Հայոց պատմ․

Հայ ազատագրական պայքարի վերելքը

17-րդ դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային գաղափարախոսության ծավալմամբ և ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայաստանի ազատագրության համար շարժման աշխուժացումը ուներ իր ներքին ու արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալի մեջ էականը հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած անկախ պետականության վերականգման անհրաժեշտության զգացումի ուժեղացումն էր։ Հայկական պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լինել ՝ վերջ տալու օտարների կողմից բնակչության կեղեքմանը։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ կարևոր էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մահը նախընտրում էր պարտադրված դավանափոխությունից։ Արտաքին նախադրյալների թվում էին Հայաստանի մեծ մասը նվաճած պետության ՝ Օսմանյան կայսրության թուլացումը, ինչը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Շատ կարևոր էին միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխություները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց Օսմանյան կայսրությունը սպառնում էր, առավել հզորանալով, պայքար էին սկսել այդ կայսրության դեմ։ Նման երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր ու իրական դաշնակիցներ։ Կարևոր հանգամանք էր նաև հույների, ասորիների, քրդերի, եզդիների, վրացիների ՝ օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը։ 1645թ. Օսմանյան կայսրության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ, որը թուրքահպատակ ժողովուրդների մեջ օտարի լուծը թոթափելու հույսեր արթնացրեց։ Հռոմն ու Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին։ Հայազգի գործիչները Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ, կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին ՝ ուժեղացնելու հակաօսմանյան պայքարը։ Հայաստանի ազատագրության ծրագրերի և բանակցությունների մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը։ 1666թ. նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ Նման առաջարկով դիմել էր Լյուդովիկոս 14-ին, իսկ 1683թ. հայկական պատվիրակության կազմում կրկին ժամանել էր Փարիզ բանակցությունները շարունակելու համար։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ 1679թ. կաթողիկոսը բանակցություններ է սկսում Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Երկու տարի մնալով Կ.Պոլսում ՝ Հակոբ Դ Ջուղայեցին մահանում է հիվանդությունից, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Պատվիրակության հետ մեկնած երիտասարդ Իսրայլ Օրին ՝ Սյունիքի մելիք Իսրայելի որդին Հայաստան չի վերադառնում, այլ Կ.Պոլսից ուղևորվում է Իտալիա, հետո գնում է Ֆրանսիա ու մտնում զինվորական ծառայության ՝ ստանալով սպայի աստիճան։ Հետո տեղափոխվում է Գերմանիա, հաստատվւոմ Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում։ Այնտեղ նա Հովհան Վիլհեմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր գաղափարները և խոստանում է աջակցել։ Հովհան Վիլհեմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ազգային-քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու համար։ 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի կժդեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721թթ.), Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ Ռուսաստան միանալիս Օրուն միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պյոտր 1-ի հետ։ժ, բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։

Оставьте комментарий