Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Տրված բառերից որոնքեն հոմանիշ փառաբանել բառին

Ներբողել, նպաստել, գովաբանելօրհներգելբարեբանելդրվատելգովերգել:

   2. Ո՞ր շարքի ոչ բոլորբառազույգերնեն կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք

3. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերնեն հականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր,ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ– սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ սղոցելը փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածվածբառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Оставьте комментарий