում մարդկային բնույթը 90 տոկոսով կառչած է սարսափելի բամբասանքներից, կեղծ հեղինակություններից, սրբորեն պահպանվող ասեկոսեներից: Նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ես միայն կխնդրեմ հիշել այն, ինչ նրանց վիճակվել է լսել հենց իրենց մասին: Դավաճանությունը կարելի է ներել, վիրավորանքը՝ երբեք: Ես եղել եմ և մեծ փառքի մեջ, և ճաշակել եմ մեծագույն անփառունակությունը, ու համոզվել եմ, որ ըստ էության դրանք միևնույն բանն են: Երկրային փառքը ծխի պես է:
Շարունակում է՝ քայլելով․
Я научилась просто, мудро жить…
Я научилась просто, мудро жить,
Смотреть на небо и молиться Богу,
И долго перед вечером бродить,
Чтоб утомить ненужную тревогу.
Когда шуршат в овраге лопухи
И никнет гроздь рябины желто-красной,
Слагаю я веселые стихи
О жизни тленной, тленной и прекрасной.
Я возвращаюсь. Лижет мне ладонь
Пушистый кот, мурлыкает умильней,
И яркий загорается огонь
На башенке озерной лесопильни.
Лишь изредка прорезывает тишь
Крик аиста, слетевшего на крышу.
И если в дверь мою ты постучишь,
Мне кажется, я даже не услышу.


2․ Արինա Հովսեփյան

Ես սովորել եմ ապրել իմաստուն,

Նայել երկնքին, աղոթել Աստծուն,
Իրիկունները երկար թափառել`
Խեղդելով տագնապն իմ ոչ կարևոր:
Իսկ, երբ խշշում է հեղեղատը ձորի մեջ,
Ու արոսենու փունջն է վառվում դեղին-կարմիր,
Այդժամ գրում եմ ես ուրախ բաներ,
Կյանքի մասին անցողիկ, անցողիկ ու սիրուն:
Ես վերադարձա: Լիզում է ափն իմ
Փափկամազ կատուն ու մլավում հուզիչ,
Ու կայծկլտում են պայծառ լույսերը
Լճափի սղոցարանի աշտարակին:
Միայն լռությունն է երբեմն խախտում
Տանիքի վրայով թռչող ճիչն արագիլի:
Ու, թե հանկարծ դու իմ դուռը թակես
Ինձ կթվա՝  ես քեզ չեմ էլ լսի անգամ…

  1. Լիզա Ծատուրյան

Անկասկած, ցանկացած երկիր օտարազգիների մեջ ունի իր երկրպագուները՝ նրանք, ովքեր պահպանել են ամենաջերմ հուշերը, և նրանք, ովքեր սիրահարվել են դրան ընդմիշտ: Հայաստանը բացառություն չէ:
«Մեկ հույս պակասել է, մեկ երգ կավելանա: Պարզ է, թե ինչու էր երգը հույս հայի համար՝ դարերի ընթացքում ազատության, կորցրած և նորովի վերագտած Հայրենիքի խորհրդանիշ», այս խոսքերը ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան ասել է հայերի մասին։
Ի դեպ՝ Աննա Ախմատովան տանել չէր կարողանում «բանաստեղծուհի» բառը և պահանջում էր երբեք իրեն այդպես չկոչել:
Թե ինչու էր Հայաստանում երբեք չեղած ռուս մեծ բանաստեղծուհին այդքան սիրում մեր երկիրը, դժվար է հստակ ասել, սակայն դժվար չէ գուշակել: Այդ սիրո գրական դրսևորումներն եղան հայ դասականների բանաստեղծությունների նրա թարգմանությունները:
1956 թ հունիսի 24-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամի կինըՆադեժդան, Աննա Ախմատովային մի նամակ է գրում, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Համբուրում եմ, Անուշ, կարոտում եմ, Անո՛ւշ, ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ»: Այս նույն անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև նրանց այլ նամակներում: Բայց ինչու՞ ռուս նշանավոր բանաստեղծուհին պիտի Անուշ կոչվեր, եթե ոչ հայկական արմատներ ուներ, ոչ էլ երբևէ եղել էր Հայաստանում: Այս գաղտնիքը մասամբ բացահայտում է նույն նամակագիրը Նադեժդա Մանդելշտամը: Ինչպես հայտնի է, 1930 թվականին Մանդելշտամ ամուսինները մի քանի ամիս հյուրընկալվել են մեր երկրում: Իսկ շատ տարիներ անց Նադեժդան իր հուշերում պիտի գրեր. «Մենք վերադարձանք Հայաստանից և առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Բոլոր նախկին անունները մեզ թվացին անհետաքրքիրԱննուշկա, Անյուտա, Աննա Անդրեևնա: Նոր անունը սերտաճեց նրա հետ, մինչև վերջին օրերը ես նրան կոչում էի այն նոր անունով, որով նա ստորագրում էր իր նամակները Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը»:
Անուշ անունը շատ դուր եկավ նաև բանաստեղծուհուն: Նրան թվաց, որ հենց այդ անունն է ամբողջությամբ կարողանում արտահայտել իր ներաշխարհը:
Թումանյանական Անուշ անունը հավանաբար պատճառ է դառնում, որ նա իր ուսումնասիրություններն սկսի ամենայն հայոց բանաստեղծից: Թումանյանի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելով` Ախմատովան իր համար բացահայտում է նաև Հայաստանի ողբերգական էջերը:
Ախմատովան հետաքրքրվեց Թումանյանով և Չարենցով, սկսեց թարգմանություններ կատարել, գրել իր բանաստեղծությունները հայ բանաստեղծների ստեղծագործությունների մոտիվներով:
Չարենցի թարգմանությունները Ախմատովայի գրչով մինչ այսօր համարվում են, եթե ոչ ամենահաջողվածները, ապա առավել հաջողվածներից: Ի դեպ, ոչ այնքան հայտնի փաստ է, որ այդ ժամանակներից իր նամակները Նադեժդա Մանդելշտամին Ախմատովան ստորագրում էր «Անուշ» անվամբ:

