Հայոց լեզու

Առաջադրանք

1. Առանձին սյունակներով դուրս գրեք պարզ և ածանցավոր բայերը․ որոշե՛ք, թե դրանք որ խոնարհման են պատկանում։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը մարդը դեռևս չէր կարողացել հաղթահարել Երկրագնդի ձգողական ուժը և հնարավորություն չէր ունեցել թափանցելու տիեզերական ազատ տարածություն, լինել երկնային մարմինների վրա, անմիջականորեն հետազոտել այդ մարմինների բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը:

Նրանց քիմիական կազմության միակ լրաբերը լույսի ճառագայթն էր: Բայց մարդկային հանճարը ալիքային այդ նեղ լուսամուտից քամեց զարմանալիորեն շատ տեղեկություն: Տակավին 17-րդ դարի կեսին՝ 1666 թ., Իսահակ Նյուտոնը նկատեց, որ ապակյա եռանկյուն հատվածակողմով (պրիզմա) անցնող ճառագայթները պատի վրա ծիածանանման մի լուսակ (սպեկտը) են առաջացնում։ Նյուտոնը կռահեց, որ լույսի ճառագայթների փունջը, որը գալիս է Արեգակից, կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից, որոնք տարբեր չափով են բեկվում ապակյա հատվածակողմում։ Փաստորեն այստեղից էլ սկսվեց ճառագայթներ գունակազմական վերլուծությունը, որը երկնային մարմինների ճանաչման մի հզոր ու անփոխարինելի միջոց դարձավ (ՀԳ)։
Չէր կարողացել, չէր ունեցել, լինել, քամեց, նկատեց, առաջացնում են, կռահեց, գալիս է, կազմված է, բեկվում են, սկսվեց, դարձավ։

2. Առանձնացրե՛ք ածանցավոր բայերն ըստ տեսակների (սոսկածանցավոր,պատճառական, բազմապատկական, կրավորական):

ա) Անվանել, գժվեցնել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել,

որոնել, հասցնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել,

մթնել, մեկնել, դեղնել, խթանել, յուղոտել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել,

թռչել, շնչել, գոչել, հնչել, գրվել

բ) Եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել, փախցնել, կոչել, կորչել,

շառաչել, սիրվել, թռչկոտել, մոտեցնել, կտրատել, վրդովվել, ներկոտել,

բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, խաղացնել, հեռանալ, քնեցնել արագաց-

նել, պոկոտել, մոտենալ, փախչել:
Սոսկածանցավոր- անվանել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել, որոնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել, մթնել, մեկնել, դեղնել, խթանել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել, թռչել, շնչել, գոչել, հնչել, ընդհատել, կոչել, կորչել, շառաչել, բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, փախչել, արագացնել, քնեցնել, գեռանալ, խաղացնել։
Պատճառական- գժվեցնել, հասցնել, փախցնել, մոտեցնել, խաղացնել, քնեցնել։
Բազմապատկական- յուղոտել, կոտրատել, վանկատել, թռչկոտել, կտրատել, ներկոտել, պոկոտել։
Կրավորական- գրվել, սիրվել, վրդովվել։

3. Կազմե՛ք հետևյալ բայերի պատճառականը (ածանցով կամ տալ բայի հարադրությամբ).

ա) Խոնավանալ, մոտենալ, թռչել, վերանալ, իջնել, գրել, մոռանալ, մերձենալ,
մորթել, հասնել, թարմանալ, փախչել, նվազել, կորչել, մգանալ, խաղալ, սպի-
տակել, տափակել
բ) Մտնել, վազել, նստել, երկարել, կարճանալ, նկարել, հնանալ, սառչել,
կպչել, հասկանալ, դադարել, մոլորվել, հաշտվել, պոկել հաչել, ուտել, սատկել, տափականալ, կազմել

Խոնավեցնել, մոտեցնել, թռչեցնել, վերացնել, իջեցնել, գրեցնել, մոռացնել, մերձեցնել, մորթեցնել, հասցնել, թարմացնել, փախցնել, նվազեցնել, կորցնել, մգեցնել, խաղացնել, սպիտակեցնել, տափակեցնել, մտցնել, վազեցնել, նստեցնել, երկարեցնել կարճացնել, նկարացնել, հնացնել, սառչեցնել, կպցնել, հասկացնել, դադարեցնել, մոլորեցվել, հաշտեցվել, հաչեցնել, ուտեցնել, սատկացնել, կազմեցնել։

4. Գտե՛ք սխալ բայաձևերը, ուղղե՛ք և բացատրե՛ք։
ա) Խոսացած, դիպչեցինք, խստացնել, հարցրեցի. մուրացող, խլացնել հանգչեց, վիճվել, մի՛ գրեցեք, թռչիր. խաչակնքվել, քծնել, սառում էն, սրդողաց, խնդրվել, ասեց։ բ) Հաջողացրեցինք, բուրող, ուռչած, կպչի՛ր, տուժված, փախչել է, ուտեցնել, մոտեցրա՛, կպնելիս, կապնվել, բռնվեց (կառչեց), մի՛ կորի, ճաքճքված, զանգվել, աշխատեցնել:
Մոտեցրա-մոտեցրու
վիճվել-վիճել
սառում էն- սառումեն
սրդողաց-սրտդողոց
ասեց-ասաց
կապնվել-կապվել

Оставьте комментарий