Без рубрики

համաշխարհաին պատմ․

1)Ի՞նչ է հեղափոխությունը
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
2) Անգլիական բուրժուական հեղափոխություն

Անգլիական բուրժուական հեղափոխություն16401660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 

Без рубрики

Հայոց պատմություն

Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:

Նադիր շահի նախորդները թուրքական ճակատում անհաջողության էին մատնվել, կորցրել տարածքներ: Պարտության պատճառներն էին. Տեղաբնակ ժողովրդի չեզոքությունը, ինչպես նաև՝ հյուսիսից Ռուսաստանի ներխուժումը: (1722-23-ի ռուս-թուրքական երկճակատ-խաչաձև արշավի արդյունքում Պարսկաստանը պարտվում է: 1724թ. Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով ռուսներին ու թուրքերին են անցնում Պարսկաստանի հյուսիսային տարածքները, մասնավորապես՝ հայաբնակ գավառները անցնում են Օսմանյան կայսրությանը: 1724-30թթ. Սյունիքում, Երևանում հայերն ապստամբում են նոր տերերի դեմ, սակայն ճնշվում):

Նադիրը Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել նոր արշավանքի համար: Ահա, թե ինչպես: 1934թ. Նադիր շահը գալիս է Էջմիածին, կոշիկները հանում, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագի՝ ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա (Պարսից շահերը և Օսմանյան սուլթանները մինչ այդ տարբեր առիթներով մտել էին եկեղեցիներ, սակայն երբեք չէին աղոթել): Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել Նադիր շահին (նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել): Այնուհետև Նադիրը Դիզակի մելիք Եգանի ուղեկցությամբ հանդիպում է հայ մելիքների հետ, որոնց ներկայությամբ Եգանին դիմում է «մեծ եղբայր»-ով: Եգանի հեղինակությամբ և եկեղեցու աջակցությամբ դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, որոնք հանդես են գալիս 6 առանձին զորախմբերով՝ ընդհանուր մոտ 20.000 զինվոր (նախորդ արշավանքի ժամանակ մասնակցել էին մոտ 1.250 հայ զինվոր):