4․ Ախմատովա և Մոդիլիանի-Մի սիրո պատմություն Անի Խեչոյան

5․ Երաժշտական դադար — Իռեն Ավետիսյան՝ կիթառ

6․Անի Խեչոյան
Վ․ Տերյան

Ախմատովայի հանդեպ իր սիրո մասին Վահան Տերյանը խոստովանել էր այդ թարգմանությունից շատ ավելի առաջհեռավոր 1916-ին, Թումանյանի դստերը Նվարդ Թումանյանին գրած իր նամակում. «Ես սիրում եմ այդ բանաստեղծուհուն: Դու էլ սիրի՛ր նրան: Նա արժանի է սիրո` մեր եւ բոլոր արվեստասերների»:
Այս խոսքերը մի կնոջ մասին են, որը մինչեւ կյանքի վերջ նամակներում ստորագրում էր որպես Անուշ, համարում հայկական պոեզիան լավագույններից մեկն աշխարհում եւ ջերմորեն սիրում Հայաստանը:

7․ Արմինե Կարտիկյան

Невозвратимое

Расстались мы, но пыль времен
Еще щадит твой бледный лик,
И прошлым я не обольщен —
Без снов волшебных жить привык.

И взором пасмурным гляжу
я на безумье прежних дней,
Как бы за песней я слежу,
Что перестала быть моей.

Расстались, не сказав: прости!
«Зачем же в сердце этот ад?»
И наши разошлись пути,
Не можем мы идти назад.

Жить прошлым больше не хочу,
Не вспоминаю о тебе,
Как раб, оковы я влачу,
Покорный горестной судьбе.

И если зов твой зазвучит
И ты придешь ко мне опять…
Увы! — душа моя молчит,
И прежним мне уже не стать.

8․Ամալյա Զաքարյան
ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Մենք բաժանված ենք: Օրերի փոշին 
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:
 
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:
 
Մենք մնաս բարով չասինք իրարու,-
«Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
 
Տարիներ անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

Վիկտոր

9․ Լիզա Ծատուրյան
 
Ժամանակի զոհ դարձած Չարենցը գրավում է Ախմատովային իր բանաստեղծական ըմբոստությամբ և ներքին ազատությամբ, միաժամանակ՝ իր ընկերներից լսել էր բազմաթիվ դրական, հիացական կարծիքներ Չարենցի մասին:
Եվ Ախմատովան սիրով սկսում է թարգմանել հայ բանաստեղծի ստեղծագործությունները: Ոչ պակաս ուրախանում է նաև Չարենցը, այդ մասին հայտնելով իր խմբագրին ուղղված նամակում. «Հարգելի Իգոր: Շատ ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունների թարգմանության մեջ ներգրավել ես Աննա Ախմատովային: Ինձ համար այդ խոշոր, ինձ վաղուց հայտնի ռուս բանաստեղծուհու թարգմանությունները մեծ ուրախություն են: Հատկապես որ դրանք կարծես շատ ճշգրիտ են: Խնդրում եմ, առիթի դեպքում փոխանցիր նրան իմ երախտագիտությունը: Ես ինքս էլ կգրեի նրան, բայց դեռ մի տեսակ անհարմար է»:

