Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր և հնաբառեր։ Պատմաբառեր են այն հնաբանությունները, որոնց ցույց են տալիս լեզվի զարգացման անցյալ շրջաններին բնորոշ առարկաներ ու երևույթներ, օրինակ՝ սեպուհ, տեգ, հրովարտակ, տանուտեր։ Հնաբառերը այն հնաբանություններն են, որոնք արդի հայերենում ունեն իրենց համարժեք ձևերը, օրինակ՝ ցորյան (ցորեն), լյառն (լեռ), մարմարիոն (մարմար) մատուցանել (մատուցել), կառափ (գլուխ, գանգ), զի (որովհետև)։ Այսինքն, ի տարբերություն պատմաբառերի, հնաբառերն անփոխարինելի չեն և ժամանակակից հայերենում ունեն իրենց համարժեքները։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։
Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր, պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի, որովհետև, վաղր, հանապազ։
այպանել- նախատել, պախարակել
աշտե- երկարակոթ նիզակ
մարդպետ-արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ
ատենադպիր- պաշտոնական գրագրությունները վարող պաշտոնյա
այրուձի- ձիավոր զորք, հեծելազոր
արդ- զարդ, հարդարում
ի փառս- պատիվ՝ հռչակ՝ համբավ
հանգույն- նման, համանման, նմանօրինակ
զի- որովհետև, որ, եթե, որպեսզի: վասն զի
վաղր- սրի մի տեսակ
հանապազ- միշտ, շարունակ