H²0 = 80%
42 կգ
m(H²0) = 42×80%÷100%=33,6
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 11/3
H²0 = 80%
42 կգ
m(H²0) = 42×80%÷100%=33,6
Նախագիծ 1.Միջառարկայական նախագիծ՝ քիմիա–կենսաբանություն Սպիտակուցներ:
Ուղղորդող հարցերը`
Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը։
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, լիպիդներ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։ Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի՝ ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրերի` Երկաթ Fe, Մագնեզիում Mg, Կալցիում Ca, Նատրիում Na, Քլոր Cl, Կալիում K, Յոդ I և այլն, ուլտրատարրերի` Ոսկի Au, Արծաթ Ag, Ուրան U և այլն։
Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։
Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում
Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։
Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Ճարպերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։
Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:
Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:
Սպիտակուցներ
Սպիտաակուցների կառուցվածք
Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝
առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ)
երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է)
երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։
Սպիտակուցների հատկությունները և ֆունկցիաները
Սպիտակուցները լինում են ջրում լուծելի և անլուծելի։Որոշ սպիտակուցներ 100 նմ երկարությամբ թելերի տեսք ունեն, սակայն մեծ թիվ են կազմում 5-7 նմ տրամագիծ ունեցող գնդաձև սպիտակուցները։ Սպիտակուցների ֆունկցիաներն են՝
Ռեակցիոն ունակությունը (կարող են փոխազդել անօրգանական և օրգանական միացությունների հետ։)
Կառուցողական ֆունկցիա (սպիտակուցներից են կառուցված բջիջների բոլոր տեսակի թաղանթները և բջիջների տարբեր օրգանոիդները։)
Կատալիզային ֆունկցիա (Այդպիպսի ֆունկցիայով օժտված սպիտակուցները կոչվում են ֆերմենտներ։ Դրանք արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները։)
Փոխադրական ֆունկցիա (ապահովում է տարբեր նյութերի՝ շրջակա միջավայրից դեպի բջիջ, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր կամ էլ բջջի ներսում մի տեղից մյուսը տեղափոխումը։)
Շարժողական ֆունկցիա (հատուկ կծկվող սպիտակուցները մասնակցում են բջիջներին և տարբեր օրգանիզմներին բնորոշ բոլոր տեսակի շարժումներին։)
Նպատակը` հեռավար ինքնակրթություն
Խորհրդատվությունը դասացուցակով` Microsoft Teams հարթակում
Հարցեր և վարժություններ.
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի: Օրգանական նյութերն են օրինակ ՝ սպիտակուցները, ճարպերը, թթուները և այլն:
☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…
Անօրգանական նյութեր են ՝ թթվածինը, կերակրի աղը, երկաթը, ծծմբական թթուն և այլն։
☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
Օրգանական նյութեր են ՝ գլյուկոզը, սպիտակուցը, գինու սպիրտը, ճարպը և այլն։
☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…
Անօրգանական նյութերն ավելի շատ են, քան օրգանականները։
☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է՝ քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով։
Թթվածին-O2
Կերակրի աղ-NaCl
Երկաթ-Fe
Ջուր-H2O
Քլոր-Cl
Խմելու սոդա-NаНСО3
Ծծմբական թթու-H2SO4
Ազոտ-N2
Պղինձ-Cu
Ածխաթթու գազ-CO2
Շմոլ գազ-CO
☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները«« Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
Mr(NaCl)=23+35,5=58,5
m(Na):m(Cl)=23:35,5
w(Na)=23*100%/58,5=39,5%
w(Cl)=35,5*100%/58,5=60,7%
x(Na)=1/2*100%=50%
x(Cl)=1/2*100%=50%
☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>
Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.