10․ Անի Խեչոյան
 
Չարենցն այդ ժողովածուն այդպես էլ չտեսավ, քանի որ այն լույս տեսավ նրա մահից քսան տարի անց միայն: Սակայն նրա բանաստեղծությունների ախմատովյան թարգմանությունը մինչ օրս մնում է անգերազանցելի: Այդ թարգմանություններից մեկը` «Մորս համար գազել» բանաստեղծությունը 1936 թ-ին, այնուամենայնիվ, լույս է տեսնում «Литературный Ленинград» շաբաթաթերթում, որի համար ստացած հոնորարը կարիքների մեջ ապրող Ախմատովան փոխանցում է «հերոսական իսպանացի ազգի մայրերին, կանանց եւ երեխաներին, որոնք քաջաբար կռվում են ընդդեմ ֆաշիզմի»: 1935-ին ձերբակալել էին նաեւ բանաստեղծուհու որդուն, եւ ավելորդ է նշել, թե որքան հոգեհարազատ էին Չարենցի տողերը նրան այդ շրջանում։

11․Մարգարիտա Պետրոսյան

Եղ․ Չարենց

“На Родине”-

Лед вершин и синие озера,
Небеса, как сны души родной,
С чистотой ребяческого взора.
Я — один; но ты была со мной.

Слушал ропот я волны озерной
И глядел в таинственную даль –
Пробуждалась с силой необорной
Вековая звездная печаль.

Звал меня на горные вершины
Кто-то громко на исходе дня,
Но уже спускалась ночь в долины,
К звездной грусти приобщив меня…
               

12․Քնարիկ Հակոբյան
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անբո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…


13․Լիլիթ Հարությունյան

Газелла моей матери

 
Лицо вспоминаю я, родимая мать моя,
Под сетью светлых морщин, родимая мать моя!
Сидишь перед домом ты; весенний зеленый тут
Бросает тень на тебя, родимая мать моя!
Сидишь ты молча и те печальные помнишь дни;
Они пришли и ушли, родимая мать моя!
Ты помнишь сына, давно ушедшего от тебя,
Куда он ушел тогда, родимая мать моя?
И где он живет теперь, он жив или умер давно?
В какие двери стучит, родимая мать моя?
Когда усталым он был, в любви обманутым, — в чьих
Тогда объятьях рыдал, родимая мать моя?
В раздумье печальном ты; баюкает нежный тут
Твою святую печаль, родимая мать моя!
И слезы горькие, вот, текут одна за другой
На руки, руки твои, родимая мать моя!

14․ Արթուր Պետրոսյան
Մորս համար գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
 

16․ Անի Հարությունյան
Наш язык

Дикий наш язык и непокорный,
Мужество и сила дышат в нем,
Он сияет, как маяк нагорный,
Сквозь столетий мглу живым огнем.

С древности глубокой мастерами
Был язык могучий наш граним,
То грубел он горными пластами,
То кристалл не смел сравниться с ним.

Мы затем коверкаем и душим
Тот язык, что чище родников,
Чтобы на сегодняшние души
Не осела ржавчина веков.

17․Քնարիկ Հակոբյան -շարունակում է
Ширятся душевные границы,
И не выразят, чем дышит век,
Ни Терьяна звонкие цевницы,
Ни пергаментный Нарек.

Даже сельский говор Туманяна
Нас не может в эти дни увлечь,
Но отыщем поздно или рано
Самую насыщенную речь.

ELIZA
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։ —

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո ՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական, —
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ…

18․Երաժշտական դադար —

19․Արինա Հովսեփյան

Թումանյան

 «Ոմանք, ինչպես Պաստեռնակը, նվիրվում են Վրաստանին, իսկ ես միշտ ընկերություն եմ արել Հայաստանի հետ», – իր օրագրում գրել է Աննա Ախմատովան:
Իսկ այդ ընկերության ակունքները, հնարավոր է՝ թաքնված են Թումանյանի ստեղծագործությունների հետ ծանոթության մեջ: Ախմատովան մի անգամ ասել է. «Մեկ հույս պակասել է, մեկ երգ կավելանա: Պարզ է, թե ինչու էր երգը հույս հայի համար՝ դարերի ընթացքում ազատության, կորցրած և նորովի վերագտած Հայրենիքի խորհրդանիշ»:
Սեփական ողբերգությունն արտահայտելու համար (ամուսնուն գնդակահարել էին, տղան ձերբակալված էր) նա որպես ոգեշնչում ընտրում է հենց Թումանյանի «Երազումս մի մաքի» քառյակը` վերնագրելով այն «Подражание армянскому»:
 
20․ Մերի Մկրտչյան

Подражание армянскому

Я приснюсь тебе черной овцою
На нетвердых, сухих ногах,
Подойду, заблею, завою:
«Сладко ль ужинал, падишах?
 
