Հայոց լեզու

Դասարանակա աշխատանք

Ուղիղ խնդիր

հարց։ ում, ինչը

նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։ 

ուղիղ խնդիր-պատմածը

Առյուծը զարթնեց, բռնեց փախչող մկանը և ուզում էր խժռել։ 

Գոյական-առյուծը

Բայ-զարթնեց, փախչող, ուզում էր 

Կատուն մոտեցավ իր բնից ծիկրակող մկանը։ 

Անուղղակի խնդիր

հանգման-հարց; ում, ինչին-դրվում է տրական հոլովով

Մարդիկ մոտենում էին, զինվորներին տալիս պատրաստած նվերները։ 

Հայացքը կանգառ դիմացի արտիվրա։ 

Զգույշ, շունը չհարձակվի վրադ։ 

Կետադրություն

Ամառային արձակուրդների անձկալի օրին էին, հայրիկները գնում էին գործի, իսկ մենք՝ երեխաներս, այգաբացից մինչև ճրագալույց խաղում էինք։ Վերցնում էինք մայրիկիների թխած կաթնահունցը, ձվածեղ՝ հացի մեջ, և ժամերով կորչում։ 

Կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի

Տրոհության՝ կետ, միջակետ, վերջակետ, բութ

Առոգանության՝ հարցական, բացականչական, շեշտ

Բացահայտության՝ չակերտ, փակագիծ, նոր տողից գիծ, բազմակետ, կախման կետեր

  1. Երեխան հետ քաշվեց, որ կատուն անցնի։ 
  2. Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ։ 
  3. -Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ։ 
  4. -Արա’քս, ինչու՞ ձկանց հետ պար չես բռնում մանկական։ 
  5. -Ի’մ մայրիկ, շատ եմ սիրում քեզ։ 
  6. Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր։ 
  7. Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթը, մարմնավորում է հայ ժողվորդի ազգային բնավորության լավագույն գծերը։

Միջակետը դրվում է անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է։ Դրվում է միջակետ նաև, երբ բառը կրճատվում է։ Եթե բառի հաջորդում է՝ ահա, սա բառերով։ 

  1. Մտավ տուն. դրսում անձրև էր։
  2. Չնայած ցուրտ եղանակին, 
  3. Մահ մերն է, մենք՝ մահինը։ 
Հայոց լեզու

Տարօրինակ բառերի բառարան

օրիորդաբնդիչ-ջենթլմեն

գոգաթիակ-савок

 նրբախորտիկ -դելիկատես

 ցլաշուն-բուլդոգ

 ուժկուտակիչ- ուժկուտակիչ

բոյկոտ – նենգադուլ

դիսոնանս – անհամահունչություն

էքսպրեսիոնիզմ – արտահայտչապաշտություն

դիզայն – գեղատեսք

դեպրեսիա – ընկճախտ

միրաժ – օդատեսիլք

կասկադ – սանդղաջրվեժ

պարոդիա – ծաղրանմանակում

սենսացիա – ցնցադեպ

դագաղ – ննջատուփ

տրակտոր – ինքնաբռթբռթիչ

Հայոց պատմ․

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիսը» ՀՅԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր ՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքակամ կառավարության պարագլուխներին պատժելու նպատակով։ Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.): 
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք(Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ 

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը: Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին: Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը: Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան): Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:

Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար: 

Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին:

