մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Զամբյուղում սալորներ են դրված։ Եթե մայրիկը երեխաներից մեկին տա սալորների կեսը և էլի 1 սալոր, մյուսին՝ մնացածի կեսը և էլի 2 սալոր, երրորդին՝ մնացածի կեսը և էլի 3 սալոր, ապա զամբյուղում սալոր չի մնա։ Սկզբում քանի՞ սալոր կար զամբյուղում։

34 սալոր

2. Գերմանացի մաթեմատիկոսներից մեկը n^2 թվականին դարձավ n տարեկան: Ո՞ր թվականին էր նա ծնվել, եթե նա մահացել է 840 թվին՝ չապրելով մեկ դար:

784=28^2
784-28=756

Պատ․՝ 756 թ․

3. Երկու տղա ուզում են գնել տուփով շոկոլադ: Մեկ տուփ շոկոլադի  համար տղաներից մեկին չէր բավարարում 20 դոլար, մյուսին՝ 2 դոլար։ Միացնելով իրենց ունեցած գումարները՝ տղաները նորից չկարողացան գնել մեկ տուփ շոկոլադ:   Ի՞նչ արժեր մեկ տուփ շոկոլադը:

x>22

4. Քանի՞ ձևով է հնարավոր 6930 թիվը ներկայացնել երկու փոխադարձաբար պարզ թվերի արտադրյալի տեսքով, ի դեպ,  նույն արտադիչների տարբեր դասավորությունը համարել նույնը:

6930=235711
5*4/2=10
10+5+1=16

Պատ․՝16

  1. Ունենք Օ կենտրոնով շրջանագիծ (տես նկարը): Հայտնի է , որ OR = QB, իսկ անկյուն AOR -ը 60 աստիճան է: Գտեք անկյուն ABR-ի աստիճանային չափը;

20°

6. Առաջին ամանում կար սպիրտի 30% — անոց լուծույթ, իսկ երկրորդ ամանում ՝ սպիրտի 20% -անոց լուծույթ: Երբ երկու ամանների լուծույթները խառնեցին ստացվեց սպիրտի 22% — անոց լուծույթ:  Գտեք խառնված լուծույթների զանգվածների հարաբերությունը: 

7. Գրատախտակին գրված են 1-ից մինչև 252 բնական թվերը։ Արմենը ջնջեց բոլոր զույգ թվերը, բացի նրանցից, որոնք բաժանվում են 5-ի: Այնուհետև Սուրենը ջնջեց 5-ի վրա բաժանվող բոլոր թվերը, բացի նրանցից, որոնք բաժանվում են 2-ի։ Գրատախտակին քանի՞ թիվ մնաց ։

202

Հայոց լեզու

Փոխառություններ և Օտարաբանություններ

Լեզուներին իրենց զարգացման ընթացքում բառեր են անցնում այլ լեզուներից։ Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով ու թելադրանքով, քանի որ ազգերի միջև լինում քաղաքական, տնտեսական, մշակութային բազմազան ու բազմապիսի շփումներ։ Մի լեզվից մյուսին անցած, գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։ Դարերի ընթացքումհ այերենին այլ լեզուներից շատ բառեր են անցել։ Կան իրանական, ասորական, հունական, արաբական, վրացական, թուրքական, ֆրանսիական, ռուսական և այլ փոխառություններ։ Օրինակ՝ ազատ, աշխարհ, ապակի, բաժակ, նամակ (իրանական), աբեղա, քահանա, քուրմ, կաքավ, կատու, տերև (ասորական), ադամանդ, ամբիոն, ափսե, մեղեդի, մետաղ (հոնական), բալասան, թաս, խսիր, սնդուկ (արաբական), խազ, ճաղ, ծիտ, թոկ, մաշիկ (վրացական), բեղ, բեկ, ելակ, երշիկ (թուրքական), կարդինալ, մարկիզ, պարոն (ֆրանսիական), դումա, տայգա, զագս (ռուսական) և այլն։ Հնարավոր է, որ բառը փոխառվի, սակայն հետագայում լեզվում ստեղծվի ու տարածվի օտար բառի իմաստն արտահայտող համարժեք բառ։ Այդ դեպքում փոխառված բառը վերածվում է օտարաբանության, օրինակ՝ տրադիցիա-ավանդույթ, կորպուս–մասնաշենք, ֆունկցիա-գործառույթ, պրոցես-գործընթաց, միկրոֆոն–խոսափող և այլն։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։


կոլեկցիա     —       գրավատուն
օրիենտացիա —    ախտորոշում
տրադիցիա    —      կողմնորոշում
ստաբիլ          —       մեկնարկ
լոմբարդ         —       հավաքածու
վալյուտա     —        ավանդույթ
ստարտ         —        կայուն
դիագնոզ      —        արժույթ
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար

գրավատուն-լոմբարդ, ախտորոշում-դիագնոզ, կողմնորոշում-օրիենտացիա, մեկնարկ-ստարտ, հավաքածու-կոլեկցիա, ավանդույթ-տրադիցիա, կայուն-ստաբիլ, արժույթ-վալյուտա, առևտրային-կոմերցիոն, կարգավար-դիսպետչեր

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք ձեր իմացած այլ լեզուների հետ)։

Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում, բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ, կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ, սպիրտ, հովիվ։

տեխնիկա-հունարենից

ալբոմ-ֆրանսերեն, ռուսերեն

ակորդեոն-ֆրանսերեն, ռուսերեն

ակվարիում-լատիներեն, իտալերեն, ռուսերեն

բալետ-ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն,

բալլադ-ռուսերեն

գլոբուս-ռուսերեն, լատիներեն

կոնկրետ-ռուսերեն, լատիներեն

կոնֆետ-ռուսերեն, իտալերեն, լատիներեն

հորիզոն-ռուսերեն, հունարեն, ֆրանսերեն

մագնիս-ռուսերեն, հունարեն,

մեթոդ-ռուսերեն, հունարեն

պոեմ-ռուսարեն-հունարեն

սպիրտ-ռուսերեն, լատիներեն