մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Զամբյուղում սալորներ են դրված։ Եթե մայրիկը երեխաներից մեկին տա սալորների կեսը և էլի 1 սալոր, մյուսին՝ մնացածի կեսը և էլի 2 սալոր, երրորդին՝ մնացածի կեսը և էլի 3 սալոր, ապա զամբյուղում սալոր չի մնա։ Սկզբում քանի՞ սալոր կար զամբյուղում։

34 սալոր

2. Գերմանացի մաթեմատիկոսներից մեկը n^2 թվականին դարձավ n տարեկան: Ո՞ր թվականին էր նա ծնվել, եթե նա մահացել է 840 թվին՝ չապրելով մեկ դար:

784=28^2
784-28=756

Պատ․՝ 756 թ․

3. Երկու տղա ուզում են գնել տուփով շոկոլադ: Մեկ տուփ շոկոլադի  համար տղաներից մեկին չէր բավարարում 20 դոլար, մյուսին՝ 2 դոլար։ Միացնելով իրենց ունեցած գումարները՝ տղաները նորից չկարողացան գնել մեկ տուփ շոկոլադ:   Ի՞նչ արժեր մեկ տուփ շոկոլադը:

x>22

4. Քանի՞ ձևով է հնարավոր 6930 թիվը ներկայացնել երկու փոխադարձաբար պարզ թվերի արտադրյալի տեսքով, ի դեպ,  նույն արտադիչների տարբեր դասավորությունը համարել նույնը:

6930=235711
5*4/2=10
10+5+1=16

Պատ․՝16

  1. Ունենք Օ կենտրոնով շրջանագիծ (տես նկարը): Հայտնի է , որ OR = QB, իսկ անկյուն AOR -ը 60 աստիճան է: Գտեք անկյուն ABR-ի աստիճանային չափը;

20°

6. Առաջին ամանում կար սպիրտի 30% — անոց լուծույթ, իսկ երկրորդ ամանում ՝ սպիրտի 20% -անոց լուծույթ: Երբ երկու ամանների լուծույթները խառնեցին ստացվեց սպիրտի 22% — անոց լուծույթ:  Գտեք խառնված լուծույթների զանգվածների հարաբերությունը: 

7. Գրատախտակին գրված են 1-ից մինչև 252 բնական թվերը։ Արմենը ջնջեց բոլոր զույգ թվերը, բացի նրանցից, որոնք բաժանվում են 5-ի: Այնուհետև Սուրենը ջնջեց 5-ի վրա բաժանվող բոլոր թվերը, բացի նրանցից, որոնք բաժանվում են 2-ի։ Գրատախտակին քանի՞ թիվ մնաց ։

202

Հայոց պատմ․

Քաղաքական մտքի զարգացումները․ Պահպանողականներ, ազատականներ

19-րդ դարի կեսերին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունները, Արևմտյան Եվրոպայում ծավալված հեղափոխությունները, ռուսական քաղաքական մտքի վերելքը լուրջ տեղաշարժեր առաջացրեց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Հայ իրականության մեջ սկսեցին լայնորեն քննարկվըլ Հայաստանի ապագայի մասին։ Քննարկումների արդյունքում հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ։ 19-րդ դարի 50-70-ական թթ. գոյություն ունեցող ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանցվեցին պահպանողական և ազատական հոսքերը։

Հայկական կոնսերվատիզմը

Ըստ կոնսերվատիստների, հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Նրանք առաջնահերթ խնդըր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և Հայոց լեզվի պահպանումը։ Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու առևտրականների շահերը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստելու։ Այս հոսանքի ճանաչված դեմքերից Գաբրիել վարդապետ Այվազովսկին հրատակում էր «Մասյաց աղավնի», Մարկոս Աղաբեկյանը ՝ «Կռունկ հայոց աշխարհին», Հովհաննես Չամուոճյան-Տերոյենցը ՝ «Երևակ» պարբերականները։ Արմատական պահպանողական գործիչները գտնում էին, որ Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի, 1836թ. եկեղեցական կանոնադրությամբ սահմանափակվել են Հայ եկեղեցու և դպրոցի իրավունքները, վտանգվել է հայի ազգային ինքնությունը։ Արևմտահայ գործիչները իրենց քննադատության սլաքը ուղղում էին թուրքական կառավարության դեմ։ Հակառակ աշխարհաբարի, որը ուներ երկու ճյուղ ՝ արևմտահայերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանումը։