Հայոց պատմ․

1-ին համաշխարհային պատերազմի կովկասյան ռազմաճակատը

Օսմանյան բանակի հրամանատարությունը Անդրկովկասի և Իրանի ուղղությամբ կենտրոնացել էր թուրքական 3-րդ բանակը, որն ուներ 300000 զինվոր։ Գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերը թքւրքական ռազմանավերի հետ միասին 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելիորեն հարձակումներ գործեցին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստների վրա։ 1914թ. հոկտեմբերի 21-ին Նիկոլայ 2-ը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշանակվեց մոտ 182-հազարանոց կովկասյան ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Պատերազմի սկզբնական փուլի ամենանշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր, որն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. հունվարի 5-ը։ Թուրքական 3-րդ բանակը, որի հրամանատարությունը ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդվինն ու Արդահանը, ընդհուպ մոտենալ Բաթումին ու Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը։ Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Միայն 12000 հոգի ՝ օսմանյան զորքի մնացորդները, հասան Էրզրում. մնացած 78 հազարը սպանվեց, ցրտահարվեց կամ գերի ընկավ։ 1915թ. գարնանը կովկասյան բանակի հրամանատարությունը առաջադրանք ստացավ վճռական հարված հասցնելու թուրքերին Վանի ուղղությամբ։ Թուրքական կողմը կարողացավ վերականգնել իր 3-րդ բանակը, չնայած որ օսմանյան զորքերի մեծ մասը այդ ժամանակ կենտրոնացվել էր Գալիպոլիի ճակատում։ Կոստանդնուպոլիսը գրավելու նպատակով 1915թ. փետրվար-մարտ ամիսներին անգլո-ֆրանսիական ռազմական ուժերը իրականացրին Դարդանելի գործողությունը։ Դրա անհաջող ավարտից հետո Ռուսաստանի դաշնակիցները ապրիլի 12-ից դեսանտային ուժեր ափ հանեցին Գալիպոլի թերակղզում։ Թուրքական զորքերը պատերազմի սկզբից հարձակման էին անցել Իրանի հյուսիսային շրջանում։ Նպատակն էր տեղի մահմեդական բնակչության օգնությամբ գրավել այդ տարածքը ռուսներից, ինչպես նաև Իրանին ներքաշել պատերազմի մեջ ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպատականի հայերի նկատմամբ։ 1915թ. հունվարի դրությամբ այս վայրերից մոտ 50000 հայեր էին անցել դեպի Այսրկովկաս ՝ փրկվելով կոտորածից։ Ռքւսական կովկասյան բանակը մի շարք հաղթանակներ տարավ 1915թ. գարնանը և ամռանը։ Նա գրավեց Թավրիզը, Ուրմիայի շրջանը, Վանը։ Ռուսական զորքը և հայ կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց չկարողացան գրավել այդ շրջանները։ Վանի ռուսական զորախումբը 1915թ. հուլիսի 9-ին սկսեց նահանջել և մի քանի օր հետո հասավ ռուսական տերության սահմաններին։ Այդ նահանջը կարճատև եղավ. ռուսական զորքը հուլիսի վերջին վերստին նվաճեց նախկին դիրքերը Վանի նահանգում և Բայազետ-Մանազկերտի շրջանում, բայց մինչ այդ Բիթլիսի, Խնուսի, Մուշի և Սասունի հայության մեծագույն մասը զոհ գնաց սկսված Մեծ եղեռնին։ Ռուսական զորքերը ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին մտան Էրզրում։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում Ռուսաստանի ամենախոշոր հաղթանակն էր։ 1916թ. սկզբից մինչև ամառ ռուսական զորքերը գրավեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը, Տրապիզոնը, Դերջանը, Երզնկան և Բաբերդը։ Նվաճելով Արևմտյան Հայաստանի գերակշիռ մասը ՝ Ռուսաստանը ամրացավ Մերձավոր Արևելքում։ Ռուսական գործող բանակի շտաբը 1916թ. փետրվարին Կարսից տեղափոխվեց Էրզրում և դարձավ Թուրքիայից պատերազմի իրավունքով գրավված տարածքի ռազմավարչական կենտրոնը։ Անգլիան և Ֆրանսիան, անհանգստանալով Կովկասյան ճակատում ռուսների հաղթանակներից, փորձեցին կանխել Ռուսաստանի հնարավոր միայնակ մուտքը Կ.Պոլիս և նեղուցների գոտի։ Գալիպոլիի պարտությունից հետո դաշնակիցները ծրագրեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել Միջագետքի ուղղությամբ։ Մի քանի ամիս ընթացած անգլո-ֆրանսիական գաղտնի բանակցություններն ավարտվեցին Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման վերաբերյալ համաձայնության ստորագրմամբ։ Այն հայտնի է «Սայքս-Պիկոյի համաձայնագիր» անունով, որի նախագիծը կազմել էին անգլիացի դիվանագետ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Պիկոն։ Մինչ այդ համաձայնության նախնական տարբերակը Սայքսը և Պիկոն 1916թ. մարտի 9-ին Պետրոգրադում հանձնել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովին։ Փոխզիջումների միջոցով երեք կողմերը վերջնական տեսքի բերեցին Օսմանյան կայսրության տարածքների բաժանման ուրվագիծը։ Ռուսաստանին էին անցնելու նեղուցները, Կ.Պոլիսը և Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը։ Դրա դիմաց ռուսները համաձայնվեցին Կիլիկիայի, Փոքր Հայքի և արաբական տարածքների անգլո-ֆրանսիական բաժանմանը։ 1916թ. մայիսի 16-ին, Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց վերոնշյալ համաձայնագիրը։

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Տրված բառերի միացումով կազմել բարդ բառեր

փափուկ սիրտ-փափկասիրտ

սուր միտք-սրամիտ

զորք հանդես-զորահանդես

վառել փայտ-վառելափայտ

աշխարհ աշխարհ-աշխարհեաշխարհ

անութ ցուփ-անթացուփ

2. Բացատրել հնչյուն, հնչուն բառերի տարբերությունը, դրանք գործածել նախադասությունների մեջ։

Հնչյուն-յու երկհնչյուն, գոյական։ Բառը կազմված է հնչյուններից։

Հնչուն-ածական։ Նրա ձայնը շատ հնչուն է։

3.  Ինչ է համանունությունը, բերեք համանուն բառերի օրինակներ։

Երբ գրվում է նույն բառը, սակայն կարող է ունենել մի քանի իրարից տարբեր իմաստներ։ Օրինակ՝ ակ, սեր, բութ և այլն։

4.  Կազմել նախադասություններ «ակ» համանունի բոլոր իմաստներով։

5.       Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը։

  • Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
  • Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
  • Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
  • Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
  • Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
  • Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։
  • Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։

6.       Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․ինտերնետշերտավարագույրժալյուզիպարզունակէսկալատորվերելակլիֆտհամացանցՕնլայնպաստառԱբոյհաղորդագրություն ԼինկհղումՊրիմիտիվոտնակ ՄեսիջշարժասանդուղքՊեդալառցանց

ինտերնետ-համացանց, ժալյուզ-շերտավարագույր, էսկալատոր-շարժասանդուղք, լիֆտ-վերելակ-օնլայն-առցանց, աբոյ-պաստառ, լինկ-հղում, պրիմիտիվ-պարզունակ, մեսիջ-նամակ, պեդալ-ոտնակ

7. Թվարկել հայերենի խոսքի մասերը, յուրաքանչյուր խոսքի մասից բերել մեկական օրինակ։

Գոյական, ածական, բայ, մակբայ, թվական, դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։

8. Ինչ է նախադասությունը։ Բերել պարզ և բարդ նախադասությունների օրինակներ։

Նախադասությունը բառերի խումբ է, որոնք ճիշտ դասավորությամբ ներկայացնում են իմաստ։ Պարզ՝ նա խաղաղում է, բարդ՝ նա խաղում էր, հետո երգում էր։

9.   Կետադրել տրված նախադասությունները։

  • Մենք՝ երիտասարդներս, լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները։
  • Դադարեց անձրևը, լուսինը վար նայեց՝ սպիտակ լեռների կապույտ ձորերից։
  • Նրանք ավարտելով իրենց աշխատանքը՝ սկսեցին օգնել ընկերներին։
  • Մեծատաղանդ դերասանի՝ Վահրամ Փափազզյանի արվեստը, միշտ հիացմունք է պատճառում։
  • Ներս մտավ մի անձնավորություն՝ տարօրինակ արտաքինով։

10. Ընտրել դարձվածքի ճիշտ բացատրությունը․

                 Գլուխ պահել

  • թաքնվել
  • աշխատելուց խուսափել
  • փախչել
  • գաղտնի լսել

                Աչքից ընկնել

  • տարբերվել
  • տեսադաշտից կորցնել
  • նախկին հարգանքը չունենալ
  • ուշադրությունը վրան պահել

                             Աշխարհով մեկ լինել

  • երջանկանալ
  • ճանապարհորդել
  • ամենուրեք տարածել
  • մարդկանցից հեռանալ 

                 Աջ ձեռք

  • ղեկավար
  • աջլիկ
  • վստահելի անձնավորություն
  • ճշտախոս

                             Արյունը երակներում սառչել

  • մահանալ
  • շատ հոգնել
  • մրսել
  • սարսափել

                              Գլխի ընկնել

  • շուռ գալ
  • խելագարվել
  • հասկանալ
  • զղջալ

                 Գետինը մտնել

  • կորչել
  • սաստիկ ամաչել
  • ոչնչացնել
  • մահանալ

                Քարը փեշից թափել

  • համաձայնվել
  • թեթևանալ
  • հանգստանալ
  • փչացնել

                        Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել

  • չափազանց հաջողակ լինել
  • դժվար գործեր ձեռնարկել
  • շատ ուժեղանալ
  • անկարող դառնալ
Հայոց պատմ․

Հայ կամավորական շարժում

Կովկասի ռուսական իշխանությունը 1914թ. աշնան սկզբներին դիմեց որոշակի քայլերի ՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար։ Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին։ Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսական զորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների ու Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո։ 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող մոտ 2 մլն հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ) Սալմաստում, Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ) Իգդիրում, Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ) Կաղզվանում, Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ) Սարիղամիշում։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ ջոկատը հրամանատար՝ Ա. Ջանփոլադյանի կողմից, 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ), 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ և 8-րդ ջոկատը Նիկոլ Աղբալյանի գլխավորությամբ։ Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո: Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները: Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում: Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։ Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական:

Հայոց պատմ․

Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները

1914թ. ակնհայտ դարձավ Եվրոպայում ձևավորված երկու ռազմաքաղաքական դաշինքների ՝ Եռյակ միության և Անտանտի հակամարտության անհաշտելի ընթացքը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու հակագերմանական գաղափարները ՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել «Մեծ Գերմանիա», զավթել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Ըստ գերմանացիների, այդ բոլորը ի վերջո կհանգեցներ Գերմանիայի համաշխարհային գերիշխանության։ Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր էր դրել Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ինչպես նաև զավթելու Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերի մի մասը, գերիշխելու Ադրիատիկ, Սև և Էգեյան ծովերում։ Իտալիան ձգտում էր Ավստրո-Հունգարիայից խլելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, զավթելու Ալբանիան, հողերը Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները, գերիշխելու Միջերկրական ծովում։ Մեծ Բրիտանիայի նպատակն էր պահպանել իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախելու իր գլխավոր մրցակից Գերմանիային։ Բացի այդ, մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում։ Ֆրանսիան ծրագրել էր ոչ միայն վերադարձնել 1871թ. Գերմանիային զիջած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը։ Ֆրանսիան խնդիր էր դրել նաև նվաճելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութներ։ Ռուսաստանը ձգտում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, իր գերիշխանությունը տարածելու Բալկանյան երկրներում, մասնատելու Օսմանյան տերությունը, զավթելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը հասնելու Միջերկրական ծով։ Ռուսաստանի ծրագրերի մեջ էր մտնում նաև Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Գալիցիայի նվաճումը։ Օսմանյան տերությունը խնդիր էր դրել մասնատելու Ռուսաստանը, նրանից զավթելու Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից ՝ Իրանական Ատրպատականը։ Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը դրանով իսկ մտադիր էին իրագործելու իրենց երազած պանթյուրքական ծրագիրը։ Այդ ծրագրի մաս էր կազմում հայաթափումը և հայերի զանգվածային ոչնչացումը։ Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլելու գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանին։ ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ ավելի ուշ, ձգտում էր ստանալու տնտեսական օգուտներ, ամրապնդելու իր դիրքերն Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում։ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվել էին նաև երկրներ, որոնք հետապնդում էին ազատագրական նպատակներ։ Այդպիսին էին Հայաստանը, Սերբիան, Չեռնոգորիան և այլ երկրներ։ 

