Ֆիզիկա

ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝

1. Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ
հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է
կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական
տարբերությունը:

Ջերմահաղորդականության միջոցով ջերմության հաղորդումը միջավայրի մի մասից մյուսը չի ուղեցվում նյութի տեղափոխմամբ։ Իսկ կոնվեկցիայի ժամանակ հեղուկներում և գազերում ջերմության փոխանցումը մի տեղից մյուսը տեղի է ունենում նյութի տեղափոխության հետևանքով։

3. Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4. Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5. Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6. Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Ոչ, քանի որ պինդ մարմինների մեջ հոսք, տեղափոխու, շարժում մի տեղից մյուսը հնարավոր չէ: Կոնվեկցիան տեղի է ունենում միայն հեղուկներում և գազերում:

8. Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Բացի նյութից կան մատերիայի նաև այլ տեսակներ, որոնցից է Էլեկտրամագնիսական դաշտը։ Դրա դրսևորումներից են, օրինակ՝ լույսը, ռադիոալիքները։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում, և նյութից առանձին։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այնպիսի էլեկտրամագնիսական դաշտը, որը նյութից առանձնանալով՝ տեղափոխվում է տարածության մեջ:

10. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ճառագայթային ջերմափոխանակում է կոչվում ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կատարվող ջերմահաղորդումը: Ջերմային ճառագայթումը դա մարմնի արձակած էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք կոչվում են նաև էլեկտրամագնիսական ճառագայթում: Ճառագայթային ջերմափոխանակման օրինակ է Արեգակից Երկրին ջերմության հաղորդումը:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: Իսկ Երկրի արհեստական արբանյակները ընդհակառակը պետք է ավելի շատ ջերմային ճառագայթում կլանեն արևից, որպեսզի ավելի շատ էներգիա ունենան: Այդ պատճառով արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույնով:

Ռուսերեն

Ռուսերեն

Изучите информацию в интернете и ответьте на следующие вопросы:

  • Что за праздник Пасха, в честь чего он празднуется?

Светлое Христово Воскресение, Пасха — величайший христианский праздник.

  • Какие слова говорят на Пасху русские, какие армяне?

Русские — «Христос Воскрес — Воистину Воскрес» ։ Армяне — «Քրիստոս հարյավ ի մեռելոց — Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

  • Какие блюда обязательно должны быть на праздничном столе?

Крашеные яйца, плов с изюмом, рыба и вино.

  • Какие ты знаешь способы окраски яиц?

Знаю только 2 способа. В основном люди красят яйца пищевыми красками, но мы красим луковой шелухой.

Գրականություն

Ձևի պարագա

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
⦁ Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
⦁ Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
⦁ Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
⦁ Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
⦁ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
⦁ Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
⦁ Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
⦁ Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
⦁ Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
⦁ Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Կետերի փոխարեն գրի՛ր ձևի պարագաներ:
⦁ Դելֆինները բաց ակվարիումից արագ լողում էին դեպի ազատություն:
⦁ Տղան վախեցած մոտեցավ տնօրենի սենյակի դռանը:
⦁ Հետզհետե նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին:
⦁ Նրանք լարված լսում էին ջրերի ձայնը:

Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
⦁ Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:
Երբ որ կներկեք սենյակը, դռներն ու պատուհանները փակ պիտի լինեն։
⦁ Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:
Որդն իսկույն կխեղճանա, եթե նրան հողից հանես։
⦁ Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Ինչպե՞ս մտածող մարդն անտարբեր կմնա, եթե հադիպի այդ ճաապարհներից մեկը։
⦁ Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին։
Սկսնակ բանաստեղծը այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին, որպեսզի խոսի իր մտադրությունների մասին։
⦁ Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:
Երբ քաղցիծ թուկանում են կենդանիները, հենց իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:

Կետադրի՛ր:
⦁ Դիմացս բարձրաբերձ լեռներն են՝ ծածկված արծաթազօծ ձյան շերտով:
⦁ Գիշերվա ժամը տասն էր, երբ երեքն էլ հյուրանոցից դուրս եկան:
⦁ Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր՝ աստղերը սովորականից խաղաղ:
⦁ Տիրոջ և ստրուկի վիճակի մեջ էինք՝ և տերը նա էր:
⦁ Երկու քունքերիս երակներն ուռել էին, և ականջներումս լսվում էր մի անորոշ բզզոց:

Աշխարագրություն

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
  4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Արևլյան Ասիայի արևելյան հատվածը համարվում է երկրաշարժավոր։Ամառը առատ է տեղումներով որովհետև կլիման մուսոնային է։
  2. Արևելյան Ասիան հանածոներով(քարածխով,նաֆթով,ալյումինով ,երկաթով ,կապարով և այլն)հարուստ տարածաշրջաններից է։
  3. Մասնագիտացված ճղյուղերն են՝մեքենաշինությունը,ածխի հանույթը,ձկնորսությունը և այլն։
Картинки по запросу "восточная азия на карте"

