Գրականություն

հայոց լեզու

1Կարդաբանաստեղծությունը։Ընտրիրգոյականներըորոշիրդրանցթիվըհոլովըևհոլովումը։

ԱվԻսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,

Հորդ մազերը — գետ գիշերվա,

Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև — արևներ սև,

Արևների պես անշեջ,

Գալարում էր մեջքը թեթև

Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,

Ու գլուխըս կախեցի.

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.

Տառապանքս փորձ ունի.֊

Մի մրահոն կույս էր քեզ պես,

Կոտրեց սիրտս պատանի…

Աղջիկ- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Ռիալտոյի- եզակի թիվ, սեռական հոլով, հատուկ գոյական

Կամուրջին- եզակի թիվ, տրական հոլով, հասարակ գոյական

Ականջին- եզակի թիվ, տրական հոլով, հասարակ գոյական

Աչքերը- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Արևներ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հսարակ գոյական

Մեջքը- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Շալի մեջ- եզակի թիվ, ներգոյական հոլով, հասարակ գոյական

 Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներ են

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Արագած- եզակի թիվ, ուղղական հոլով, հատուկ գոյական

Վահան- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Թրերի- հոգնակի թիվ, սեռական հոլով, հասարակ գոյական

Գագաթներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Վրան- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Ամպերի- հոգնակի թիվ, սեռական հոլով, հասարակ գոյական

Ժայռերդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Բույն- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Լճակներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Առուներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Մեջքիդ- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Գոտիներ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Աղբյուրներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Խոսքի- եզակի թիվ, սեռական հոլով, հասարակ գոյական

Վտակներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Փեշերդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Թիթեռներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Ծաղիկներ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Երազներ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Ծվեն-ծվիկներ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Թագուհի- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Բուրումների- հոգնակի թիվ, սեռական հոլով, հասարակ գոյական

Աղբյուր- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Ծաղիկներդ- հոգնակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Գույնի- եզակի թիվ, սեռական հոլով, հասարակ գոյական

Անուն- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

Բույր- եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ գոյական

2Լրացրուբացթողածտառերըևկետադրիր։

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն Արտեմիսին ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար որինմանը չի եղել աշխարհում։

Հարյուրքսան տարի տևեց նրբագեղտաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ շրջապատված էր բարձրաքանդակ մույկերով ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով հակինթով սուտակով շափյուղայով իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունը ապշելու մարդկային հանճարով ամենաստեղծ ու խորաթափանց։

3. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

Մույթ- հենասյուն

Խոյակ- սյունագլուխ

4. Գտիր է ե-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Ե  բարի-բարետես, հոգի-հոգեհարազատ

Ըբարձր-բարձրաքանդակ, որմն-որմնաքանդակ

Ունուրբ-նրբագեղ, շուրջ-շրջապատված

Երկհնչյունկառույց-կառուցվածք, ժանյակ-ժանեկազարդ

5. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

Պարզ- քաղաք

Բարդ- նրբագեղ

Ածանցավոր- մայրություն

Բարդածանցավոր- որմնաքանդակ

6. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

Դիցուհի-աստվածուհի

Պտղաբերություն-արգասաբերություն

Բոլոր-ամբողջ

Շքեղություն-պերճանք

Փայլփլան-շողարձակ

Մեծ-խոշոր

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

փոքրասիական – ածական, հարաբերական

մայրության – գոյական, եզակի թիվ, սեռական հոլով   

աստվածուհուն – գոյական, եզակի թիվ, սեռական հոլով

Արտեմիսին – գոյական, եզակի թիվ, տրական հոլով, հատուկ գոյական

որի – հարաբերական գոյական, սեռական հոլով

հարյուր քսան – քանակական թվական

որոնք – հարաբերական դերանուն

բնակիչները – գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով

Գրականություն

Ձևի պարագա

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
⦁ Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
⦁ Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
⦁ Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
⦁ Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
⦁ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
⦁ Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
⦁ Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
⦁ Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
⦁ Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
⦁ Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Կետերի փոխարեն գրի՛ր ձևի պարագաներ:
⦁ Դելֆինները բաց ակվարիումից արագ լողում էին դեպի ազատություն:
⦁ Տղան վախեցած մոտեցավ տնօրենի սենյակի դռանը:
⦁ Հետզհետե նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին:
⦁ Նրանք լարված լսում էին ջրերի ձայնը:

Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
⦁ Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:
Երբ որ կներկեք սենյակը, դռներն ու պատուհանները փակ պիտի լինեն։
⦁ Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:
Որդն իսկույն կխեղճանա, եթե նրան հողից հանես։
⦁ Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Ինչպե՞ս մտածող մարդն անտարբեր կմնա, եթե հադիպի այդ ճաապարհներից մեկը։
⦁ Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին։
Սկսնակ բանաստեղծը այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին, որպեսզի խոսի իր մտադրությունների մասին։
⦁ Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:
Երբ քաղցիծ թուկանում են կենդանիները, հենց իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:

