- Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:
- Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:
- Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ արջեր շատ են լինում:
- Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:
- Երևանում՝ Աբովյան փողոցում աշխույժ եռուզեռ է:
- Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին նա տուն վերադարձավ:
- Դրսում՝ մայթերին տների անկյուններում կուտակվել էին չորացած տերևներ:
- Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում են սարերից:
- Նա՝ բոլորովին որբ եկել էր Բաթում իր ազգականի մոտ:
Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:
- Մարինեն լուռ նստել էր բակում՝ պապի խնամած այգում:
- Առաոտյան՝ արևը բացվելուն պես, Արամը սպասում էր ընկերներին:
- Այս գիրքը վերցրել եմ պահարանից՝ գրքերով լի դարակից:
- Մայրս որոշել է անպայման վերադառնալ տուն՝ իր ծննդավայր:
- Երեկ՝ առավոտյան, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:
Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:
- Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, լարում է լսողությունը:Գիշերը եղեգները խշշալիս՝ փորձված որդորդը լարում է լսողությունը։
- Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու բարեհաջող հասավ յուրայիններին: Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու բարեհաջող հասավ յուրայիններին, երբ կամուրջն այրվեց:
- Երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ: Երկրին չնայելով չենք կարող չհիանալ նրանով:
- Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչները նիզակով ձուկ են բռնում: Կղզու բնակիչները նիզակով ձուկ են բռնում, երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում:
- Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ:
Զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ:
Տեղի պարագա-դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
- Սպանություն իրականացրած վայրում ոստիկանները փորձաքննություն էին անցկացնում: Ոստիկանները փորձաքննություն էին անցկացնում, սպանություն իրականացրած վայրում:
- Նավի խորտակված վայրից մարմինները չէին կարողանում դուրս բերել:Մարմինները չէին կարողանում դուրս բերել, նավի խորտակված վայրից:
- Նա երկար կանգնեց աղջկա հետ պայմանավորված վայրում: Աղջկա հետ պայմանավորված վայրում նա երկար կանգնեց:
- Ծերունին երազում էր վերադառնալ երիտասարդ տարիներն անցկացրած վայրերը: Երիտասարդ տարիներն անցկացրած վայրերը ծերունին երազում էր վերադառնալ: