Հայոց լեզու

Հնչյունափոխություն

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի(Ի-ն դարձել է ը), բազուկ-բազկաթոռ(ու-ն սղվել է), պատիժ-պատժել(ի-ն դարձել է ը), ողջույն-ողջունել(ույ-ը դարձել է ու), աշխույժ-աշխուժություն(ույ-ը դարձել է ու), մատյան-մատենագիր(յա-ն դարձել է ե), պարտեզ-պարտիպզան(ե-ն դարձել է ի), գլուխ-գլխավոր(ու-ն դարձել է ը), էշ-իշամեղու(է-ն դարձել է ի):

  1. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
    ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
    բրդյա, սրտատրոփ, կուրանալ,ճահճացում, ալրաղաց, կիզակետ,ատամնաբուժություն։
    բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ
    վշտացած, թուլամորթ, ծննդյան, հաշվառել, արթնացած, հունական, տուժած
    3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
    ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:
    ձյուն,թուխ,սառույց, երգիչ, կես, ումպ, մեղու, հույն, կղզի
    4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
    արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
    Գրադարան-գիր, մայրուղի, կատվազգի-կատու, զարդանախշ, գլխապտույտ-գլուխ, խնձորենի,
    լեզվաոճական-լեզու, երկաթապատ, շինարարական-շեն, լուսանկար-լույս, գյուղամեջ, մայթեզր,
    կուտակել-կույտ, բառիմաստ, ջրապտույտ-ջուր, տուֆակերտ, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ։
    Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    Հովհաննես-Հովհաննիսյան(ե-ի), անեծք-անիծել(ե-ի), դեմ-դիմանկար(ե-ի), վրեժ-վրիժառու(ե-ի), վեպ-վիպասան(ե-ի)
  2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
    Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:
    Ծաղկաձոր, շիկահեր, վիմափոր, միգապատ, գիսաստղ, սիրառատ, հանդիսություն, պատվիրատու, բնագիտություն, հրավիրատոմս:
  3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճել, վիճաբանություն, նվիրել,նվիրված, տիրակալ,տիրություն,միջնապատ,միջին,գիրանալ,գիրություն

  1. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):
    Գիրանալ, կիսատ, հայրենասիրություն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր:
  2. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
    Դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվեր, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեր, զինել-զեն:
    ի ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    Սարգիս-Սարգսյան-ի-ն սղվել է, միրգ-մրգատու-ի-ը, ջիղ-ջղային-ի-ը, կաղին-կաղնի-ի-ն սղվել է, որդի-որդյակի-ն դարձել է յա, կռիվ-կռվել-ի-ն սղվել է, խիղճ-խղճալ-ի-ը, կծիկ-կծկելի-սղվել է, մահիճ-մահճակալ-ի-ն սղվել է, կոշիկ-կոշկեղեն-ի-ն սղվել է, նկարիչ-նկարչությու-ի-ն սղվել է, կղզի-կղզյակ-ի-յա
  3. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝
    ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, վարչություն, վերջնական, , գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, կնքել, վրձնահարված, նկարչական,
    ի-ն դարձել է ը, որը չի գրվում-նարնջագույն,դեղնավուն,բճշկական,սկզբնակետ,սրտամորոք, կարմրավուն
    Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:
  4. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝
    որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
    Բառավերջի ի-ն
    ա) Դարձել է ե-տարեվերջ,ուղենիշ,գերություն,գերեվարել,հոգեբան,ոսկեթել,բարեպաշտ,ուղեգորգ, փոշեծածկ,այգեպան,տարեդարձ,որդեգրել
    բ) Ընկել է-ոսկերիզ,փոշոտ,բարություն,թշնամանալ,կենդանություն,
    գ) դարձել է յ-որդյակ,աղավնյակ,
    դ) պահպանվել է-քաղաքացիություն,կղզիանալ,
    4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):
    Թվնշան), գնացուցակ, ուղեգիր, մսագործ, գարեհաց, ծաղկաթերթ, դեղնամորթ, խնդրագիրք, սրտցավ, բարեկամ, այգեպան, հոգյակ, երկիրաբան
    Ու ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    մուր-մրոտ-ու-ը, մեղու-մեղվաբույծ-ու-վ, նուռ-նռնենի-ու-ը, առու-առվակ-ու-վ, աղմուկ-աղմկել-ու-ը, սուր-սրամարտ-ու-ը, ծուխ-ծխախոտ-ու-ը, ածուխ-ածխահանք-ու-ը, մասուր-մասրենի-ու-ը, բլուր-բլրակ-ու-ը, թթու-թթվաշ-ու-ը, ապուշ-ապշել-ու-ը:
  5. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
    լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:
    լռել,լռակյաց, ստել,ստահակ, ջրել,ջրցան, մթություն,մթնշաղ, ձկնամթերք,ձկնաբուծարան, տնակյաց,տնային, սրբություն,սրբապիղծ
  6. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ
    լուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապահ, ծուխը տնից հեռացնող-ծխատար, ջուր կրող-ջրակիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:
  7. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:
    Մտամոլորժ-միտ, վիրաբույժ-վերք, զինագործ-զեն, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկին, լծկան-լուծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մտրակ, բուսաբան-բույս:
  8. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝
    ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել
    բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել
  9. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
    Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)
  10. ցրտահար, գլխային-ու-ը, գարնանային-ու-ը, լեզվակ-ու-վ, ձվակեր-ու-վ, գնդաձև-ու-ը, շնչավոր-ու-ը, նռնենի-ու-ը, խորհրդավոր-ու-ը, շրթնային-ու-ը, բրդատու-ու-ը, նրբագեղմ-ու-ը, ամրացնել-ու-ը, թթվել-ու-վ, առվահան-ու-վ, կատվախաղ-ու-վ, լծկան-ու-ը, ձկներ-ու-ը:
  11. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    կրծքավանդակ, ջրաման, շուրջագիծ, մսագործ, ուրվական, տնկարան, մածնաման, չվացուցակ, սննդամթերք:
    Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
    մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ բոլորի մեջ Ը-ն սղվել է։
  12. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
    աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր
    աստղաբույլ,կարծրանալ,փոքրրիկ,կայսրություն,քաղցրաղած
    Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
    հավիտյան-հավիտենական , սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:
    Բոլորի մեջ յա-ն դարձել է ե
  13. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:
    վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:
    վայրկյանցույց, կատարելություն, մատենագիր, առաքելական, հեծելազոր, ատենակալ:
  14. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝
    Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:
    Զրուցել, զրուցակից ցուցարար,ցուցանակ գունային, գունավոր հուսահատ, հուսախափ հրապուրել, հրապուրիչ լուսաբանել, լուսավոր, բուրմունք, բուրավետ
    4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
    Լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կարույց, զեկուցում-զեկույց, անասնաբուծություն-բույժ:
    5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ)
    Կառուցապատել, բուսաբան, հուսատու, լուսաբեր, զեկուցագիր, հրապուրիչ, գունավառ, սառուցապատ