Վերլուծություն
Պոեմը պատմում է Լոռվա հովիվ Սաքոի մասին, ում Թումանյանը ներկայացնում է՝ աժդահա, հսկա, անվախ չոբանի տեսքով: Քանի որ նա հովիվ էր՝ իր «տուն տեղը» Լոռվա բնությունն էր, ձորերը, ժայռերը, որոնք դեմ հանդիման անթարթ միմյանց էին նայում հանդարտ: Եվ մի երեկո իր օգնականը գնացել էր գյուղ, և Սաքոն միայնակ էր մնացել: Լոռվա թարմ օդն ու մենակությունը սկսեցին վատ աազդել Սաքոի վրա, երբ սկսեց տատիկի պատմածները տեսիլքների վերածելով դարձնել իրականություն: Եվ հենց այս պատճառով էլ նա սկսեց խելագարվել: Լոռեցի Սաքոն հիմնված է իրական դեպքերի վրա, և գլխավոր հերոսը համարվում է Հովհաննես Թումանյանի ծանոթներից:
Թումանյանը լինելով Լոռեցի՝ սքանչելի ու հոյակապ կերպով է նկարագրում Լոռվա բնությունը, մոտդ առաջանում է ցանկություն հենց այնտեղ լինելու, զգալու այն ինչ զգացել է Թումանյանը նկարագրելով իր հայրենի բնությունը.Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Ինչ-որ առումով պոեմը նման է կոմեդիայի, երբեմն էլ ողբերգության… Կարելի է ասել այն տրագիկ կոմեդիա է…
Սկզբում զարմանում ես, հետո ծիծաղում նրա վրա, որ Լոռեցի Սաքոն սեփական մտքերի պատճառով ինքն իրեն հասցնում է խելագարության: Մի կողմից էլ արդեն ավելի խորը նայելով հասկանում ենք, թե ինչի կարող է մարդ ինքն իրեն հասցնել իր սեփական մտքերով, տվյալ դեպքում անգամ երևակայութան պատճառով: Եվ, որ կյանքդ տեսիլքների պատճառով կարող է մի քանի րոպեում փոխվել..
Սա ինձ համար տրագիկ կոմեդիա է, «Ահա թե ինչի կյանքում կարելի է հասնել մենակության պատճառով, սեփական մտքերի, գոյություն չունեցող երևույթների պատճառով»…