Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Տրված բառերից որոնքեն հոմանիշ փառաբանել բառին

Ներբողել, նպաստել, գովաբանելօրհներգելբարեբանելդրվատելգովերգել:

   2. Ո՞ր շարքի ոչ բոլորբառազույգերնեն կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք

3. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերնեն հականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր,ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ– սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ սղոցելը փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածվածբառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Հայոց լեզու

Առաջադրանք

Կետադրի՛ր նախադասությունները․
1. Արսենը՝ այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել։
2. Ճնշում.Ճնշման միավորները։
3. Նա հևում էր․ախր շատ էր  վազել։


4. Նա ամենը չասաց ժողովում. անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից։
5. Մայրն ասաց. -Գնա՛  որդիս, և շուտ վերադարձիր:
6.  Գիրք կարդալով՝ դու գրքերում, շատ նորանոր բան կիմանաս․Շատ շատերից, շատ բաներում, մտքով հեռու կսլանաս։
7. Եկա, տեսա, հաղթեցի։
8. -Սիրելի’ս, գնա’  տուն։
9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք։
10. Դուք,  համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք։ /սա հիմունքի պարագայով  է.  ձևի պարագայի դեպքում ոչինչ չի դրվում /
11. Արամը՝ մեր դասարանի գերազանցիկը, պարգևատրվեց։
12. Փառանձեմի  կնոջ՝ ամենամտերիմ  քրոջ դժբախտությունը, ցնցել էր ամենքին։  /սա  դժվար է. մտքի  շփոթից  խուսափելու համար` ի՞նչ անենք…./
13. -Գոհա՜ր, ես եմ, բա՛ց արա։
14. Մարդ եմ փնտրում, մարդ՝ ուրախ, երջանիկ,  չդժգոհող….
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը՝ ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում։
16. Դու ինքդ շատ լավ գիտես։
17. Գլուխը փեշի տակ՝ գնում էր օտարության։
18. Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) և Մեծարենցը (Միսաք Մեծատուրյան) արևմտահայ պոեզիայի հսկաներից են:

Հայոց լեզու

Առաջադրանք

1. Առանձին սյունակներով դուրս գրեք պարզ և ածանցավոր բայերը․ որոշե՛ք, թե դրանք որ խոնարհման են պատկանում։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը մարդը դեռևս չէր կարողացել հաղթահարել Երկրագնդի ձգողական ուժը և հնարավորություն չէր ունեցել թափանցելու տիեզերական ազատ տարածություն, լինել երկնային մարմինների վրա, անմիջականորեն հետազոտել այդ մարմինների բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը:

Նրանց քիմիական կազմության միակ լրաբերը լույսի ճառագայթն էր: Բայց մարդկային հանճարը ալիքային այդ նեղ լուսամուտից քամեց զարմանալիորեն շատ տեղեկություն: Տակավին 17-րդ դարի կեսին՝ 1666 թ., Իսահակ Նյուտոնը նկատեց, որ ապակյա եռանկյուն հատվածակողմով (պրիզմա) անցնող ճառագայթները պատի վրա ծիածանանման մի լուսակ (սպեկտը) են առաջացնում։ Նյուտոնը կռահեց, որ լույսի ճառագայթների փունջը, որը գալիս է Արեգակից, կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից, որոնք տարբեր չափով են բեկվում ապակյա հատվածակողմում։ Փաստորեն այստեղից էլ սկսվեց ճառագայթներ գունակազմական վերլուծությունը, որը երկնային մարմինների ճանաչման մի հզոր ու անփոխարինելի միջոց դարձավ (ՀԳ)։
Չէր կարողացել, չէր ունեցել, լինել, քամեց, նկատեց, առաջացնում են, կռահեց, գալիս է, կազմված է, բեկվում են, սկսվեց, դարձավ։

2. Առանձնացրե՛ք ածանցավոր բայերն ըստ տեսակների (սոսկածանցավոր,պատճառական, բազմապատկական, կրավորական):

ա) Անվանել, գժվեցնել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել,

որոնել, հասցնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել,

մթնել, մեկնել, դեղնել, խթանել, յուղոտել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել,

թռչել, շնչել, գոչել, հնչել, գրվել

բ) Եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել, փախցնել, կոչել, կորչել,

շառաչել, սիրվել, թռչկոտել, մոտեցնել, կտրատել, վրդովվել, ներկոտել,

բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, խաղացնել, հեռանալ, քնեցնել արագաց-

նել, պոկոտել, մոտենալ, փախչել:
Սոսկածանցավոր- անվանել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել, որոնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել, մթնել, մեկնել, դեղնել, խթանել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել, թռչել, շնչել, գոչել, հնչել, ընդհատել, կոչել, կորչել, շառաչել, բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, փախչել, արագացնել, քնեցնել, գեռանալ, խաղացնել։
Պատճառական- գժվեցնել, հասցնել, փախցնել, մոտեցնել, խաղացնել, քնեցնել։
Բազմապատկական- յուղոտել, կոտրատել, վանկատել, թռչկոտել, կտրատել, ներկոտել, պոկոտել։
Կրավորական- գրվել, սիրվել, վրդովվել։

3. Կազմե՛ք հետևյալ բայերի պատճառականը (ածանցով կամ տալ բայի հարադրությամբ).

ա) Խոնավանալ, մոտենալ, թռչել, վերանալ, իջնել, գրել, մոռանալ, մերձենալ,
մորթել, հասնել, թարմանալ, փախչել, նվազել, կորչել, մգանալ, խաղալ, սպի-
տակել, տափակել
բ) Մտնել, վազել, նստել, երկարել, կարճանալ, նկարել, հնանալ, սառչել,
կպչել, հասկանալ, դադարել, մոլորվել, հաշտվել, պոկել հաչել, ուտել, սատկել, տափականալ, կազմել

Խոնավեցնել, մոտեցնել, թռչեցնել, վերացնել, իջեցնել, գրեցնել, մոռացնել, մերձեցնել, մորթեցնել, հասցնել, թարմացնել, փախցնել, նվազեցնել, կորցնել, մգեցնել, խաղացնել, սպիտակեցնել, տափակեցնել, մտցնել, վազեցնել, նստեցնել, երկարեցնել կարճացնել, նկարացնել, հնացնել, սառչեցնել, կպցնել, հասկացնել, դադարեցնել, մոլորեցվել, հաշտեցվել, հաչեցնել, ուտեցնել, սատկացնել, կազմեցնել։

4. Գտե՛ք սխալ բայաձևերը, ուղղե՛ք և բացատրե՛ք։
ա) Խոսացած, դիպչեցինք, խստացնել, հարցրեցի. մուրացող, խլացնել հանգչեց, վիճվել, մի՛ գրեցեք, թռչիր. խաչակնքվել, քծնել, սառում էն, սրդողաց, խնդրվել, ասեց։ բ) Հաջողացրեցինք, բուրող, ուռչած, կպչի՛ր, տուժված, փախչել է, ուտեցնել, մոտեցրա՛, կպնելիս, կապնվել, բռնվեց (կառչեց), մի՛ կորի, ճաքճքված, զանգվել, աշխատեցնել:
Մոտեցրա-մոտեցրու
վիճվել-վիճել
սառում էն- սառումեն
սրդողաց-սրտդողոց
ասեց-ասաց
կապնվել-կապվել

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Տրված բառերից  որո՞նք են  հոմանիշ փառաբանելբառին. 

Ներբողել, նպաստել, գովաբանել, օրհներգել, բարեբանել, դրվատել, գովերգել

   2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից: 

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար 

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական 

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի 

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք 

3. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են հականիշներ: 

1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր,ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի 

2) պիղծ– սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել 

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ 

4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել 

4. Ո՞ր նախադասության մեջ   սղոցել–ը   փոխաբերական իմաստով չի գործածվել: 

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ: 

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի: 

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը: 

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները: 

5. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա: 

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով : 

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ: 

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել: 

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։ 

************************************************************************************************************** 

1 Ի՞նչ է ցույց տալիս գոյականը. 

 1) առարկա, 2) գործողություն, 3)առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ 

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ . 

  1. թիվը, 2) հոլովը, 3)առումը, 4) դեմքը 

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ. 

                1) խնդրագիրք, վեհապանծ,սովորույթ, բարություն 

                2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ 

                3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա 

                4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու 

4. Ո՞ր շարքում գոյական չկա. 

                1) արևաշող, ամենուրեք, առաջին,վաղորդայն 

                2) ալեծածան,նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր 

                3) երկարատև, շիկահեր,վարելահող, քինախնդիր 

                4)  բարեսիրտ, արծաթափայլ,կամարակապ, ազատախոհ 

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական. 

            1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ,պտուտակ 

            2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ 

            3) չվերթ, սպա, անապատ, տառեխ 

            4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ 

6. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․ 

  
Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիեր, վաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ: 

Մեծատուններ, վաճառականներ, ֆիդայիներ 

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –ներ վերջավորությամբ . 

            1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր,քաղաքադուռ 

            2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա 

            3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն 

            4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր,պատմահայր 

8. Ո՞րշարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –եր վերջավորությամբ. 

            1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր,քարաժայռ 

            2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր,սարդ 

            3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ 

            4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց,վանահայր 

9. Որոշել՝ գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները: 

Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, քաջություն, աղջիկ:                                                       

Դուստր, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, քաջություն, աղջիկ։ 

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով. 

            1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց 

            2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց 

            3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից 

            4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից 

11. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով. 

            1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում 

            2) երազում, բնում, այգում, կաթսայում 

            3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում 

            4) անտառում, օջախում, սղում, նավակում 

  

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման. 

            1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ 

            2) րոպե, տարի, առավոտ, վաղը 

            3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր 

            4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր 

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման. 

            1) քույր, աղջիկ, կին, ամուսին 

            2) ընկեր, տատ, աշակերտ, տեր 

            3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ 

            4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր 

13. Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա: 

1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: 

 2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը: 

3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով: 

4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ: 

Բայ-գործողություն ցույց տվող բառեր։ Բայի ընդհանուր հատկանիշները՝ խոնարհում, կազմություն, սեռ։ Անդեմ բայեր։ Անկախ դերբայներ և կախյալ դերբայներ (ձևաբայեր)։ 

Առաջադրանք 

1Լրացրեք շրջասությունները 

Ամենայն հայոց բանաստեղծ — 

Նորավեպի իշխան — 

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց — 

Հայերենի առաջին ուսուցիչ — 

Ավարայրի երգիչ — 

Սպիտակ սավան — 

Ֆուտբոլի արքա — 

2․ Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։ 

3․ Բացիր  հապավումները․ 

ՄԱԿ -Միացյալ ազգային կազմակերպության                                                                                                                                                 ԱՊՀ- Ակախ պետությունների համագործակցություն                                                                                                                                              ՀԷԿ – Հիտր                                                                                                                                                                     ՋԵԿ                                                                                                                                                               բուհ                                                                                                                                                             ՆԳՆ                                                                                                                                                                                       ՀՀ                                                                                                                                                          ՌԴ                                                                                                                                                               ԱԳՆ 

4․ Ընդգծիր այն  բառերը, որոնցում կա ց- նախածանցը․ 

Ցայսօր, ցպահանջ, ցամաք, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցվել, ցերեկ

Հայոց լեզու

Հնչյունափոխություն

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի(Ի-ն դարձել է ը), բազուկ-բազկաթոռ(ու-ն սղվել է), պատիժ-պատժել(ի-ն դարձել է ը), ողջույն-ողջունել(ույ-ը դարձել է ու), աշխույժ-աշխուժություն(ույ-ը դարձել է ու), մատյան-մատենագիր(յա-ն դարձել է ե), պարտեզ-պարտիպզան(ե-ն դարձել է ի), գլուխ-գլխավոր(ու-ն դարձել է ը), էշ-իշամեղու(է-ն դարձել է ի):