21․ Արթուր Պետրոսյան

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

22․ Գոհար Պետրոսյան (Մարգարիտա, Քնարիկ)
Аветик Исаакян

Шумно та звезда упала
С неба на земную грудь,
Но земля в ответ молчала,
Смертью кончен звездный путь.

Я к тебе ворвался с нежной
Песней, жаркою, как кровь.
Ты нема и безмятежна,
Но… жива моя любовь.

23․ Արթուր Պետրոսյան

Շառաչելով մի վառ աստղիկ
Երկրի կրծքին վայր ընկավ.
Բայց երկիրը մնաց լռիկ,
Աստղն էլ լռեց ու հանգավ:
 
Իմ վառ սերս բոցով-երգով
Սրտես սուրաց, սիրտդ ընկավ,
Սիրտդ մնաց մունջ-անվրդով,
Սակայն… սերս չհանգավ..․․

24․Արմինե Կարտիկյան
Романс
Что тоскуешь, будто бы вчера
Мы расстались: между нами вечность —
Без особенных примет дыра,
С неприглядной кличкой — бесконечность.

Между тысячами тех разлук
Наша превосходно уместилась —
Сколько отсчитал ей кто-то мук,
Так оно и вправду совершилось.

Что тоскуешь, будто бы вчера…
Нет у нас ни завтра, ни сегодня.
Рухнула незримая гора,
Совершилась заповедь Господня.

Մերի Մկրտչյան
Приговор

Для финала:

26․ Իռեն Ավետիսյան

Мы постарались представить вам величайшую поэтессу Серебряного Века, женщину с горькой судьбой, которая до конца жизни в своих письмах подписывалась как Ануш, считала армянскую поэзию одну из лучших в мире и горячо любила Армению. 
 
Я на солнечном восходе
Про любовь пою,
На коленях в огороде
Лебеду полю.

Вырываю и бросаю

  • Пусть простит меня.
    Вижу, девочка босая
    Плачет у плетня.

Страшно мне от звонких воплей
Голоса беды,
Все сильнее запах теплый
Мертвой лебеды.

Будет камень вместо хлеба
Мне наградой злой.
Надо мною только небо,
А со мною голос твой.
27․ Ամալյա Զաքարյան
Это просто, это ясно,
Это всякому понятно,
Ты меня совсем не любишь,
Не полюбишь никогда.
Для чего же так тянуться
Мне к чужому человеку,
Для чего же каждый вечер
Мне молиться за тебя?
Для чего же, бросив друга
И кудрявого ребенка,
Бросив город мой любимый
И родную сторону,
Черной нищенкой скитаюсь
По столице иноземной?
О, как весело мне думать,
Что тебя увижу я!

28․Անի Հարությունյան

Սա հասարակ է, սա՝ անմեկին,
Սա հասկանալի ամենքին,
Դու ինձ չես սիրի բնավ էլ
Եվ երբեք չես սիրել:
Էլ ինչո՞ւ եմ այսպես ձգտում
Դեպի մարդուն օտար,
Ինչո՞ւ եմ ամեն իրիկուն
Աղոթում քեզ համար:
Էլ ինչո՞ւ թողած ամուսնուս,
Երեխայիս անմեղ,
Հանց մուրացիկ մի սևազգեստ
Հայտնվել եմ այստեղ:
Թափառում եմ զատ ամենքից
Օտար քաղաքում այս,
Օ՜, ինչ ուրախ եմ այն մտքից,
Որ քեզ կտեսնեմ ես:

  1. Արթուր Պետրոսյան
    Думали: нищие мы, нету у нас ничего,
    А как стали одно за другим терять,
    Так, что сделался каждый день
    Поминальным днем, —
    Начали песни слагать
    О великой щедрости Божьей
    Да о нашем бывшем богатстве.

Ավարտ-երաժշտություն

Без рубрики

интернет в моей жизни

Интернет занимает огромную, я бы даже сказала основную часть моей жизни, у меня много интернет друзей которые живут в других городах и странах с которыми я общаюсь уже больше года. Настоящая жизнь все же отличается от интернет жизни, это понятно, я сама немного отличаюсь от интернет и реального общения. Не говорю что это плохо но это определённо что-то другое. Большую часть того чего я делаю в интернете это общаюсь с друзьями и смотрю аниме. Возможно это плохо что от части все мы зависимы от интернета но все же это будущее и его не стоит отрицать потому что оно уже наступило. На данный момент мы можем сделать почти все через интернет, даже получить образование. Интернет это наше будущее и настоящее и все мы хотя бы от части можем быть от него зависимы.