Հայոց պատմ․

Պատմ․

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին/:Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73

համացանց՝ օգտագործել օտարալեզու աղբյուրներ/

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բացվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն: Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը, Սորբոնը, հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի, Սանկտ Պետերբուրգի համալսարանները:

  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:

Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ:

  • Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։

Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում։

Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում։