Ֆիզիկա

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

Հարցեր և Պատասխաններ

1.Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Միջուկային ուժ, Էլեկտրամագնիսական ուժ, Գրավիտացիոն ուժ, Ձգողականության ուժ:

2. Ինչու՞ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Որովհետև ապակու և թղթի կտորներն այնպիսի մատերալներից են պատրաստված, որոնցով հնարավոր չի ստեղծել մագնիսական դաշտ:

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասայե գրիչը և թերթի շերտը:

Իհարկե պլաստմասայե և թերթի շերտի միջև գործում է տիեզերական ձգողական ուժը, սակայն դա այնքան փոքր է, որ գործնական նշանակություն չունեն և անզեն աչքով ահնար է այն տեսնել:

4. Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:

Դրանք վանում են իրար, քանի որ, տարանուն լիցքերը միմյանց դիպչելիս վանում են միմյանց:

5. Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Այն կոչվում է Գրավիտացիոն ուժ:

6. Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը:

Հին հույները սաթը անվանում էին էլեկտրոն որից ել առաջացավ էլեկտրականություն։

7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Դրանք լինում են երկու տեսակի՝ դրական +, բացասական -:

8. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:

Տարանուն լիցքերը վանում են միմյանց:

9. Ձևակերպեք Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական ուժի փոխազդեցության մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլի արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:

10. Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում։

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է կուլոն (1 կլ) ի պատիվ Շ. Կուլոնի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s