  1. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
    ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
    բրդյա, սրտատրոփ, կուրանալ,ճահճացում, ալրաղաց, կիզակետ,ատամնաբուժություն։
    բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ
    վշտացած, թուլամորթ, ծննդյան, հաշվառել, արթնացած, հունական, տուժած
    3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
    ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:
    ձյուն,թուխ,սառույց, երգիչ, կես, ումպ, մեղու, հույն, կղզի
    4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
    արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
    Գրադարան-գիր, մայրուղի, կատվազգի-կատու, զարդանախշ, գլխապտույտ-գլուխ, խնձորենի,
    լեզվաոճական-լեզու, երկաթապատ, շինարարական-շեն, լուսանկար-լույս, գյուղամեջ, մայթեզր,
    կուտակել-կույտ, բառիմաստ, ջրապտույտ-ջուր, տուֆակերտ, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ։
    Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    Հովհաննես-Հովհաննիսյան(ե-ի), անեծք-անիծել(ե-ի), դեմ-դիմանկար(ե-ի), վրեժ-վրիժառու(ե-ի), վեպ-վիպասան(ե-ի)
  2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
    Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:
    Ծաղկաձոր, շիկահեր, վիմափոր, միգապատ, գիսաստղ, սիրառատ, հանդիսություն, պատվիրատու, բնագիտություն, հրավիրատոմս:
  3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճել, վիճաբանություն, նվիրել,նվիրված, տիրակալ,տիրություն,միջնապատ,միջին,գիրանալ,գիրություն

  1. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):
    Գիրանալ, կիսատ, հայրենասիրություն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր:
  2. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
    Դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվեր, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեր, զինել-զեն:
    ի ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    Սարգիս-Սարգսյան-ի-ն սղվել է, միրգ-մրգատու-ի-ը, ջիղ-ջղային-ի-ը, կաղին-կաղնի-ի-ն սղվել է, որդի-որդյակի-ն դարձել է յա, կռիվ-կռվել-ի-ն սղվել է, խիղճ-խղճալ-ի-ը, կծիկ-կծկելի-սղվել է, մահիճ-մահճակալ-ի-ն սղվել է, կոշիկ-կոշկեղեն-ի-ն սղվել է, նկարիչ-նկարչությու-ի-ն սղվել է, կղզի-կղզյակ-ի-յա
  3. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝
    ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, վարչություն, վերջնական, , գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, կնքել, վրձնահարված, նկարչական,
    ի-ն դարձել է ը, որը չի գրվում-նարնջագույն,դեղնավուն,բճշկական,սկզբնակետ,սրտամորոք, կարմրավուն
    Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:
  4. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝
    որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
    Բառավերջի ի-ն
    ա) Դարձել է ե-տարեվերջ,ուղենիշ,գերություն,գերեվարել,հոգեբան,ոսկեթել,բարեպաշտ,ուղեգորգ, փոշեծածկ,այգեպան,տարեդարձ,որդեգրել
    բ) Ընկել է-ոսկերիզ,փոշոտ,բարություն,թշնամանալ,կենդանություն,
    գ) դարձել է յ-որդյակ,աղավնյակ,
    դ) պահպանվել է-քաղաքացիություն,կղզիանալ,
    4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):
    Թվնշան), գնացուցակ, ուղեգիր, մսագործ, գարեհաց, ծաղկաթերթ, դեղնամորթ, խնդրագիրք, սրտցավ, բարեկամ, այգեպան, հոգյակ, երկիրաբան
    Ու ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
    մուր-մրոտ-ու-ը, մեղու-մեղվաբույծ-ու-վ, նուռ-նռնենի-ու-ը, առու-առվակ-ու-վ, աղմուկ-աղմկել-ու-ը, սուր-սրամարտ-ու-ը, ծուխ-ծխախոտ-ու-ը, ածուխ-ածխահանք-ու-ը, մասուր-մասրենի-ու-ը, բլուր-բլրակ-ու-ը, թթու-թթվաշ-ու-ը, ապուշ-ապշել-ու-ը:
  5. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
    լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:
    լռել,լռակյաց, ստել,ստահակ, ջրել,ջրցան, մթություն,մթնշաղ, ձկնամթերք,ձկնաբուծարան, տնակյաց,տնային, սրբություն,սրբապիղծ
  6. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ
    լուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապահ, ծուխը տնից հեռացնող-ծխատար, ջուր կրող-ջրակիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:
  7. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:
    Մտամոլորժ-միտ, վիրաբույժ-վերք, զինագործ-զեն, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկին, լծկան-լուծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մտրակ, բուսաբան-բույս:
  8. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝
    ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել
    բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել
  9. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
    Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)
  10. ցրտահար, գլխային-ու-ը, գարնանային-ու-ը, լեզվակ-ու-վ, ձվակեր-ու-վ, գնդաձև-ու-ը, շնչավոր-ու-ը, նռնենի-ու-ը, խորհրդավոր-ու-ը, շրթնային-ու-ը, բրդատու-ու-ը, նրբագեղմ-ու-ը, ամրացնել-ու-ը, թթվել-ու-վ, առվահան-ու-վ, կատվախաղ-ու-վ, լծկան-ու-ը, ձկներ-ու-ը:
  11. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    կրծքավանդակ, ջրաման, շուրջագիծ, մսագործ, ուրվական, տնկարան, մածնաման, չվացուցակ, սննդամթերք:
    Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
    մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ բոլորի մեջ Ը-ն սղվել է։
  12. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
    աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր
    աստղաբույլ,կարծրանալ,փոքրրիկ,կայսրություն,քաղցրաղած
    Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը
    1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
    հավիտյան-հավիտենական , սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:
    Բոլորի մեջ յա-ն դարձել է ե
  13. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:
    վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:
    վայրկյանցույց, կատարելություն, մատենագիր, առաքելական, հեծելազոր, ատենակալ:
  14. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝
    Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:
    Զրուցել, զրուցակից ցուցարար,ցուցանակ գունային, գունավոր հուսահատ, հուսախափ հրապուրել, հրապուրիչ լուսաբանել, լուսավոր, բուրմունք, բուրավետ
    4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
    Լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կարույց, զեկուցում-զեկույց, անասնաբուծություն-բույժ:
    5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
    Կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ)
    Կառուցապատել, բուսաբան, հուսատու, լուսաբեր, զեկուցագիր, հրապուրիչ, գունավառ, սառուցապատ
Հայոց լեզու