Հայոց պատմ․

Պատմ

Ծազակած փշալարեր, այդ պատմությունը գրած էր եղել 1965 թ։

1964 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը հավանություն տվեց «1915 թվականին հայերի մասսայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումների մասին» նամակի տեքստին, որը հետո ուղարկեցին Մոսկվա։ 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում հուշահամալիր կառուցելուց բացի առաջարկվեց նաև հրատարակել գրքեր ու հոդվածներ, պատրաստել ռադիո և հեռուստահաղորդումներ, Երևանում պետական մակարդակով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել։ Հետագայում գրեթե բոլոր առաջարկները իրագործվեցին։ 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հաստատեց այն։

Ահա եւ լսվեց ճաշի գոնգի խուլ ձայնը։ Չորանոցի դուռը բացվեց, եւ Մամոն արտակարգ աշխուժությամբ պատուհանի գոգից խլեց ճաշի փայտե դույլը եւ սլացավ դեպի խոհանոց։

Առանձնապես չդիտեմ ինչու, բայց ինձ դուր եկավ այս հատվածը։ Ամեն ինչ բացատրվում է գեղցիկ բայց հասկանալի։

Գրականություն

Հայոց լեզու

Հատկացուցիչ
Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ուսուցչի խոսքը:
Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է հատկացուցիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է որոշիչ:

Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Ձկները վառ լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Պապը մեծ սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոները շատ խաղաղ էին գեղեցիկ փողոցում:
Պատկերասրահում ցուցադրված էին հտաքրքիր նկարները:
Զինվորները շատ արագ էին կատարում դժվար հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:
Թռչունների երամը չվեց հարավ: — Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
Բազեի որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով առանց դուռը բախելու ներս մտավ:
Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Գրականություն

Գրականություն

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Դրանուվ հեղինակը նկատի ունի որ պետք չէ նայել ուրիշի կյանքին, ավելի լավ է վայելիր քո կյանքը։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Փափուկ վագոն ասելով հասկանում ենք հեշտ և դյուրին կյանք, բայց իմ կարծիքով որ հեշտ կյանքը անհտաքրքիր է։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Կարևորը ճիշտ վայելել փոքրիկ կանգառները։

Հայոց պատմ․

Պատմ

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽԱՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Տիգրան Հայրապետյանը լինելով հեռատես արդեն, իսկ հասակացելեր թե ինչ է տեղի ունենալու 1999 թվականին հոկտեմբեր ամսին․

Իմ կարցիքով նա իսկապես առժանի հերոս է, որ նրա անունով կոչեն ոչ միայն գրադարաններ, այլ նաև փողոցներ, քանի որ նա մեծագույն լրագրող և քաղաքագետ։

Դավիթ Հովհաննիսյան (12 հոկտեմբերի, 1953), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ երբ պետությունը
կայուն, ամուր, ապահով պատ ստեղծելու հնարավորություն
չունի, այն պետք է ինքը կառուցի ցանց դառնալու իր ճանապարհը,
այսինքն, պետք է սկսի ստեղծել այնպիսի ընդունիչներ, որոնք,
ստանալով բոլոր կողմերից եկող ազդակները, վերածեն դրանք
սեփական ազդակների և ուղարկեն` գործի դնելով
բազմախողովակ համակարգը:

Իրականում կորոնավիրուսը վտանգ է մարդկուտյան համար, բայց նայելով համացցանի արագ տարածման, ոչ ճշգրիտ և լիառժեք ինֆորմացիան մարդկանց մեջ առաջացնում է պանիկա, որը իր հերդով ազդում է տգետ հասարակության վրա։ Պետք չէ տրվել պանիկայի, այլ կատարել բոլոր հրահանգները, ապահովվելով սեփական և դիմացի մարդկանց անվտանգությունը։

Հետևելով ցանցային նորություններին հասկանում եմ, որ պետությունը անում է ամեն ինչ, ինչ իր ուժերի մեջ է, բայց մենք ինքներս պետք է աջակցենք որպիսի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը։ Հեշտ է բազմոցին պարկել և մեկնաբանել քաղաքական գործիչներին և նրանց արարքները։ Այսօր ես տեսնում եմ նրանց կատարած ահռելի աշղատանքը և հպարտանում եմ, որ ունեմ այդպիսի կառավարություն որը հոք է տանում մեր մասին։

Հաղթահարելու ենք, վստահ եմ․․․