Կետադրի՛ր:
⦁ Դիմացս բարձրաբերձ լեռներն են՝ ծածկված արծաթազօծ ձյան շերտով:
⦁ Գիշերվա ժամը տասն էր, երբ երեքն էլ հյուրանոցից դուրս եկան:
⦁ Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր՝ աստղերը սովորականից խաղաղ:
⦁ Տիրոջ և ստրուկի վիճակի մեջ էինք՝ և տերը նա էր:
⦁ Երկու քունքերիս երակներն ուռել էին, և ականջներումս լսվում էր մի անորոշ բզզոց:

Գրականություն

Հայոց լեզու

Հատկացուցիչ
Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ուսուցչի խոսքը:
Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է հատկացուցիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է որոշիչ:

Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Ձկները վառ լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Պապը մեծ սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոները շատ խաղաղ էին գեղեցիկ փողոցում:
Պատկերասրահում ցուցադրված էին հտաքրքիր նկարները:
Զինվորները շատ արագ էին կատարում դժվար հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:
Թռչունների երամը չվեց հարավ: — Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
Բազեի որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով առանց դուռը բախելու ներս մտավ:
Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Գրականություն

Գրականություն

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Դրանուվ հեղինակը նկատի ունի որ պետք չէ նայել ուրիշի կյանքին, ավելի լավ է վայելիր քո կյանքը։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Փափուկ վագոն ասելով հասկանում ենք հեշտ և դյուրին կյանք, բայց իմ կարծիքով որ հեշտ կյանքը անհտաքրքիր է։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Կարևորը ճիշտ վայելել փոքրիկ կանգառները։

Գրականություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի մեծ ցավը այն է որ մարդիկ չէն հարգում հայ գրականությունը, նույնիսկ չէն ուզում գումար ծախսեն գիրք գնելու համար։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է․․․

Գրականություն

Հայոց լեզու

  1. Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

  1. Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  1. Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ արջեր շատ են լինում:
  2. Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:
  3. Երևանում՝ Աբովյան փողոցում աշխույժ եռուզեռ է:
  4. Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին նա տուն վերադարձավ:
  5. Դրսում՝ մայթերին տների անկյուններում կուտակվել էին չորացած տերևներ:
  6. Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում են սարերից:
  7. Նա՝ բոլորովին որբ եկել էր Բաթում իր ազգականի մոտ:

Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

  1. Մարինեն լուռ նստել էր բակում՝ պապի խնամած այգում:
  2. Առաոտյան՝ արևը բացվելուն պես, Արամը սպասում էր ընկերներին:
  3. Այս գիրքը վերցրել եմ պահարանից՝ գրքերով լի դարակից:
  4. Մայրս որոշել է անպայման վերադառնալ տուն՝ իր ծննդավայր:
  5. Երեկ՝ առավոտյան,  ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:

  • Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, լարում է լսողությունը:Գիշերը եղեգները խշշալիս՝ փորձված որդորդը լարում է լսողությունը։
  1. Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու բարեհաջող հասավ յուրայիններին: Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու բարեհաջող հասավ յուրայիններին, երբ կամուրջն այրվեց:
  2. Երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ: Երկրին չնայելով չենք կարող չհիանալ նրանով:
  3. Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչները նիզակով ձուկ են բռնում: Կղզու բնակիչները նիզակով ձուկ են բռնում, երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում:
  4. Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ:

Զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ:

Տեղի պարագա-դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

  1. Սպանություն իրականացրած վայրում ոստիկանները փորձաքննություն էին անցկացնում:  Ոստիկանները փորձաքննություն էին անցկացնում, սպանություն իրականացրած վայրում:
  2. Նավի խորտակված վայրից մարմինները չէին կարողանում դուրս բերել:Մարմինները չէին կարողանում դուրս բերել, նավի խորտակված վայրից:
  3. Նա երկար կանգնեց աղջկա հետ պայմանավորված վայրում: Աղջկա հետ պայմանավորված վայրում նա երկար կանգնեց:
  4. Ծերունին երազում էր վերադառնալ երիտասարդ տարիներն անցկացրած վայրերը:  Երիտասարդ տարիներն անցկացրած վայրերը ծերունին երազում էր վերադառնալ:
Գրականություն

Գրականություն

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
  • Հույս և հավատ ունենալ։
  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
  • Աշխարհը կհայտնվի չարի ձեռքերի մեջ
  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
  • Վառժապետ- ուսուցիչ
  • օջախ- խարույկ
  • անախորժ-տհաճ
  • բորբոքվել-թեժանալ
  • վազօրոք-նախապես
  • խարդախ-կեզծ
  • շիջանել-հանգեցնել
  • սուզվել-ընկղմվել
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):
  • Հոքևոր ուղին դա մարդու հավատքն է Աստծու նկատմամբ ։
Գրականություն

Գրականություն

  1. Իմ կարծիքով կառուցելն ամենից վեր է դասվում, քանի որ կյանքում բոլորը ինչ որ բան են ստեղծում: Ու ստեղծելն անպայման չէ տուն շինելը լինի: Դա կարող են լինել հենց մեր մտքերը, որ ծագում են մեր գլխում: Ես սիրում եմ բարություն անել, միշտ ընտրել բարին չարի փոխարեն, և դա էլ է ինչ որ չափով «կառուցել» համարվում:

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:
Բնութագրիր Զվարթին:
Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը: