Քիմիա

Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Նպատակը` հեռավար ինքնակրթություն

Խորհրդատվությունը դասացուցակով` Microsoft Teams հարթակում

Հարցեր և վարժություններ.

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի: Օրգանական նյութերն են օրինակ ՝ սպիտակուցները, ճարպերը, թթուները և այլն:

☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Անօրգանական նյութեր են ՝ թթվածինը, կերակրի աղը, երկաթը, ծծմբական թթուն և այլն։

☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Օրգանական նյութեր են ՝ գլյուկոզը, սպիտակուցը, գինու սպիրտը, ճարպը և այլն։

☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Անօրգանական նյութերն ավելի շատ են, քան օրգանականները։

☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է՝ քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով։

Թթվածին-O2
Կերակրի աղ-NaCl
Երկաթ-Fe
Ջուր-H2O
Քլոր-Cl
Խմելու սոդա-NаНСО3
Ծծմբական թթու-H2SO4
Ազոտ-N2
Պղինձ-Cu
Ածխաթթու գազ-CO2
Շմոլ գազ-CO

☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները«« Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr(NaCl)=23+35,5=58,5

m(Na):m(Cl)=23:35,5

w(Na)=23*100%/58,5=39,5%

w(Cl)=35,5*100%/58,5=60,7%

x(Na)=1/2*100%=50%

x(Cl)=1/2*100%=50%

☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

2Mg+O2—>2MgO+Q
MgO+H2O—>Mg(OH)
Mg(OH)2+2HCl—>2H2O