Հայոց պատմ․

Հայոց լեզու

Անիմեն, թերևս, անիմացիայի ամենատարածված տեսակն է աշխարհում: Ամեն տարի թողարկված մուլտֆիլմերի քանակը, որոնք կարող են վերագրվել անիմեին, համեմատելի է աշխարհում թողարկված ֆիլմերի ընդհանուր թվի հետ: Այս հաջողությունը պատահական չէ. Ի տարբերություն անիմացիոն ապրանքների մեծ մասի, անիմեները նախատեսված են ոչ այնքան երեխաների համար, որքան պատանիների և մեծահասակների համար։

Հայոց պատմ․

Պատմ․

Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:

Սահմանել ‹‹Հայկական հարց››, ‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ: Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն:

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ:

Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, և ըստ պայմանագրի ռուսների է անցնում նաև Կարսը, Բայազետը և Ալաշկերտը, որոնք իրականում հայկական հողեր են։ Իսկ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները՝ Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, դեմ էին գնացել Ռուսաստանին, պաշտպանելով Թուրիքային, և դա հանգեցնում է նրան, որ Թուրքիային է անցնում հայերի դրության բարելավման հարցը Ռուսաստանից։ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում, ապահովելով նրանց անվտանգությունը։

‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Շատերն են լսել Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» մասին, բայց քչերը գիտեն պատմության մյուս մասը: Իսկ այն այսպիսին է.

Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»:
Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա ասյպես էր կիսում` «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա»:

Հ. Գ. Բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու: Դա պետք է հասկանար Խրիմյան Հայրիկը: Մի բան, որ հիմա էլ չեն հասկանում մերոնք:

Հայոց պատմ․

պատմ․

инсент Ван Гог – нидерландский художник, один из ярчайших представителей постимпрессионизма. Много и плодотворно работал: в течение десяти с небольшим лет создал такое количество произведений, какого не было ни у одного из известных живописцев. Писал портреты и автопортреты, пейзажи и натюрморты, кипарисы, пшеничные поля и подсолнухи.

Родился художник около южной границы Нидерландов в деревушке Грот-Зюндерт. Это событие в семье пастора Теодора ван Гога и его жены Анны Корнелии Карбентус произошло 30 марта 1853 г. Всего в семье Ван Гогов было шестеро детей. Младший брат Тео на протяжении всей жизни помогал Винсенту, принимал активное участие в его непростой судьбе.

В семье Винсент был трудным, непослушным ребенком с некоторыми странностями, поэтому его часто наказывали. Вне дома, наоборот, выглядел задумчивым, серьезным и тихим. С детьми он почти не играл. Односельчане считали его скромным, милым, дружелюбным и сострадательным ребенком. В 7 лет его отдают в деревенскую школу, спустя год забирают оттуда и учат дома, осенью 1864 г. мальчика отвозят в школу-интернат в Зевенберген.

Отъезд ранит душу мальчика и причиняет ему много страданий. В 1866 г. его переводят в другой интернат. Винсенту хорошо даются языки, здесь же он получает и первые навыки рисования. В 1868-м посреди учебного года он бросает школу и уезжает домой. Его образование на этом заканчивается. О своем детстве он вспоминает как о чем-то холодном и мрачном.

Традиционно поколения Ван Гогов реализовали себя в двух сферах деятельности: торговле картинами и церковной деятельности. Винсент попробует себя и в качестве проповедника, и в качестве торговца, отдавая работе всего себя. Добившись определенных успехов, он отказывается от того и другого, освящая свою жизнь и всего себя живописи.

В 1868 г. пятнадцатилетний юноша поступает в филиал художественной фирмы «Гупиль и Ко» в Гааге. За хорошую работу и любознательность его направляют в лондонский филиал. За два года, которые Винсент пробыл в Лондоне, он становится настоящим коммерсантом и знатоком гравюр английских мастеров, цитирует Диккенса и Элиота, в нем появляется лоск. Ван Гога ожидает перспектива блестящего комиссионера центрального отделения «Гупиля» в Париже, куда он должен был переехать.

В 1875 году произошли события, изменившие его жизнь. В письме к Тео свое состояние он называет «болезненным одиночеством». Исследователи биографии художника предполагают, что причина такого состояния в отвергнутой любви. Кто был объектом этой любви, точно не известно. Возможно, что данная версия ошибочна. Изменить ситуацию не помог и перевод в Париж. Он охладел к «Гупилю» и был уволен.

«Подсолнухи»

  Подсолнухи имели для мастера особое значение. Он написал два цикла картин с ними: парижский (1887, две картины с лежащими цветами) и арльский (1888, четыре работы с цветами в графине). Затем живописец сделал несколь­ко вариантов этих произведений. Все они до сих пор вызывают дискуссию в кругах искусствоведов и стали своего рода «брендом». «Подсолнухи» Ван Гога имеют такое же значение в его творчестве, как «Джоконда» для Леонардо, «Сикстинская Мадонна» для Рафаэля, «Черный квадрат» для Малевича. Эти полотна в определенном смысле являются «синонимами» художников.

