Հայոց պատմ․

Բագրատունիների թագավորությունը Հայաստանում / Պետական կարգ և վերելք

Ինչպես հայկական նախորդ պետությունների կառավարման համակարգում, այնպես էլ Բագրատունիների ժամանակ, պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Հայոց Բագրատունիների թագավորությունը կառավարման ձևով ավատատիրական միապետություն էր։ Հայկական այդ միապետության գլուխ կանգնած էր Հայոց թագավորը։ Հայոց թագավորը կամ Արքան երկրի լիիշխան տիրակալն էր։ Հայոց Արքան օժտված էր քաղաքական, ռազմական, դատաիրավական ու հոգևոր–եկեղեցական լայն իրավալիազորությամբ։ Հայոց Արքան գրեթե բացարձակ միապետ էր: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա: Բագրատունի արքան կրում էր նաև պարսկական ծագում ունեցող բարձրագույն տիտղոս՝ «Շահնշահ Հայոց», «Շահնշահ Հայոց և Վրաց», իրականում լինելով «Շահնշահ Հայոց, Վրաց և Աղուանից», այսինքն՝ հայերեն թարգմանությամբ՝ «Արքայից արքա Հայոց», «Արքայից արքա Հայոց և Վրաց», «Արքայից արքա Հայոց, Վրաց և Աղվանից»։ Իրականում այդ բոլոր երկրները և դրանց հարակից մարզերն ու գավառները ենթակա էին Հայոց թագավորին։ Դեռևս Բագրատունյաց թագավորության հիմնադիրը՝ Աշոտ 1 Բագրատունին, ստեղծեց Հայաստանի, Վիրքի և Աղվանքի իշխանների համադաշինք՝ ֆեդերացիա՝ այն ամրապնդելով ռազմաքաղաքական զորակցությամբ։ Բագրատունի թագավորը հայոց պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով։ Դա ուրույն կառույց էր, որը հատուկ էր միջնադարյան ավատատիրական պետություններին և հիշեցնում էր ժամանակակից երկրների կառավարությունները։ Արքունիքը գործակալությունների մի համակարգ էր, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները սովորաբար արքայական տան անդամներ էին կամ թագավորին մերձավոր խոշոր ավատատերեր։ Արքունիքում մեծ դերակատարում ունեին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակին: Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր: Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի: Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից: Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից: Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից: Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները: Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը հասնում էր 100 000-ի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։ Հայոց զորքի հիմքը այրուձին՝ հեծելազորն էր։ Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը կազմված էր թագավորական տիրույթներից հավաքագրված ռազմիկներից։ Այն պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։