Հայոց պատմ․

Պատմություն

Զեյթունի հերոսամարտը

Զեյթուն քաղաքը գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին: 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր հիմնահատակ անել Զեյթունը և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց: Նրանք այսուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից: Ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա:

Վանի հերոսամարտը

1915թ. ստեղծված օրհասական դրության ժամանակ ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստանում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների և գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև, նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենացմահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։ 1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Կատաղի հրաձգություն է սկսվում, բայց վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։ 1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Без рубрики·Հայոց պատմ․

Պատմություն

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918 – 1920թթ.:

Հայ ­- վրացական հարաբերություններ

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների
հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի
հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։
Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ
չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքայինսահմանային
լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի
հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ
ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան
մյուս երեք պետությունները, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։
Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև
գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ
համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի
և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային – սահմանային
վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում
կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Հայկական երկու
գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։
Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների
մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը
ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն
սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ – վրացական զինված
ընդհարման՝ պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին
բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը
մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց
հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների
ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։
Բարեբախտաբար պատերազմը կարճ տևեց՝ շուրջ երեք շաբաթ:
Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական
ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։
Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին
հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության
ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց
նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին
միացվեց Հայաստանին։

Հայ – ադրբեջանական հարաբերություններ

Հայ – ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918 – 1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918 – 1921 թթ. և 1988 – 1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը:

1918թ. հունիսի 4 -ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց՝ հասնելով մինչև 70 հազար քառ. կմ -ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10 -ին Սևրում ( Փարիզի մոտ ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914 – 1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների ( Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Գրականություն

Հայոց լեզու

1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առոզջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։

Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ – գետին
գիտնական – գետ
հնձվոր – հունձ
խուսափել – խույս
քննարկել – քնին
լսափող – լիս
նստարան – նիստ
լրջախոհ – լուրջ
ուղեկից – ուղի
շրջադարձ – շուրջ
կավճոտ – կավիճ
սուզանավ – սույզ
չվացուցակ – չու
իշայծյամ – էշ
պտուտակ – պտույտ

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը։

ոտ ու ձեռից ընկնել – ծերանալ
ուղտի ականջում քնած – դինջ
լուն ուղտ դարձնել – փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով – դանդաղ
անկողին ընկնել – հիվանդանալ
գլուխ գլխի տալ – միասին մտածել
խելքի ծով – խելացիԳտի՛ր հոմանիշները։
Շիշ – սրվակ
սայր – ոստ
շիրիմաքար – տապան
շեմք – սեմ
նյարդ – ջիղ
շիվ – շեղբ

6. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր, աղաց, ավելի:

Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեսնելու մեր խնամիներին։

Ես մնացել էի տանը, որպեսզի խնամեմ հիվանդ տատիկիս։

Ես գնեցի տարբեր գույնի ներկեր։

Ես ներկեցի իմ սենյակի պատերը վարդագույն։

Տատիկս ցորենը տարել էր աղաց, որպեսզի աղար։

Մայրիկս աղաց ամբողջ միսը։

Ավելի պոչը կոտրվել էր։

Անիի պայուսակն ավելի մեծ է, քան Աննայինը։

7. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող – դառնահամ
ալիքներով ծփացող – ալեծուփ
ինքն իրեն մոռացած – ինքնամոռաց
մտքերի մեջ մոլորված – մտամոլոր
ոսկուց ձուլված – ոսկեձուլ
կյանքը սիրող – կենսասեր

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը վաղուց նկատվել՝ դեռ անցյալ գարնան հաճախադեպ տեղատարափ անձրևի ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն տեղաշարժվեց:
( անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել )

Այդ հոգեհարազատ, փոքր ինչ տխրալի մեղեդին թախիծով պարուրեց մարտը՝ դաժան զինվորական կարծրացած հոգին և մոռացավ նրան:
( տխրել, մոռանալ, զինվորական, մարտ )

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անօրեն, արդուզարդ, անէական, կտրիճ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուխտապան, ուղտավոր:

Գրականություն

Բայի սեռ

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է ( խնդիրը ), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի ( խնդրի ) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի ( խնդրի ) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում ( որն արտահայտում է կրող առարկան ), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում ( որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային ), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։

կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել

սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել

խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել

շարվել, տպագրվել, բղավել, մթերվել

գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։

ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել

ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ

ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել

չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել

չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել

չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել

կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել

կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել

կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել