Հայոց պատմ․

Հայոց Պատմ․

1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը: Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ: Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի: Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։

  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:

Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում։ Երկրամասի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությանը։ 1899թվականին գործարկվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, իսկ երեք տարի հետո՝Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը։ Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը զարգացզծ էր Ալավերդիում և Կապանում։ Երկրորդ տեղն էր գրավում կոնյակի արտադրությունը։Արևելյան Հայաստանըկոնյակի և օղու արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Հատկապես նշանավորէր Ն.Շուշտովի գործարանի «Արարատ» ապրանքանիշի կոնյակը։ Հայկական գյուղը նույնպես մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ։

  • Տեսակետ
  • <<Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ձեռնարկության պատմությունը>>/ռադիոնյութ, տեսաֆիլմ/
Անգլերեն

Անգլերեն

your not suppose to , in the middle of , what do you reckon? , the kind of thing , have a look , no wonder

  1. hey ms.Waterson can you come and help me . No I can’t im in the middle of something.
  2. Mike isn’t that your girlfriend come and have a look . Yes it is here no wonder she , wouldn’t answer my calls
  3. Call you know right that your not suppose to answer the teacher . I know but when we talk she talks back at us what do you reckon?
  4. Mike I know I understand but that’s the kind of thing that you shouldn’t do.