Ռուսերեն

Русский Язык

  1. Употребите существительные в скобках в нужном падеже:

В нашем городе много улиц, площадей, театров, музеев, гостиниц, кинотеатров. 2. На улицах города много машин, автобусов, троллейбусов. 3. В поликлинике работает много врачей и медсестёр. 4. На собрании было много профессоров, преподавателей и студентов. 5. В этом месяце Антон получил несколько писем, открыток, телеграмм, поздравлений. 6. Миша взял в библиотеке несколько учебников, книг и журналов. 7. Я купил в киоске несколько тетрадей, конвертов, марок и ручек.

  1. Поставьте вместо точек данные в скобках слова в нужном падеже.
    В этом городе нет оперных театров, ботанических садов, исторических музеев.
    2. На этой улице нет автобусной остановки, книжных магазинов. 3. В этом университете нет студенческих клубов, медицинских факультетов. 4. В этой библиотеке нет читального зала. 5. На этом этаже нет большой аудитории.
կենսաբանությում

կենսաբանությում

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Լրացուցիչ աշխատանք

Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆրիդրիխ Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը: Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու թելեր՝ մեկը մյուսի շուրջ ոլորված՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված է երեք նյութերից՝ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տաբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: 

ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթայի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են:

ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹ-ն կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:

Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Անգլերեն

Անգլերեն

  1. I haven’t watched TV for more than a week

I’ve seen this movie before.

This cinema has been showing the same films for weeks now.

If you’ve lost your ticket , you can’t come in.

You’ve been reading TV guide for an hour.Can I have a look now?

2. Chat show

Game programe

Drama series

Sit com

Sports show

The news

3. DANNY: Ben it’s my turn to watch TV.

BEN: just give me twenty more minutes.

DANNY: but you’ve been watching TV for more then two hours.Your not even allowed to watch so much TV.Does mom know?

BEN: yes , she does.Anyway I’m almost finished

DANNY: yes but I want to watch the news and it starts in five minutes.

BEN: you can watch it later.I really need to see the end of this.

DANNY: what is that your watching anyway?

BEN: CrimeWave

DANNY: What ,that American drama serials?

BEN: Yes ,that’s the one.its the last episode in the series.I can’t miss it.I watched all the others. I want to know how it ends.

DANNY: I’ll tell you how it ends.The policeman’s the murderer. Now let me watch my show.

Ռուսերեն

Полковник тяжело сел и с полминуты задыхался и жмурился. Он ничего не видел и не слышал, но он знал, что там, за этими стенами, ангары превращаются в мягкую красную ржавчину, что самолеты рассыпаются в бурую уносимую ветерком пыль, что танки медленно погружаются в расплавленный асфальт дорог, как доисторические чудовища некогда проваливались в асфальтовые ямы — именно так, как говорил этот молодой человек. Грузовики превращаются в облачка оранжевой краски, и от них остаются только резиновые шины, бесцельно катящиеся по дорогам.

— Сэр… — заговорил часовой, видевший все это. — Клянусь вам…

— Слушайте, слушайте меня! — закричал полковник. — Идите за ним, задержите его руками, задушите его, бейте кулаками, ногами, забейте насмерть, но вы должны остановить его! 

Мнение

Палковник был в абсолютной безысходности от чего начал жутко нервничать. От потерянности он был уже вне себя и даже возможно по тихому сходил с ума, он даже приказывает убить человека из-за своей безысходности. Само произведение на самом деле глубже чем кажется и поверхностные мысли скрывают саму суть. Палковник просто сходит с ума от того что происходит вокруг и намеренно пытается остановить сержанта.

Упражнение 1

Подруга напомнила, что у нас завтра две лекции. Я предупредила ее, что не смогу на них присутствовать и попросила, чтобы она подробно их записала. Подруга убеждала меня в том, что обязательно надо прийти в университет. Я сказала, что меня вызвали в посольство. Я упросила подругу, чтобы она извинилась перед преподавателем за мое неожиданное отсутствие. Она пообещала мне, что выполнит мою просьбу.

Հայոց պատմ․

Մասիսյան հերոսամարտեր

Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: 

Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Բաշ Ապարանի ճակատամարտ տեղի է ունեցել 1918թ․ մայիսի 23-29-ին: Սար-դարապատի ճակատամարտի ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան:Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել հայ և եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքերը ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից: 

Ղարաքիլիսայի ճակատամարտը 

Ղարաքիլիսայի Ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ․ մայիսի 24-28-ին, հայկական և թուրքական զորքերի միջև: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի գլխավորած Հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ: Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում կնքած զինադադարը, 1918-ի սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ Հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը: Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի, մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ: Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլադը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո, Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ: Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն: Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկադրեցին նահանջել դեպի Համամլու: Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ: Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը: Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «…բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու:

Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան:

Հայոց պատմ․

Մուսա լեռ

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Սարդարապատի հերոսամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Արցախյան հերոսամարտը 

Արցախյան ազատամարտ Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ։ Հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և զինադադար է խնդրեց։ 

Ռուսերեն

Русский

1. Употребите существительные в скобках в нужном падеже.

В нашем городе много улиц, площадей, театров, музеев, гостиниц, кинотеатров.

На улицах города много машин, автобусов, троллейбусов.

В поликлинике работает много врачи и медсестёр.

На собрании было много профессоров, преподавателей и студентов.

В этом месяце Антон получил несколько письмо, открыток, телеграмм, поздравление.

Миша взял в библиотеке несколько учебник, книг и журналов.

Я купил в киоске несколько тетрадь, конвертов, марки и ручки.