Մեջբերվող ուղղակի խոսք

Լինում է 2 տեսակի՝

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։(հետադաս)։

Ըստ այդ տեղի՝նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։ Օրինակ՝
  • Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  • «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  • — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  • «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  • -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս,- երբ հանդիպեցինք։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով,- շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ,-հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,-ասաց տանտերն տեսնելով հյուրերին ու ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում, երբ հանդիպեցինք,-ասաց ընկերս։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց մեզ սպասավորը։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով, մի՛ մտածիր անցյալի մասին,-շշնջաց որդին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

-Էհ, չգիտեմ, որդիս,-մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Ընչացքդ արդեն սևացել է,-կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

3. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով, և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները, և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.
—Ազնի’վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի’ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:

ա) Արևելյան մի քաղաքի՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկել էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)

բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի պարկի տակ, մյուսը նորից ժայռի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

2. Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Նա դիմեց որդուն.
—Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
Ես քեզ կստիպեմ նվագել անիծյալ,- գոռում էր նա,- դու ծախված ես թշնամուն:

4․Փոխակերպել ուղղակի խոսքը՝դարձնելով անուղղակի:

– Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, – սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:

Բանախոսը սաստեց և ձայնի եղանակը փոխելով օրիորդին ասաց, որ լռի և թող ասի այն, ինչ մտքում ունի, քանի որ կամենում է իմանալ, թե նա ինչ էր ուզում ասել իրենց մասին։

Նա ընկերներին հաճախ էր ասում.
– Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:

Նա ընկերներին հաճախ ասում էր, որ եթե ամեն մեկը մի փոքր բան անի, նրանք բոլորով մի մեծ գործ արած կլինեն։

5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։  

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

6․Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։  

1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել

2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ

3․Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել

4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։    

1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անունով:

2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին…

3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:

4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

Без рубрики·Հայոց լեզու

Առաջադրանքներ

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց, նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր ՝խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

1․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2․ Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ-աշխարհահռչակ

թռչուն-հավք

առավոտ-վաղորդայն

զարդարված-պճնված

սյուք-հով

ունկ-ականջ

3․ Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Ճերմակաթույր, աշխարհահռչակ, կարմրափթիթ։

4․ Գտիր մեկ ածանցավոր բառ։

Երջանկություն, տխրություն, հավք, անվախճան։

5․ Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկություն, գարուն։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2