Mg→ MgO →Mg(OH)2→ MgCl2
Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
Քանի՞ գրամ աղ
`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:2Mg+O2—>2MgO+Q
MgO+H2O—>Mg(OH)
Mg(OH)2+2HCl—>2H2O
<<Նյութերի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>
Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել ֆիզիկական հատկությունները՝ գույնը, ագրեգատային վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում և այլն:
Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
Նյութի քիմիական հատկությունները քիմիական փոխազդեցություններին մասնակցելու ընդունակություն ունեն, երբ առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիոլոգիական հատկություններ։
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցությունն է կեդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական։
Պարզ նյութեր | Բարդ նյութեր |
N(ազոտ) | կերակրի աղ(NaCl) |
Օ(թթվածին) | շաքար |
| Ջուր (H2O) |
| Պղնձարջասպ |
| Նատրիումի հիդրոկարբոնատ |
| Ացետոն |
1. Նյութի անվանում՝ Ջուր – համար մեկ նյութը բնության մեջ
2. Նյութի անվանում — Կերակրի աղ
3. Նյութի անվանում — Սախարոզ
4. Նյութի անվանում — թթվածին
5. Նյութի անվանում — Ազոտ
6. Նյութի անվանում — քացախաթթու
7. Նյութի անվանում — էթիլ սպիրտ
8․Նյութի անվանում — երկաթ
Թեմաները՝ Ֆիզիկական մարմին և նյութ:Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Հարցեր և վարժություններ.
բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից
30,000,000
նյութը տարածության մեջ որոշակի ծավալ և զանդված ունեցող փոխազդող մասնիկների արցյունքն է իրեն բնորոշ բաղադրությամբ, հատկություններով և կառուցվացքով օշտված
մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:
Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։
Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթիօքսիդները, կարբոնատները և սուլֆատները։
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18(0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։
Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։
Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)։
Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելեն (1769–1970 թվականին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին (1774 թվականին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից).
Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները։Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։
Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։
Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
1. Փոխազդեցություն ծծմբի հետԼաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝ոլոռի հատիկի չափ ծծումբը գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով: Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝ հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի ավելի վառ բոցով:
Cu + … =CuO
Fe(OH)2→ FeO+.. Zn + … = ZnCl2 HgO = …+ O2Cr2O3 → Cr + O2 KJ + Cl2→ KJ + Cl2 Na2O + H2O= NaOH H2CO3 → CO2 + H2O Zn + HCl → ZnCl2+ H2Fe + O2→ Fe2O3 NaNO3→ NaNO2+ O2
Փորձանոթը ամրացրինք կալանի թաթին, լցրեցինք ջուր 2-3 մլ, և վերցրեցինք կապույտ քլորիդը, և խարնեցինք և իջացրեցինք թելով մեխը։ Միաժամանակ հետո մեխը կարմրեց, որովհետև պղինձը անջատվեց և լուծույթը թոխեց իր գունյնը։
CuCl2+Fe=FeCl2+Cu ։
1․ Քիմիան դա բնագւտական բնություն է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվացքը, հատկությւնները, տարացվածությունը, ստացումը և կիռառումը։
Քիմիա, ֆիզիկա, աշխարագրություն, բնագիտություն, կենսաբանություն, աստղագիտություն։
2․ Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմիններ, այն ինչից կազմված են մարմինները կոչվում են նյուտեր օրինակ՝ սեղան, հեռախոս, ոսկի և այլն
3. Պարզ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են մեկ և ավել տարից, իսկ բարդը են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու կամ ավել տարրից։
4.Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, իսկ քիմիական են կոչվում այն երևուըթները, որոնց ժամանակ առաջնում են նոր նյութեր։
1) քիմիական տարրի նշանը Au (ոսկի)
2) կարգաթիվը 79, միջուկի լիցքը +79,
3) հարաբերական ատոմային զանգվածը Ar(Au)=197
4)մեկ ատոմի զանգվածը (գ) mo(Au)=197.1,66.10 կգ=3270,2։
5) Դիրքը պարբերականհամակարգում«ո՞ր պարբերության տարր է,խումբը 1 ,ենթախումբը բ։
6) Ատոմի բաղադրությունը՝ (13p, 14n0) 35e:
7)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը —
8)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղn մետաղ է
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ
10)հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը,հատ կությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը: