Կովկասի ռուսական իշխանությունը 1914թ. աշնան սկզբներին դիմեց որոշակի քայլերի ՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար։ Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին։ Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսական զորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների ու Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո։ 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող մոտ 2 մլն հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ) Սալմաստում, Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ) Իգդիրում, Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ) Կաղզվանում, Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ) Սարիղամիշում։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ ջոկատը հրամանատար՝ Ա. Ջանփոլադյանի կողմից, 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ), 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ և 8-րդ ջոկատը Նիկոլ Աղբալյանի գլխավորությամբ։ Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո: Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները: Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում: Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։ Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական:
Месяц: Декабрь 2022
Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները
1914թ. ակնհայտ դարձավ Եվրոպայում ձևավորված երկու ռազմաքաղաքական դաշինքների ՝ Եռյակ միության և Անտանտի հակամարտության անհաշտելի ընթացքը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու հակագերմանական գաղափարները ՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել «Մեծ Գերմանիա», զավթել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Ըստ գերմանացիների, այդ բոլորը ի վերջո կհանգեցներ Գերմանիայի համաշխարհային գերիշխանության։ Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր էր դրել Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ինչպես նաև զավթելու Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերի մի մասը, գերիշխելու Ադրիատիկ, Սև և Էգեյան ծովերում։ Իտալիան ձգտում էր Ավստրո-Հունգարիայից խլելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, զավթելու Ալբանիան, հողերը Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները, գերիշխելու Միջերկրական ծովում։ Մեծ Բրիտանիայի նպատակն էր պահպանել իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախելու իր գլխավոր մրցակից Գերմանիային։ Բացի այդ, մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում։ Ֆրանսիան ծրագրել էր ոչ միայն վերադարձնել 1871թ. Գերմանիային զիջած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը։ Ֆրանսիան խնդիր էր դրել նաև նվաճելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութներ։ Ռուսաստանը ձգտում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, իր գերիշխանությունը տարածելու Բալկանյան երկրներում, մասնատելու Օսմանյան տերությունը, զավթելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը հասնելու Միջերկրական ծով։ Ռուսաստանի ծրագրերի մեջ էր մտնում նաև Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Գալիցիայի նվաճումը։ Օսմանյան տերությունը խնդիր էր դրել մասնատելու Ռուսաստանը, նրանից զավթելու Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից ՝ Իրանական Ատրպատականը։ Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը դրանով իսկ մտադիր էին իրագործելու իրենց երազած պանթյուրքական ծրագիրը։ Այդ ծրագրի մաս էր կազմում հայաթափումը և հայերի զանգվածային ոչնչացումը։ Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլելու գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանին։ ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ ավելի ուշ, ձգտում էր ստանալու տնտեսական օգուտներ, ամրապնդելու իր դիրքերն Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում։ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվել էին նաև երկրներ, որոնք հետապնդում էին ազատագրական նպատակներ։ Այդպիսին էին Հայաստանը, Սերբիան, Չեռնոգորիան և այլ երկրներ։
Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1914թ. օգոստոսի 1-ին: 1914 թ հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը առիթ հանդիսացավ Համաշխարհային առաջին պատերազմը սանձազերծելուն: Ֆրանց Ֆերդինատդին սպանել է 19 ամյա Գավրիլ Պրինցիպը: Ավստրո-Հունգարիան իր դաշնակից Գերմանիայի հետ խորհրդակցելու հետո պատերազմ հայտարարեց Ռուսաստանի դաշնակից Սերբիային։ Ի պատասխան ՝ Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստոսի 3-ին ՝ Ֆրանսիային։ Գերմաիան, խախտելով Բելգիայի չեզոքությունը, նրա տարածքով հարձակվեց Ֆրանսիայի վրա։ Դա առիթ դարձավ, որ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նույն ամսին Գերմանիային նաև պատերազմ հայտարարեց Ճապոնիան։ Երեք ամիս անց Անտանտի դեմ պատերազմի մեջ մտավ Օսմանյան տերությունը։ Պատերազմում հայտնվեցին նոր երկրներ ու դարձավ համաշխարհային։ Անտանտի դաշինքի պետությունների թիվը կազմեց 34, գերմանական խմբավորմանը ՝ 4, ընդամենը ՝ 38: Ռազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև օվկիանոսներում և ծովերում։ Պատերազմի գլխավոր ճակատները երկուսն էին։ Առաջինը արևմտաեվրոպական ռազմական թատերաբեմն էր, որը ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ։ Երկրորդը Արևելաեվրոպական (ռուսական) ճակատն էր, որը անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը։ Օսմանյան կայսրությունը այս ճակատում պատերազմում էր Ռուսաստանի դեմ։ Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում էին Հայաստանի տարածքում։ Պատերազմը ընթանում էր նաև արաբական երկրներում, Դարդանելում, Բալկաններում և այլուր։ Կովկասյան ճակատում 1914թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915թ. հունվարի 18-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը ծանր պարտություն մատնեց օսմանյան զորքին։ Դրանից հետո ռուսները թուրքական զորքին դուրս հանեցին Իրանի Ատրպատական նահանգից։ 1915թ. Իտալիան անցավ Անտանի կողմը, իսկ Բուլղարիան միացավ գերմանական խմբավորմանը, որը կոչվեց Քառյակ դաշինք։ Ռուսական բանակը ծանր դրության մեջ դրեց Ավստրո-Հունգարիային։ Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց Ռուսաստանի դեմ ՝ նպատակ ունենալով նրան լիովին ջախջախելու։ Ռուսաստանը կարողացավ դիմակայել գերմանական հարձակմանը։ Բալկանյան ճակատում Իտալիան հաջողությունների չհասավ։ Ավստրո-Հունգարիան նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարական զորքերը պարտության մատնեցին սերբերին։ Սերբիան նվաճվեց և ավերվեց։ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հայ կամավորների մասնակցությամբ գրավեց Վանը և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ։ Երիտթուրքերի կառավարությունը, որը դեռ պատեֆազմից 3-4 տարի առաջ ծրագրել էր հայերի ցեղասպանությունը, ձեռնամուխ եղավ դրա իրագործմանը։ 1914-1916թթ. տեղահանվեց և ոչնչացվեց Փոքր Ասիայի ու Արևմտյան Հայաստանի հայությունը։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ 1,5 մլն հայ սպանվեց, ևս մեկ միլիոնը ունեզրկվեց և հայրենազրկվեց։ 1916թ. Արևելյան ճակատում ռուսական բանակը ջախջախեզ Ավստրո-Հունգարիային։ Դա փրկեց Իտալիային վերջնական պարտությունից։ Իսկ Արևմտյան ճակատում Վերդենի արյունալի ճակատամարտը կողմերին հաջողություն չբերեց։ Դրանից հետո անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ փորձեցին անցնել հակահարձակման։ Ճակատամարտը ձգձգվեց մինչև տարեվերջ, որը աննշան հաջողություն բերեց Անտանտին։ 1914-1916թթ. ռազմական գործողությունների արդյունքում Քառյակ դաշինքը թուլացավ։ Սակայն Անտանտը չկարողացավ հասնել վճռական հաղթանակի։ 1917թ. հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով ՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում բոլշևիկները կատարեցին զինված հեղաշրջում։ Իշխանության զավթումը կատարվեց ապստամբության միջոցով, գործնականում տեղի ունեցավ անարյուն։ Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը 1917թ. հոկտեմբերի 26-ին օրենք ընդունեց հաշտության մասին։ Համագումարը դիմեց բոլոր երկրներին ու ժողովուրդներին ՝ առաջարկելով դադարեցնել պատերազմը։ Հաշտության կնքումը և խաղաղությունը նաև անհրաժեշտ էր բոշևիկներին խորհրդային կարգերի ամրապնդման և երկրում սկսված ներքաղաքական պայքարում հաղթելու համար։ 1917թ. վերջճն բանակցություններ սկսեցին Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ։ Հաշտության պայմանագիրը կնքվեց Բրեստ-Լիտովսկում 1918թ. մարտի 3-ին ՝ Գերմանիայի առաջադրած պայմաններով։ Խորհրդային իշխանությունը հրաժարվում էր Լեհաստանից, Ֆինլանդիայից, Բելառուսիայի մի մասից, Ուկրաինայից և մերձբալթյան երկրներից։ Ռոֆսաստանը պարտավորվեց նաև վճարել 6 մլն ոսկե մարկ ռազմատուգանք։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիէը աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի կազմում տարբեր ճակատներում կռվել էր 200 հազար հայ զինվոր։ Բացի այդ, հայերը տվել էին նրան 10000 կամավոր։ Համաձայն Բրեստ-Լիտովսկու պայմանագրի, Օսմանյան Թուրքիային էին տրվում Արևմտյան Հայաստանը, Կարսը և Արդահանը։ Ռուսական ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց պատերազմը շարունակելու միայն Արևմտյան ճակատում։ Գերմանիայում այս հանգամանքը մեծացրեց հաղթանակի հույսը։ Բրեստ-Լիտովսկի հաշտությունից հետո Գերմանիան անցավ լայնածավալ հարձակման։ Գերմանացիներին հաջողվում է ճեղքել կաշնակիցների պաշտպանությունը և հասնել Մառն գետի շրջանը։ Գերմանական հրետանին 70 կմ հեռավորությունից սկսում է ռմբակոծել Փարիզը։ Դա գերմանացիների վերջին հաջողությունն էր։ Բալկանյան ճակատում Բուլղարիան պարտվում է և սեպտեմբերի վերջում զինադադար է կնքվում։ Անգլո-ֆրանս-ամերիկյան զորքերը Արևմտյան ճակատում հակահարձակման են անցնում և ջախջախում գերմանացիներին։ Գերմանացիներն էլ զինադադար են խնդրում։ Սեպտեմբերին օսմանյան բանակը ևս պարտություն է կրում Պաղեստինում և Մակեդոնիայում։ Երիտթուրքական կառավարությունը հրաժարական է տալիս։ Նոյեմբերի 3-ի զինադադարով իրեն պարտված է համարում նաև Ավստրո-Հունգարիան։ Նույն պահին հեղափոխություն է սկսվում Գերմանիայում։ Վիլհելմ 2-րդ կայսրընհրաժարական է տալիս և հեռանում երկրից։ Գերմանիայի անձնատվությամբ ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմը ՝ որպես արդյունաբերական քաղաքակրթության մեծ ճգնաժամ, ունեցավ ծանր հետևանքներ։ Տեղի ունեցան մարդկային և նյութական կորուստներ։ Մարդկային կորուստների ճիշտ չափը որոշելը դժվար խնդիր է։ Ըստ պատմաբանների հետազոտությունների, պատերազմի ողջ ընթացքում սպանվել է 10 միլիոնից ավելի զինվոր։ Ռազմական գործողությունների և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 13 մլն քաղաքացիական բնակչություն։ Վիրավորվել և խեղանդամ է դարձել 20 մլն մարդ, 9 մլն երեխա որբացել է ծնողների զոհվելու հետևանքով։ Գերիների թիվը հասել է 3 մլն-ի, գաղթականների թիվը ՝ 10 մլն-ի։ Առաջին համաշխարհային պատերազմի նյութական կորուստները հասնում են մեծ չափերի։ Զինատեսակների և ռազմամթերքների արտադրության համար ծախսվել է 240 մլրդ դոլար, իսկ դրանց պատճառած նյութական վնասը կազմում է 350 մլրդ դոլար։ Առաջին համաշխարհային պատերազմը առանձնացավ նաև քաղաքական առումով։ Պարտությունների և հեղափոխությունների հետևանքով փլուզվեցին չորս կայսրություններ ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո-Հունգարիան, առաջացան նոր պետություններ ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հարավսլավիա, Ավստրիա, Հունգարիա։ Պատերազմի հետևանքով Գերմանիան թուլացավ, իսկ Անգլիան, Ֆրանսիան, Ճապոնիան և հատկապես ԱՄՆ-ն հզորացան։ Մյուս կողմից ՝ գաղութներում սկսեց վերելք ապրել ազատագրական պայքարը։
Առաջադրանլներ

3․ 3/4

2․ 6

2․ 4

3․ 20/3

1․ 4

2․ 1


3. 3

3. -7

2. 18

4. 2,5
2.


3. [-1; + 8)

2. 4




1. 356

2. 14

3. 6

3. 16
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ
1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:
81
2. Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50 բնական թվերը: Առաջին թիվը ներկեց կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ: Շարքում ո՞ր գույնի թվերը քիչ եղան:
Պատ․՝ Դեղին
3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:
36-24։2=12
4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։
90000:400=225
225:20=11.25
Պատ․՝12 տուփ
5. Ծառերն աճում են «Անտառային» փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։
20
6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:
16
7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին, իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր է կշռում 1 տանձը։
8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:
30 * 12 = 360
360 – 160 = 200
200 : 20 = 10
30 – 10 = 20
Պատ․՝ 20
9. Գրքի մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում 258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
132-114=18
258-247=11
Պատ․՝2-րդ պատմվածքը
10. Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
20 – 17 = 3
20 – 12 = 8
3 + 5 + 8 = 16
20 – 16 = 4
Պատ․՝ 4
Նոյեմբեյան ֆլեշմոբ
1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:
81
2. Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50 բնական թվերը: Առաջին թիվը ներկեց կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ: Շարքում ո՞ր գույնի թվերը քիչ եղան:
Պատ․՝ Դեղին
3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:
36-24։2=12
4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։
90000:400=225
225:20=11.25
Պատ․՝12 տուփ
5. Ծառերն աճում են «Անտառային» փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։
20
6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:
16
7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին, իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր է կշռում 1 տանձը։
8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:
30 * 12 = 360
360 – 160 = 200
200 : 20 = 10
30 – 10 = 20
Պատ․՝ 20
9. Գրքի մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում 258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
132-114=18
258-247=11
Պատ․՝2-րդ պատմվածքը
10. Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
20 – 17 = 3
20 – 12 = 8
3 + 5 + 8 = 16
20 – 16 = 4
Պատ․՝ 4
Առաջադրանքներ
1. Առանձին սյունակներով դուրս գրեք պարզ և ածանցավոր բայերը․ որոշե՛ք, թե դրանք որ խոնարհման են պատկանում։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը մարդը դեռևս չէր կարողացել հաղթահարել Երկրագնդի ձգողական ուժը և հնարավորություն չէր ունեցել թափանցելու տիեզերական ազատ տարածություն, լինել երկնային մարմինների վրա, անմիջականորեն հետազոտել այդ մարմինների բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը: Նրանց քիմիական կազմության միակ լրաբերը լույսի ճառագայթն էր: Բայց մարդկային հանճարը ալիքային այդ նեղ լուսամուտից քամեց զարմանալիորեն շատ տեղեկություն: Տակավին 17-րդ դարի կեսին՝ 1666 թ., Իսահակ Նյուտոնը նկատեց, որ ապակյա եռանկյուն հատվածակողմով (պրիզմա) անցնող ճառագայթները պատի վրա ծիածանանման մի լուսակ (սպեկտը) են առաջացնում։ Նյուտոնը կռահեց, որ լույսի ճառագայթների փունջը, որը գալիս է Արեգակից, կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից, որոնք տարբեր չափով են բեկվում ապակյա հատվածակողմում։ Փաստորեն այստեղից էլ սկսվեց ճառագայթներ գունակազմական վերլուծությունը, որը երկնային մարմինների ճանաչման մի հզոր ու անփոխարինելի միջոց դարձավ (ՀԳ)։
Չէր կարողացել, չէր ունեցել, լինել, քամեց, նկատեց, առաջացնում են, կռահեց, գալիս է, կազմված է, բեկվում են, սկսվեց, դարձավ։
2. Առանձնացրե՛ք ածանցավոր բայերն ըստ տեսակների (սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական):
ա) Անվանել, գժվեցնել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել, որոնել, հասցնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել, մթնել, մեկնել, դեղնել, խթանել, յուղոտել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել, թռչել, շնչել, գոչել, հնչել, գրվել
բ) Եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել, փախցնել, կոչել, կորչել, շառաչել, սիրվել, թռչկոտել, մոտեցնել, կտրատել, վրդովվել, ներկոտել, բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, խաղացնել, հեռանալ, քնեցնել, արագացնել, պոկոտել, մոտենալ, փախչել:
Սոսկածանցավոր՝ անվանել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել, որոնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել, մթնել, մեկնել, դեղնել, խթանել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել, թռչել, շնչել, գոչել, հնչել, ընդհատել, կոչել, կորչել, շառաչել, բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, փախչել, արագացնել, քնեցնել, գեռանալ, խաղացնել։
Պատճառական՝ գժվեցնել, հասցնել, փախցնել, մոտեցնել, խաղացնել, քնեցնել։
Բազմապատկական՝ յուղոտել, կոտրատել, վանկատել, թռչկոտել, կտրատել, ներկոտել,, պոկոտել։
Կրավորական՝ գրվել, սիրվել, վրդովվել։
3. Կազմե՛ք հետևյալ բայերի պատճառականը (ածանցով կամ տալ բայի հարադրությամբ).
ա) Խոնավանալ, մոտենալ, թռչել, վերանալ, իջնել, գրել, մոռանալ, մերձենալ, մորթել, հասնել, թարմանալ, փախչել, նվազել, կորչել, մգանալ, խաղալ, սպիտակել, տափակել
բ) Մտնել, վազել, նստել, երկարել, կարճանալ, նկարել, հնանալ, սառչել, կպչել, հասկանալ, դադարել, մոլորվել, հաշտվել, պոկել, հաչել, ուտել, սատկել, տափականալ, կազմել
Խոնավեցնել, մոտեցնել, թռչեցնել, վերացնել, իջեցնել, գրեցնել, մոռացնել, մերձեցնել, մորթեցնել, հասցնել, թարմացնել, փախցնել, նվազեցնել, կորցնել, մգեցնել, խաղացնել, սպիտակեցնել, տափակեցնել, մտցնել, վազեցնել, նստեցնել, երկարեցնել կարճացնել, նկարացնել, հնացնել, սառչեցնել, կպցնել, հասկացնել, դադարեցնել, մոլորեցվել, հաշտեցվել, հաչեցնել, ուտեցնել, սատկացնել, կազմեցնել։
4. Գտե՛ք սխալ բայաձևերը, ուղղե՛ք և բացատրե՛ք։
ա) Խոսացած, դիպչեցինք, խստացնել, հարցրեցի. մուրացող, խլացնել, հանգչեց, վիճվել, մի՛ գրեցեք, թռչիր. խաչակնքվել, քծնել, սառում էն, սրդողաց, խնդրվել, ասեց։
բ) Հաջողացրեցինք, բուրող, ուռչած, կպչի՛ր, տուժված, փախչել է, ուտեցնել, մոտեցրա՛, կպնելիս, կապնվել, բռնվեց (կառչեց), մի՛ կորի, ճաքճքված, զանգվել, աշխատեցնել:
Մոտեցրա՛-մոտեցրու’, Վիճվել-վիճել, սառում էն- սառումեն, սրդողաց-սրտդողոց, ասեց-ասաց, կապնվել-կապվել։
5․ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
- Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
- Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
- Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ …., որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
- Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
- Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
- Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
- Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ օրորել, զբոնել, բերել)
- Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
- Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
- Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհ մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք