Նախագծեր·Գրականություն

Գովազդի լեզու

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու
գործառույթտեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են: Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն
տեղեկատվությամբ:
Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ
բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապու-
րել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայու-
թյան հանդեպ:
Գովազդները լինում ենա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ, ֆոտոգովազդ ևն), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուս- տագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են
զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պար-
բերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառա-
յին գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառ-
ներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային
(պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնու-
թյամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տո-
ղեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութ-
ներում տրվող զանազան ապրանքներ) ևն:
Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․


1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում
ձեզ վրա և ինչո՞ւ։

տեսողական , լսողական, տեսալսողական։

իմ վրա ամենաշատը ներգործում է տեսալսողական գովազդային հոլովաների տեսակը, այն պատճառով որ, այդ տեսակի գովազդներից կարելի է ընակլել ավելի շատ ինֆորմացիա։


2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։
ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածու
թյան, քերականական և այլ սխալներ։

Ոչ, չեմ նկատել։

բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խո
սակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ գովազդի մեջ օգտագործվում են ժարգոնային բառեր։ Երբ գովազդի մեջ օգտագործվում են ժառգոնային բառերը լսողին ավելի պարզ և հասկանալի է հնչում։

գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Որպեսի լավ պոխանցել տրամադրությունը լսորդին, հաղորդակցողը պետք է հնարավորինս լավ փոխանցի էմոցիոները և խոսալ սահուն և հասկանալի։

դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Կան շատ գովազդներ որը ինձ դուր են եկել, բայց նրանց մոտ կար ընդհանուր հատկություն, որ նրանք ծիծաղելի էին

ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:

Գովազդի անձը պետք է լինի հիշվող կամ ճանաչված։