2. Поставьте вместо точек данные в скобках слова в нужном падеже.

В этом городе нет оперного театра, ботанического сада, исторического музея.

На этой улице нет автобусного остановки, книжного магазина.

В этом университете нет студенческого клуба, медицинского факультета.

В этой библиотеке нет читального зала.

На этом этаже нет большого аудитории.

Անգլերեն

Անգլերեն

Are the sentences true or false?

1.Fisherman’s Wharf, Ghirardelli Square and Pier 39 are all in San Francisco.

True 

2. The Golden Gate Bridge is the shortest suspension bridge in the world.

False

3. Alcatraz is still a prison today.

False

4. You can see a surfboard damaged in a shark attack in the museum in Santa Cru. 

True

5.Ice skating is a popular activity on Venice Beach.TrueFalse6. You can meet real film stars at Madame Tussauds in Hollywood.

False

6. You can meet real film stars at Madame Tussauds in Hollywood.

False

7. The Grammy Museum in Los Angeles is dedicated to music and dance. 

True

8. Space Mountain is the name of one of the hotels in Disneyland.

False

Քիմիա

<<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>                           

Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։

Նյութի քիմիական հատկությունները քիմիական փոխազդեցություններին մասնակցելու ընդունակություն ունեն, երբ առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիոլոգիական հատկություններ։

Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցությունն է կեդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական։

Պարզ նյութերԲարդ նյութեր
N(ազոտ)կերակրի աղ(NaCl)
Օ(թթվածին)շաքար
Ջուր (H2O)
Պղնձարջասպ
Նատրիումի հիդրոկարբոնատ
Ացետոն
  • H2O-սովորական ջուր-անօրգանական
  • NaCl-կերակրի աղ-անօրգանական
  • C12H22O11-սախարոզ-օրգանական
  • O2-թթվածին
  • C2H5OH-էթիկ սպիրտ, գինու սպիրտ, կոնյակի սպիրտ, բժշկական սպիրտ-օրգանական
  • H2-ջրածին-անօրգանական
  • N2-ազոտ-անօրգանական
  • CH3COOH-քացախաթթու-օրգանական
  • NaHOO3-խմելու սոդա”նատրիումի հիօդրոկարբոնատ-անօրգանական
  • Na2CO3″10 H2O-լվացքի սոդա
  • Fe-երկաթ-անօրգանական
  • Cu-պղինձ-անօրգանական

1. Նյութի անվանում՝ Ջուր – համար մեկ նյութը բնության մեջ

  • Բանաձ — H2O
  • Ագրեգատային վիճակ — հեղուկ
  • Հոտ և համ — չունի
  • Գույն — չունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 1,00
  • Լուծելիությունը ջրում — չի լուծվում
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — չունի
  • Համան և եռման ջերմաստիճան —  0, 100

2. Նյութի անվանում — Կերակրի աղ

  • Բանաձև — NaCl
  • Ագրեգատային վիճակ — պինդ
  • Հոտ և համ — ունի
  • Գույն — չունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 2,17
  • Լուծելիությունը ջրում — լավ
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — ունի
  • Համան և եռման ջերմաստիճան — 801, 1465

3. Նյութի անվանում — Սախարոզ

  • Բանաձև — C12H23O11
  • Ագրեգատային վիճակ — պինդ
  • Հոտ և համ — ունի
  • Գույն — ունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 1,59
  • Լուծելիությունը ջրում — լավ
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — չունի
  • Համան և եռման ջերմաստիճան — 185, քայքայվում է

4. Նյութի անվանում — թթվածին

  • Բանաձև- O2
  • Ագրեգատային վիճակ — գազային
  • Հոտ և համ — չունի
  • Գույն — չունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 0,00143
  • Լուծելիությունը ջրում — քիչ
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — ունի
  • Համան և եռման ջերմաստիճան — —219, -183

5. Նյութի անվանում — Ազոտ

  • Բանաձև — N2
  • Ագրեգատային վիճակ — գազային
  • Հոտ և համ — չունի
  • Գույն — չունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 0,00125
  • Լուծելիությունը ջրում — քիչ
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — ունի
  • Համան և եռման ջերմաստիճան — -210, -196

6. Նյութի անվանում — քացախաթթու

  • Բանաձև — CH3COOH
  • Ագրեգատային վիճակ — հեղուկ
  • Հոտ և համ — ունի
  • Գույն — ունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 1,05
  • Լուծելիությունը ջրում — միախառնվում է ցանկցած հարաբերակցությամբ
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — չունի
  • Համան և եռման ջերմաստիճան — 17, 118

7. Նյութի անվանում — էթիլ սպիրտ

  • Բանաձև — C2H5OH
  • Ագրեգատային վիճակ — հեղուկ
  • Հոտ և համ — ունի սուր հոտ
  • Գույն — չունի
  • Փայլ — չունի
  • Խտություն — 0,79
  • Լուծելիությունը ջրում — լուծվում է
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — չունի
  • Հալման և եռման ջերմաստիճան — -114, 78


8․Նյութի անվանում — երկաթ

  • Բանաձև —  Fe
  • Ագրեգատային վիճակ — պինդ
  • Հոտ և համ — չունի
  • Գույն — ունի
  • Փայլ — ունի
  • Խտություն — 7,87
  • Լուծելիությունը ջրում — չի լուծվում
  • Պլաստիկություն — չունի
  • Ջերմաէլետրահաղորդականություն — ունի
  • Հալման և եռման ջերմաստիճան — 1539, 2870