Հայկական լիբերալիզմը

Ազատական հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակույթային կյանքը եվրոպակացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով։ Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր ՝ եկեղեցին։ Երբեմն այս քննադատությունը հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պահպանողականներին հակադրվեցին նաև լեզվի հարցում ՝ պնդելով, որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։ Ազատականների գաղափարախոսության մեջ առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն ՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը։ Հայ ազատականության նշանավոր դեմքերից ՝ Ստեփանոս Նազարյանցը գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ։ Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակույթային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։ Համարձակ մտքեր էին արտահայտու. արևմտահայ ազատականները ՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիգոր Օտյանը, Նահապետ Ռուսինյանը և ուրիշներ։ Պոլսահայ ազատականների շարքում առանձնանում էին երկիծական ժանրի երկու խոշոր դեմքեր ՝ «Մեղու» հանդեսի խմբագիր Հարություն Սվաճյանը և գրող Հակոբ Պարոնյանը։ Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։ Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այլև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոցը։

Ազգային սահմանադրություն

1857թ. Կ.Պոլսի ուսումնական խորհրդի անդամներ ՝ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը, Սերովբե Վիչենյանը, Նիկողայոս Պալյանը մշակում են արևմտահայ համայնքի ներքին կյանքին վերաբերող մի կանոնադրություն։ 1859թ. դեկտեմբերին հանձնաժողովը ներկայացնում է բարեփոխած կանոնադրությունը։ 1860թ. մայիսի 24-ին Կ.Պոլսի Ազգային ժողովը հաստատում է կանոնադրությունը և Ն.Ռուսինյանի առաջարկությամբ այն կոչում են «Ազգային սահմանադրություն»։ Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի ու ամբողջ կայսրության հայ բնակչության կրթամշակույթային կյանքը կարգավորող իրավական կարևոր փաստաթուղթ էր։ Այն սուլթանի կողմից հաստատման կարիք ուներ։ 1863թ. մարտի 17-ին սուլթանը հաստատում է կանոնադրությունը։ Ըստ ազգային սահմանադրության ՝ ստեղծվում էին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն, ազգային կյանքի տարբեր բնագավառներ սպասարկող խորհուրդներ։ Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին, ընտրվում էր ամբողջ ազգի կողմից։ Ազգային սահմանադրությունը դրական դեր խաղաց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Խրիմյան հայրիկի շնորհիվ, ով 1869թ. դարձել էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, սահմանադրությունը գործադրվեց Արևմտյան Հայաստանի բազմաթիվ գավառներում։

Հայոց պատմ․

Հայկական հարց

  • Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը

Պատերազմի ավարտին հաշտության պայմանների շուրջ նորից սրվեց միջազգային իրադրությունը։ Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը եվրոպական տարածաշրջանում։ Ռուս դիվանագետները Արևմտյան Հայաստանը համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ Գեներալ Մ․ Լոռիս-Մելիքովը, երբ ծանոթանում է զինադադարի ռուսական նախագծին, համաձայնության չի գալիս։ Նա ընդգծում էր Հայաստանի գրաված տարածքի ռազմավարական կարևորությունը Ռուսաստանի համար։ 1878 թվականի փետրվարի 19-ին կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը՝ Կ․ Պոլսի մոտակայքում գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադրանի ամառանոցում։ Ըստ պայմանագրի՝ ռուսական կողմ էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի ու Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։ Իսկ Օսմանյան կայսրությանն են վերադարձվում Էրզրումն ու Բասենը։ Սան Ստեֆանոյի պայմանագրում քննարկվեց Հայկական հարցը։ Լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Այնտեղ տեղ գտան Հայաստանին ու հայերին վերաբերող առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին։ Օրինակ՝ 16-րդ հոդվածում Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել ու ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից Արևմտյան Հայաստանի այն տարածքներում, որոնք գրավել էին ռուսները և ունեին պարտավորվածություն այն կրկին վերադարձնելու Թուրքիային։ Իսկ 25-րդ հոդվածը ռուսներին իրավունք էր տալիս 6 ամսով մնալ Հայաստանում։ 27-րդ հոդվածում կար պարտավորվածություն, որ այն քրիստոնյաներին, ովքեր օգնել ու աջակցել են ռուսներին պատերազմում, թուրքերը չեն կարող հալածել։ Պայմանագրի այս հոդվածներն ունեին իրենց դրական կողմերը՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը։ Երկրորդ դրական կողմն այն էր, որ հայկական մի շարք տարածքներ անցնում էին ռուսական կազմ։