Բոլշևիկյան հեղաշրջումը
Ռուսական հեղափոխությունը զինված ապստամբություն էր, որը տեղի ունեցավ 1917-ի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը։ Երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների, սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։ Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը։ 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն։ Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին: Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր։ Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին։ Հեղափոխություն իրականացնելու համար 1917 թվականի փետրվարը բավական հարմար էր՝ ցուրտ ձմեռ, սննդի պակաս, պատերազմյան հոգնածություն։ Ամեն ինչ սկսվեց փետրվար ամսվա սկզբին մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում։ Երկրում սկսվեցին համատարած գործադուլներ։ Փետրվարի 23-ին՝ (նոր օրացույցով մարտի 8-ին) կանանց միջազգային օրը, Պետրոգրադի կանայք կազմակերպեցին ցույց, որտեղ ներկայացրին իրենց պահանջները։ Խոսքը հիմնականում վերաբերում է հացի պահանջարկին։ Թեև առաջին օրն արդեն բախումներ տեղի ունեցան բնակչության և զինյալ ուժերի միջև, բայց դրանից տուժողեր չեղան։Չնայած ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկություն։ Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները։ Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնելու համար, իսկ մյուս մասը Լենինի և Լև Տրոցկու գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար: Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին։ Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով)։ Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության։ Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները։ Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ։ Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։ Նոր կառավարության գալուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ ու փոփոխություններ կատարվեցին կառավարման համակարգում։ Իր առաջին ելույթի ժամանակ Լենինն ասել էր. «Ժամանակն է, որ մենք անցում կատարենք դեպի սոցիալիստական համակարգ»։ Առաջնահերթ Լենինը խոստացել էր բանակցություններ սկսել ռազմատենչ երկրների հետ, որով կապահովեր «ժողովրդավարական խաղաղություն»։ 1920 թվականին գյուղատնտեսության Ժողովրդական կոմիսարիատի պաշտոնական տվյալների համաձայն գյուղացիները ստացել էին 23,27 միլիոն հա հողատարածք, բացի այդ ազատվել էին վարձավճարից մինչև 700 մլն ռուբլի։ Իսկ բոլշևիկները վերացրել էին գյուղացիների հողային բանկային պարտքը, որը հասել է 1,4 միլիարդ ռուբլի։ Քննարկվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ կապված մահապատժի վերացման, բանկերի ազգայնացման, աշխատողների նկատմամբ վերահսկողության սահմանման հետ։ Սահմանվեց աշխատանքային ութ ժամյա օր, վերացվեցին եկեղեցու արտոնությունները, այսինքն եկեղեցին այլևս չէր միջամտելու պետական գործերին։ Խոսելով Հոկտեմբերյան իրադարձությունների մասին շատ մեկնաբաններ մինչ այժմ հավաստիացնում են, որ Հոկտեմբերյան հեղափոխությունն իրականում եղել է որոշակի և կազմակերպված փոքրամասնության կողմից կատարված հեղաշրջում, որի նպատակն է եղել ամբողջ իշխանությունը կենտրոնացնել բոլշևիկների ձեռքին։ Հեղափոխությունների ալիքը շուտով ավարտվեց և բոլշևիկյան իշխանությունը մնաց մեկուսացված։ Լենինը և Տրոցկին Պետերբուրգում վերցնելով իշխանությունը մտադրություն ունեին կառուցել սոցիալական կարգեր ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ նաև նրա տարածքներից դուրս։
Ովքե՞ր էին բոլշևիկները
Բոլշևիկները ձգտում էին ստեղծել պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցություն, իսկ մենշևիկները զգուշանում էին կուսակցության քրեականացումից և հակված էին ինքնակալության դեմ պայքարի առավել լեգիտիմ եղանակներին։ Հետագայում առաջացած և շատ մի շարք պետություններում էսէռների և անարխիստների կողմից տարածված՝ հերյուրանքի համաձայն «բոլշևիկներ» (արտասահմանում թարգմանվում էր, որպես «մաքսիմալիստներ») անվանումը առաջացել է «մաքսիմալ» ծրագրից (այն հետապնդում էր բուրժուա դասակարգի ամբողջական վերացումը և զուտ աշխատավոր շարժման ստեղծումը), իսկ մենշևիկները, իբրև թե «մինիմալ ծրագրի» հետևորդներ էին և պաշտպանում էին մանր բուրժուաների և կուլակների շահերը։ Բոլշևիկները Ռուսաստանում իշխանության են հասել Հոկտեմբերյան և Ռուսական հեղափոխությունների արդյունքում և ստեղծել են ՌԽՖՍՀ-ն, որն էլ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին միավորվել է ՈւԽՍՀ-ի, ԲԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի հետ, և ձևավորվել է ԽՍՀՄ-ը։
Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը և գործունեությունը
Հեղափոխական ալիքը մի փոքր ուշացումով հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում։ Բոլորը ողջունում էին հեղափոխությունը, պահանջում հաստատել իրավական քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ։ 1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ) ՝ Պետական IV դումայի կովկասյան 5 պատգամավորներից։ Պատերազմական առումով 1917թ. ռուս-թուրքական ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի չունեցան։ Ռուսաստանի նոր կառավարությունը իր գոյության 8 ամսիների ընթացքում այդպես էլ չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում, այնուհանդերձ նրա որոշակի քայլերը լայնատեսորեն էին տրամադրել հայ քաղաքական շրջանակներին։ 1917թ. ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին։ Առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց և ձևակերպում ստացավ Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը ՝ որպես վարչական առանձին միավոր ՝ «Թուրքահայաստան» անունով։ Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել։ Դրա վկայությունն էր նաև Արևմտահայաստանի գեներալ-կոմիսարին 1917թ. մայիսի 15-ին տրված գաղտնի «Ղեկավար հրահանգները»։ Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր ՝ բոլոր հայերին, ովքեր «այս պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են» այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում։ Երևանում 1917թ. մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին ՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (Կոմս), իսկ պատվավոր նախագահ ՝ Անդրանիկը։ 1917թ. հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցվելու ուղղությամբ։ Փետրվարյան հեղափոխության ընձեռած ժողովրդավարական ազատությունների մթնոլորտում բուռն վերելք ապրեց հայ հասարակական կյանքը։ Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատակամ ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան։ Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակույթային կյանքի ազատ զարգացման պայմաններ։ ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Ըստ նախագծի ՝ Արևելյան Հայաստանը Վրաստանի և երկրամասի թաթարների հետ միասին կազմելու էր մեկ պետական-ինքնավար դաշնային միավոր ՝ հանրապետական դաշնային Ռուսաստանի կազմում։ Արևմտյան Հայաստանը լիովին ազատագրվելու էր թուրքական բռնակալությունից, իսկ ապագա անկախ Հայաստանի տարածքը կազմելու էին հայկական վեց նահանգները և Կիլիկիան։ Հնչակյան կուսակցությունը ՝ ողջունելով ռուսական հաղթական հեղափոխությունը, կոչ արեց աջակցելու Ժամանակավոր կառավարությանը։ 1917թ. մարտին ստեղծվեց Հայ ժողովրդական կուսակցությունը ՝ ՀԺԿ։ ՀԺԿ-ն համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միչազգային վեհաժողովում ՝ համաձայն արևմտահայերի ձգտումների։ Հեղափոխությունից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռների) կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ կռվող բանակում և երկրամասի քաղաքներում տեղակայված զորամասերում։ Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը ՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։
«Թուրքահայաստանի» մասին դեկրետ
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքայաստանի» մասին դեկրետը։ Դեռևս նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին տարբեր կուսակցությունների հայազգի ներկայացուցիչներ ՝ բոլշևիկներ Վառլամ Ավանեսյանը, Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ձախ էսէռ Պռոշ Պռոշյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը։ Այդ հանձնաժողովն էլ մշակեց Արևմտյան Հայաստանի մասին նախագիծը։ Բոլշևիկյան կառավարությունը պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը ՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Ստեփան Շահումյանին, ով դեկտեմբերի 16-ին նշանակվել էր Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար, հանձնարարվում էր ամեն տեսակի օգնություն ցուցաբերել գրավված մարզերի հայ բնակչությանը։ Դեկրետի դրական նշանակությունը այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում էր հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային անկախ պետություն ունենալու իրավունքը։ Բայց Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև 1917թ. դեկտեմբերի սկզբներից ընթացող հաշտության բանակցությունների պայմաններում, երբ ռուսական կողմը պարտվողական կեցվածք էր ընդունել, այս հրովարտակը վերածվեց ձևական փաստաթղթի։ Իսկ Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումը զրոյի հավասարեցրեց բոլշևիկյան հրովարտակը: Դե ֆակտո դա նշանակում է հայկական մարզերի վերադարձը Օսմանյան Թուրքիային։
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, ռուս-թուրքական հարաբերերություններ
Խորհրդային Ռուսաստանը յուրատիպ մոտեցումներ դրսևորեց արտաքին քաղաքականության բնագավառում։ Խզելով հարաբերությունները Ռուսաստանի դաշնակից Անտանի տերությունների հետ ՝ բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում 1917թ. դեկտեմբերի սկզբին զինադադար կնքեցին Գերմանիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ։ Բոլշևիկյան Ռուսաստանի համար այս ամենը ուներպգաղափարական հիմնավորում ՝ հրահրել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն և աշխարհամարտն ավարտել արդարացի հաշտություն կնքելով։ Բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդիրը երկրորդական էր, թեև Հայկական հարցը քննարկման առարկա էր բանակցությունների ողջ ընթացքում։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը դուրս բերել Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Իրանի տարածքներից։ Խորհրդային պատվիրակության նոր ղեկավար, արտաքին գործերի ժողկոմ Լև Տրոցկին հայտարարեց հաշտության կնքումից հրաժարվելու և խորհրդային իշխանությանը ենթակա բանակի լիակատար զորացրման մասին։ Գերմանական պատվիրակությունը Տրոցկու կողմից հաշտության պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելը համարեց զինադադարի ընդհատում։ Գերմանիան 1918թ. հունվարի 28-ին հարձակման անցավ Պետրոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը նույն օրը վերսկսեց պատերազմը Կովկասյան ճակատում։ 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։ Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեցրեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին։ Հաշտության պայմանագրի 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն ՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Ըստ լրացուցիչ պայմանագրի ՝ Ռուսաստանը պարտավորվում էր նախկին պետական սահմանից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքից հանել բոլոր ուժերը, զորացրել հայկական կամավորական ջոկատները, Կովկասում պահել ընդամենը մեկ դիվիզիա։ Իսկ Օսմանյան Թուրքիան իր բանակը պահելու էր պատերազմական վիճակում, քանիոր Անտանտի դեմ պատերազմը շարունակվում էր։ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվեց այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքը արդեն լքել էր Կովկասյան ճակատը։ Վրաց ազգայնական մենշևիկները և պանթյուրքիստ մուսավաթականները, գործելով միասնաբար, Հայաստանը և հայ ժողովրդին թողեցին միայնակ թուրքական վտանգի առջև։