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1914թ. օգոստոսի 1-ին: 1914 թ հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը առիթ հանդիսացավ Համաշխարհային առաջին պատերազմը սանձազերծելուն: Ֆրանց Ֆերդինատդին սպանել է 19 ամյա Գավրիլ Պրինցիպը: Ավստրո-Հունգարիան իր դաշնակից Գերմանիայի հետ խորհրդակցելու հետո պատերազմ հայտարարեց Ռուսաստանի դաշնակից Սերբիային։ Ի պատասխան ՝ Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստոսի 3-ին ՝ Ֆրանսիային։ Գերմաիան, խախտելով Բելգիայի չեզոքությունը, նրա տարածքով հարձակվեց Ֆրանսիայի վրա։ Դա առիթ դարձավ, որ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նույն ամսին Գերմանիային նաև պատերազմ հայտարարեց Ճապոնիան։ Երեք ամիս անց Անտանտի դեմ պատերազմի մեջ մտավ Օսմանյան տերությունը։ Պատերազմում հայտնվեցին նոր երկրներ ու դարձավ համաշխարհային։ Անտանտի դաշինքի պետությունների թիվը կազմեց 34, գերմանական խմբավորմանը ՝ 4, ընդամենը ՝ 38: Ռազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև օվկիանոսներում և ծովերում։ Պատերազմի գլխավոր ճակատները երկուսն էին։ Առաջինը արևմտաեվրոպական ռազմական թատերաբեմն էր, որը ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ։ Երկրորդը Արևելաեվրոպական (ռուսական) ճակատն էր, որը անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը։ Օսմանյան կայսրությունը այս ճակատում պատերազմում էր Ռուսաստանի դեմ։ Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում էին Հայաստանի տարածքում։ Պատերազմը ընթանում էր նաև արաբական երկրներում, Դարդանելում, Բալկաններում և այլուր։ Կովկասյան ճակատում 1914թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915թ. հունվարի 18-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը ծանր պարտություն մատնեց օսմանյան զորքին։ Դրանից հետո ռուսները թուրքական զորքին դուրս հանեցին Իրանի Ատրպատական նահանգից։ 1915թ. Իտալիան անցավ Անտանի կողմը, իսկ Բուլղարիան միացավ գերմանական խմբավորմանը, որը կոչվեց Քառյակ դաշինք։ Ռուսական բանակը ծանր դրության մեջ դրեց Ավստրո-Հունգարիային։ Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց Ռուսաստանի դեմ ՝ նպատակ ունենալով նրան լիովին ջախջախելու։ Ռուսաստանը կարողացավ դիմակայել գերմանական հարձակմանը։ Բալկանյան ճակատում Իտալիան հաջողությունների չհասավ։ Ավստրո-Հունգարիան նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարական զորքերը պարտության մատնեցին սերբերին։ Սերբիան նվաճվեց և ավերվեց։ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հայ կամավորների մասնակցությամբ գրավեց Վանը և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ։ Երիտթուրքերի կառավարությունը, որը դեռ պատեֆազմից 3-4 տարի առաջ ծրագրել էր հայերի ցեղասպանությունը, ձեռնամուխ եղավ դրա իրագործմանը։ 1914-1916թթ. տեղահանվեց և ոչնչացվեց Փոքր Ասիայի ու Արևմտյան Հայաստանի հայությունը։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ 1,5 մլն հայ սպանվեց, ևս մեկ միլիոնը ունեզրկվեց և հայրենազրկվեց։ 1916թ. Արևելյան ճակատում ռուսական բանակը ջախջախեզ Ավստրո-Հունգարիային։ Դա փրկեց Իտալիային վերջնական պարտությունից։ Իսկ Արևմտյան ճակատում Վերդենի արյունալի ճակատամարտը կողմերին հաջողություն չբերեց։ Դրանից հետո անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ փորձեցին անցնել հակահարձակման։ Ճակատամարտը ձգձգվեց մինչև տարեվերջ, որը աննշան հաջողություն բերեց Անտանտին։ 1914-1916թթ. ռազմական գործողությունների արդյունքում Քառյակ դաշինքը թուլացավ։ Սակայն Անտանտը չկարողացավ հասնել վճռական հաղթանակի։ 1917թ. հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով ՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում բոլշևիկները կատարեցին զինված հեղաշրջում։ Իշխանության զավթումը կատարվեց ապստամբության միջոցով, գործնականում տեղի ունեցավ անարյուն։ Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը 1917թ. հոկտեմբերի 26-ին օրենք ընդունեց հաշտության մասին։ Համագումարը դիմեց բոլոր երկրներին ու ժողովուրդներին ՝ առաջարկելով դադարեցնել պատերազմը։ Հաշտության կնքումը և խաղաղությունը նաև անհրաժեշտ էր բոշևիկներին խորհրդային կարգերի ամրապնդման և երկրում սկսված ներքաղաքական պայքարում հաղթելու համար։ 1917թ. վերջճն բանակցություններ սկսեցին Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ։ Հաշտության պայմանագիրը կնքվեց Բրեստ-Լիտովսկում 1918թ. մարտի 3-ին ՝ Գերմանիայի առաջադրած պայմաններով։ Խորհրդային իշխանությունը հրաժարվում էր Լեհաստանից, Ֆինլանդիայից, Բելառուսիայի մի մասից, Ուկրաինայից և մերձբալթյան երկրներից։ Ռոֆսաստանը պարտավորվեց նաև վճարել 6 մլն ոսկե մարկ ռազմատուգանք։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիէը աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի կազմում տարբեր ճակատներում կռվել էր 200 հազար հայ զինվոր։ Բացի այդ, հայերը տվել էին նրան 10000 կամավոր։ Համաձայն Բրեստ-Լիտովսկու պայմանագրի, Օսմանյան Թուրքիային էին տրվում Արևմտյան Հայաստանը, Կարսը և Արդահանը։ Ռուսական ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց պատերազմը շարունակելու միայն Արևմտյան ճակատում։ Գերմանիայում այս հանգամանքը մեծացրեց հաղթանակի հույսը։ Բրեստ-Լիտովսկի հաշտությունից հետո Գերմանիան անցավ լայնածավալ հարձակման։ Գերմանացիներին հաջողվում է ճեղքել կաշնակիցների պաշտպանությունը և հասնել Մառն գետի շրջանը։ Գերմանական հրետանին 70 կմ հեռավորությունից սկսում է ռմբակոծել Փարիզը։ Դա գերմանացիների վերջին հաջողությունն էր։ Բալկանյան ճակատում Բուլղարիան պարտվում է և սեպտեմբերի վերջում զինադադար է կնքվում։ Անգլո-ֆրանս-ամերիկյան զորքերը Արևմտյան ճակատում հակահարձակման են անցնում և ջախջախում գերմանացիներին։ Գերմանացիներն էլ զինադադար են խնդրում։ Սեպտեմբերին օսմանյան բանակը ևս պարտություն է կրում Պաղեստինում և Մակեդոնիայում։ Երիտթուրքական կառավարությունը հրաժարական է տալիս։ Նոյեմբերի 3-ի զինադադարով իրեն պարտված է համարում նաև Ավստրո-Հունգարիան։ Նույն պահին հեղափոխություն է սկսվում Գերմանիայում։ Վիլհելմ 2-րդ կայսրընհրաժարական է տալիս և հեռանում երկրից։ Գերմանիայի անձնատվությամբ ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմը ՝ որպես արդյունաբերական քաղաքակրթության մեծ ճգնաժամ, ունեցավ ծանր հետևանքներ։ Տեղի ունեցան մարդկային և նյութական կորուստներ։ Մարդկային կորուստների ճիշտ չափը որոշելը դժվար խնդիր է։ Ըստ պատմաբանների հետազոտությունների, պատերազմի ողջ ընթացքում սպանվել է 10 միլիոնից ավելի զինվոր։ Ռազմական գործողությունների և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 13 մլն քաղաքացիական բնակչություն։ Վիրավորվել և խեղանդամ է դարձել 20 մլն մարդ, 9 մլն երեխա որբացել է ծնողների զոհվելու հետևանքով։ Գերիների թիվը հասել է 3 մլն-ի, գաղթականների թիվը ՝ 10 մլն-ի։ Առաջին համաշխարհային պատերազմի նյութական կորուստները հասնում են մեծ չափերի։ Զինատեսակների և ռազմամթերքների արտադրության համար ծախսվել է 240 մլրդ դոլար, իսկ դրանց պատճառած նյութական վնասը կազմում է 350 մլրդ դոլար։ Առաջին համաշխարհային պատերազմը առանձնացավ նաև քաղաքական առումով։ Պարտությունների և հեղափոխությունների հետևանքով փլուզվեցին չորս կայսրություններ ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո-Հունգարիան, առաջացան նոր պետություններ ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հարավսլավիա, Ավստրիա, Հունգարիա։ Պատերազմի հետևանքով Գերմանիան թուլացավ, իսկ Անգլիան, Ֆրանսիան, Ճապոնիան և հատկապես ԱՄՆ-ն հզորացան։ Մյուս կողմից ՝ գաղութներում սկսեց վերելք ապրել ազատագրական պայքարը։

մաթեմատիկա

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:

81

2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:

Պատ․՝ Դեղին

3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:

36-24։2=12

4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։

90000:400=225
225:20=11.25
Պատ․՝12 տուփ

5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։

20

6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:

16

7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին,  իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր  է կշռում 1 տանձը։

8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

30 * 12 = 360
360 – 160 = 200
200 : 20 = 10
30 – 10 = 20

Պատ․՝ 20

9. Գրքի  մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում  258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

132-114=18
258-247=11
Պատ․՝2-րդ պատմվածքը

10.  Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:

20 – 17 = 3
20 – 12 = 8
3 + 5 + 8 = 16
20 – 16 = 4
Պատ․՝ 4