Տեքստ 

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. «Ես եմ, նանի’, դուռը բաց»։ Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջյուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիր խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.
—Ինչքա՞ն միանման են հաչում շները…

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2․ Ընդգծիր ստորոգյալներըորոշիր՝պարզ ենթե բաղադրյալ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3

1․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

1. ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2. թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3. ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4. մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1. դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել
2. մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4. թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ,ցն-ել

4. Կազմիր տրված գոյականների հոգնակին․

Մանկավարժ-մանկավարժեր,  գործարք-գործարքներ,  փոքրատառ-փոքրատառեր,  գրագիր-գրագրեր,  պահանջատեր-պահանջատերեր,  աշխատատեր-աշխատատերեր, սարալանջ-սարալանջեր, ջրավազան-ջրավազաններ,  արժեթուղթ-արժեթղթեր,  նիզակակիր-նիզակակիրներ։

5. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։

Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, նրանց հետ փորփրում գլխով անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

6. Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ

4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

Հայոց լեզու

Դասարանակա աշխատանք

Ուղիղ խնդիր

հարց։ ում, ինչը

նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։ 

ուղիղ խնդիր-պատմածը

Առյուծը զարթնեց, բռնեց փախչող մկանը և ուզում էր խժռել։ 

Գոյական-առյուծը

Բայ-զարթնեց, փախչող, ուզում էր 

Կատուն մոտեցավ իր բնից ծիկրակող մկանը։ 

Անուղղակի խնդիր

հանգման-հարց; ում, ինչին-դրվում է տրական հոլովով

Մարդիկ մոտենում էին, զինվորներին տալիս պատրաստած նվերները։ 

Հայացքը կանգառ դիմացի արտիվրա։ 

Զգույշ, շունը չհարձակվի վրադ։ 

Կետադրություն

Ամառային արձակուրդների անձկալի օրին էին, հայրիկները գնում էին գործի, իսկ մենք՝ երեխաներս, այգաբացից մինչև ճրագալույց խաղում էինք։ Վերցնում էինք մայրիկիների թխած կաթնահունցը, ձվածեղ՝ հացի մեջ, և ժամերով կորչում։ 

Կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի

Տրոհության՝ կետ, միջակետ, վերջակետ, բութ

Առոգանության՝ հարցական, բացականչական, շեշտ

Բացահայտության՝ չակերտ, փակագիծ, նոր տողից գիծ, բազմակետ, կախման կետեր

  1. Երեխան հետ քաշվեց, որ կատուն անցնի։ 
  2. Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ։ 
  3. -Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ։ 
  4. -Արա’քս, ինչու՞ ձկանց հետ պար չես բռնում մանկական։ 
  5. -Ի’մ մայրիկ, շատ եմ սիրում քեզ։ 
  6. Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր։ 
  7. Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթը, մարմնավորում է հայ ժողվորդի ազգային բնավորության լավագույն գծերը։

Միջակետը դրվում է անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է։ Դրվում է միջակետ նաև, երբ բառը կրճատվում է։ Եթե բառի հաջորդում է՝ ահա, սա բառերով։ 

  1. Մտավ տուն. դրսում անձրև էր։
  2. Չնայած ցուրտ եղանակին, 
  3. Մահ մերն է, մենք՝ մահինը։ 
Հայոց լեզու

Տարօրինակ բառերի բառարան

օրիորդաբնդիչ-ջենթլմեն

գոգաթիակ-савок

 նրբախորտիկ -դելիկատես

 ցլաշուն-բուլդոգ

 ուժկուտակիչ- ուժկուտակիչ

բոյկոտ – նենգադուլ

դիսոնանս – անհամահունչություն

էքսպրեսիոնիզմ – արտահայտչապաշտություն

դիզայն – գեղատեսք

դեպրեսիա – ընկճախտ

միրաժ – օդատեսիլք

կասկադ – սանդղաջրվեժ

պարոդիա – ծաղրանմանակում

սենսացիա – ցնցադեպ

դագաղ – ննջատուփ

տրակտոր – ինքնաբռթբռթիչ

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Տրված բառերի միացումով կազմել բարդ բառեր