   Арльский цикл, в который входит лондонская картина, предназначался для украшения комнаты друга живописца, Поля Гогена, в так называемом Желтом доме в Арле, на юге Франции, которую Ван Гог арендовал. Оба художника творили там вместе в октябре — декабре 1888.

   В работе над циклами Ван Гог применил особую технику письма — импасто. Ее суть в том, что краски наносятся очень густым слоем и применяются не только традиционные кисти, но еще и нож. Так создавалась особая шероховатая поверхность, рельефный рисунок.

   «Подсолнухи» не раз копировали (подделывали), зачастую преуспевая в техническом отношении, но никогда — в «личностном».

Հայոց պատմ․

Պատմ․

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին/:Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73

համացանց՝ օգտագործել օտարալեզու աղբյուրներ/

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բացվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն: Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը, Սորբոնը, հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի, Սանկտ Պետերբուրգի համալսարանները:

  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:

Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ:

  • Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։

Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում։

Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում։

Հայոց պատմ․

Հայոց պատմ․

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության մեջ և սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերը, Եվրոպայում ընթացող հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան հայ քաղաքական մտքի զարգացման վրա։ Հայ մտավորական շրջանակները սկսեցին լայնորեն քննարկել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազատագրության, Հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական հարցեր։ Արդիական խնդիրների լուծման մոտեցումներից կախված ՝ հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ ՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն և այլն։

  • Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին

19-րդ դարի 50-70 ական թվականներին գիյություն ունեցած հայ քաղաքական հոսանքների մեջ առանձնանում էր պահպանողականությունը։ Այս հոսանքի ներկայացուցիչները համոզված էին , որ հայ ժողովրրի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է։ Միաժամանակ պահպանողականները փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդությանը, պատրաստել գիտնականներ, թարգմանիչներ և հոգևորականներ։Աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Գաբրիել Այվազովակին, Հովհաննես Չամուռչյանը և ուրիշներ։

  • Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները
  • Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութան բովանդակությունը

Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ հպատակներ։ Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների՝ամիրանների դասը, որը սուլթանական իշխանությունների հետ սերտ կապեր ուներ։ 19-րդ դարի կեսերից չհանդուրժելով այդ վիճակը պոլսահայ մյուս խավերը մեծահարուստների դասի մենաշնորհը միացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալվեցին։ 1857թվականին մի խումբ մտավորականներ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը և ուրիշներ։ Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը։ Նախագիծը բացի հոգևորականներից ու ամիրաններից որլշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ 1860թ. մայիսին Կ.Պոլսի Ազգային ըընդհանուր ժողովը հաստատտեց կանոնադրությունը։ 1863թ. մարտին սուլթանն այն վավերացրեց։ Ազգային սահմանադրության համաձայն՝ստեղծվեցին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն և այլն։

  • Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին

Հայ ազգայնականները ջերմորեն ողջունեցին Զեյթունի 1862թ. ապստամբությանը, հանգանակություններ կազմակերպեցին հերոս զեյթունցիներին օգնելու համար։ Ապստամբության միջոցով ազատագրության հասնելու գաղափարները նոր բարձրության հասան Րաֆֆու ստեղծագործություններում։ 1862թ. ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորձ կատարեց։ Թուրքերն սկսեցին հրետակողել հայկական դիրքերը։ Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ։ Զենքի դիմաց շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը ՝ Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ։ Թուրքական զորքերի լայնածավալ գրոհը տարբեր ուղություններով սկսվեց օգոստոսի 2-ին։ Մահտեսի Գրիգոր վարդապետի գլխավորած քաջարի ռազմիկները հարյուրավոր զոհեր պատճառեցին թշնամուն։ Երիտասարդ ռազմիկՄարկոս Թաշճյանը կարողացավ հասնել հայկական դիրքերի վրա։ Առ այսօր թուրքերը հիշում են իրե ց այդ պարտությունը և շարունակում ճակատամարտի վայրը կոչել «Կոտորածի ձոր»։ 1862թվականի ապստամբությունը հսկայական ազդեցիւլյուն ունեցավ հայ ազատագրական շարռման ծավալման, հասարակական-քաղաքական մտքի զարգացման վրա։

Հայոց պատմ․

Հայոց Պատմ․

1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը: Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ: Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի: Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։

  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:

Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում։ Երկրամասի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությանը։ 1899թվականին գործարկվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, իսկ երեք տարի հետո՝Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը։ Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը զարգացզծ էր Ալավերդիում և Կապանում։ Երկրորդ տեղն էր գրավում կոնյակի արտադրությունը։Արևելյան Հայաստանըկոնյակի և օղու արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Հատկապես նշանավորէր Ն.Շուշտովի գործարանի «Արարատ» ապրանքանիշի կոնյակը։ Հայկական գյուղը նույնպես մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ։

  • Տեսակետ
  • <<Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ձեռնարկության պատմությունը>>/ռադիոնյութ, տեսաֆիլմ/
Հայոց պատմ․

Գուրգեն Մահարի

Վիպակում Մահարին պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…