Без рубрики

Հայոց պատմ․

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/

Արևելյան Հայաստանի տարածքը հիմանականում ընդգրոկում էր  Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հյաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը։ 

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը, ավարտը, արդյունքները:/գրավոր/

1804 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834 թթ.), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ: 

  • Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշիխանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակիև Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասիժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Без рубрики

համաշխարհաին պատմ․

1)Ի՞նչ է հեղափոխությունը
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
2) Անգլիական բուրժուական հեղափոխություն

Անգլիական բուրժուական հեղափոխություն16401660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 

Без рубрики

Հայոց պատմություն

Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:

Նադիր շահի նախորդները թուրքական ճակատում անհաջողության էին մատնվել, կորցրել տարածքներ: Պարտության պատճառներն էին. Տեղաբնակ ժողովրդի չեզոքությունը, ինչպես նաև՝ հյուսիսից Ռուսաստանի ներխուժումը: (1722-23-ի ռուս-թուրքական երկճակատ-խաչաձև արշավի արդյունքում Պարսկաստանը պարտվում է: 1724թ. Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով ռուսներին ու թուրքերին են անցնում Պարսկաստանի հյուսիսային տարածքները, մասնավորապես՝ հայաբնակ գավառները անցնում են Օսմանյան կայսրությանը: 1724-30թթ. Սյունիքում, Երևանում հայերն ապստամբում են նոր տերերի դեմ, սակայն ճնշվում):

Նադիրը Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել նոր արշավանքի համար: Ահա, թե ինչպես: 1934թ. Նադիր շահը գալիս է Էջմիածին, կոշիկները հանում, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագի՝ ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա (Պարսից շահերը և Օսմանյան սուլթանները մինչ այդ տարբեր առիթներով մտել էին եկեղեցիներ, սակայն երբեք չէին աղոթել): Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել Նադիր շահին (նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել): Այնուհետև Նադիրը Դիզակի մելիք Եգանի ուղեկցությամբ հանդիպում է հայ մելիքների հետ, որոնց ներկայությամբ Եգանին դիմում է «մեծ եղբայր»-ով: Եգանի հեղինակությամբ և եկեղեցու աջակցությամբ դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, որոնք հանդես են գալիս 6 առանձին զորախմբերով՝ ընդհանուր մոտ 20.000 զինվոր (նախորդ արշավանքի ժամանակ մասնակցել էին մոտ 1.250 հայ զինվոր):

Без рубрики·Գրականություն

Գրականություն

  1. Զվարթը փորձում էր ասել, որ միշտ պետք է հավատարիմ մնալ Աստծուն:

Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝ նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:
Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:
1.Նա տարբերվում էր մյուս վանականներից նրանով, որ նա իր կամքով չի եկել եկեղեցի դառնալու վանահայր, այլ պարտադրված՝ «մարմնավորաց»: Իսկ մյուս վանահայրերը իրենց կամքով են եկել՝ «հոգևորաց»:

  1. Կառուցում է աշխարհը և աշխատանք շինողական… Կառուցում է քաղաք, կառուցում է՝ խոսք, կառուցում՝ միտք… Կաշխատի բնությունը, կկառուցի ծառը, շինարարի մրջյունը: Եկեք և դուք կառուցեք և շինեք, որպես եռկռի մարդիք, սիրեք աշխատանքը, քանզի կառուցելն ու աշխատանքը սուրբ են… Չքվի բռնությունը, փոշիանան գահքը և թագավորությունները և մնա շինարարությունը:
Без рубрики

Մուտքի ճամբար

Միշտ երազել էի սովորել տեխնոլոգիաներով լի դպրոցում, և այդ հնարավորությունը ինձ նվիրեց <<Մուտքի>> ճամբարը:

Առաջին օրը մենք հանդիպեցինք մեր կազմակերպիչին ընկեր Գոհարին: Նա մեզ ծանոթացրեց դպրոցի նիստ ու կացին հիացած էի` ռւղակի հիացած… Շատ դուր եկավ աստղադիտարանը, այնտեղ հիասքանչ էր: Մեզ ցուցադրեցին երկու հտաքրքիր ֆիլմ տիեզերքի մասին:Նաև դուր եկավ հրաձգությունը և քիմիայի լաբորատորիան:

Այս երեք օրում ձեռք բերեցի նոր ծանոթություններ և հուսով եմ մենք նորից կհանդիպենք սեպտեմբերին:

Շատ սպասելիքներ ունեմ դպրոցի հետ կապված: Անմոռանալի տպավորություններ ստացա գտնվելով այստեղ, շատ կցանկանայի սովորել այս դպրոցու և հուսով եմ որ իմ երազանքը կիրականանա…