փափուկ սիրտ-փափկասիրտ

սուր միտք-սրամիտ

զորք հանդես-զորահանդես

վառել փայտ-վառելափայտ

աշխարհ աշխարհ-աշխարհեաշխարհ

անութ ցուփ-անթացուփ

2. Բացատրել հնչյուն, հնչուն բառերի տարբերությունը, դրանք գործածել նախադասությունների մեջ։

Հնչյուն-յու երկհնչյուն, գոյական։ Բառը կազմված է հնչյուններից։

Հնչուն-ածական։ Նրա ձայնը շատ հնչուն է։

3.  Ինչ է համանունությունը, բերեք համանուն բառերի օրինակներ։

Երբ գրվում է նույն բառը, սակայն կարող է ունենել մի քանի իրարից տարբեր իմաստներ։ Օրինակ՝ ակ, սեր, բութ և այլն։

4.  Կազմել նախադասություններ «ակ» համանունի բոլոր իմաստներով։

5.       Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը։

  • Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
  • Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
  • Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
  • Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
  • Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
  • Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։
  • Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։

6.       Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․ինտերնետշերտավարագույրժալյուզիպարզունակէսկալատորվերելակլիֆտհամացանցՕնլայնպաստառԱբոյհաղորդագրություն ԼինկհղումՊրիմիտիվոտնակ ՄեսիջշարժասանդուղքՊեդալառցանց

ինտերնետ-համացանց, ժալյուզ-շերտավարագույր, էսկալատոր-շարժասանդուղք, լիֆտ-վերելակ-օնլայն-առցանց, աբոյ-պաստառ, լինկ-հղում, պրիմիտիվ-պարզունակ, մեսիջ-նամակ, պեդալ-ոտնակ

7. Թվարկել հայերենի խոսքի մասերը, յուրաքանչյուր խոսքի մասից բերել մեկական օրինակ։

Գոյական, ածական, բայ, մակբայ, թվական, դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։

8. Ինչ է նախադասությունը։ Բերել պարզ և բարդ նախադասությունների օրինակներ։

Նախադասությունը բառերի խումբ է, որոնք ճիշտ դասավորությամբ ներկայացնում են իմաստ։ Պարզ՝ նա խաղաղում է, բարդ՝ նա խաղում էր, հետո երգում էր։

9.   Կետադրել տրված նախադասությունները։

  • Մենք՝ երիտասարդներս, լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները։
  • Դադարեց անձրևը, լուսինը վար նայեց՝ սպիտակ լեռների կապույտ ձորերից։
  • Նրանք ավարտելով իրենց աշխատանքը՝ սկսեցին օգնել ընկերներին։
  • Մեծատաղանդ դերասանի՝ Վահրամ Փափազզյանի արվեստը, միշտ հիացմունք է պատճառում։
  • Ներս մտավ մի անձնավորություն՝ տարօրինակ արտաքինով։

10. Ընտրել դարձվածքի ճիշտ բացատրությունը․

                 Գլուխ պահել

  • թաքնվել
  • աշխատելուց խուսափել
  • փախչել
  • գաղտնի լսել

                Աչքից ընկնել

  • տարբերվել
  • տեսադաշտից կորցնել
  • նախկին հարգանքը չունենալ
  • ուշադրությունը վրան պահել

                             Աշխարհով մեկ լինել

  • երջանկանալ
  • ճանապարհորդել
  • ամենուրեք տարածել
  • մարդկանցից հեռանալ 

                 Աջ ձեռք

  • ղեկավար
  • աջլիկ
  • վստահելի անձնավորություն
  • ճշտախոս

                             Արյունը երակներում սառչել

  • մահանալ
  • շատ հոգնել
  • մրսել
  • սարսափել

                              Գլխի ընկնել

  • շուռ գալ
  • խելագարվել
  • հասկանալ
  • զղջալ

                 Գետինը մտնել

  • կորչել
  • սաստիկ ամաչել
  • ոչնչացնել
  • մահանալ

                Քարը փեշից թափել

  • համաձայնվել
  • թեթևանալ
  • հանգստանալ
  • փչացնել

                        Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել

  • չափազանց հաջողակ լինել
  • դժվար գործեր ձեռնարկել
  • շատ ուժեղանալ
  • անկարող դառնալ