Հայոց պատմ․

19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները

1804 թ-ի մայիսի 23-ին պարսկական կառավարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով Այսրկովկասից դուրս բերել ռուսական զորքերը: Վերջնագիրը մերժվել է. սկսվել են ռազմական գործողությունները: 

1805 թ-ի հունիսին Աբբաս Միրզան մեծաքանակ բանակով հարձակվել է Ղարաբաղի վրա, պաշարել Շուշիի բերդը, որը պաշտպանում էր ռուսական փոքրաթիվ կայազորը: Օգնության եկած գնդապետ Պյոտր Կարյագինի ջոկատի (շուրջ 500 մարդ) ճանապարհն Ասկերանի կիրճում փակել է պարսկական բանակը: Շրջափակված Կարյագինը հայերի օգնությամբ կարողացել է հետ մղել Աբբաս Միրզայի զորքերի գրոհները, իսկ հուլիսի 28-ին Ձագամի ճակատամարտում ջախջախել նրանց: 1806 թ-ի ամռանն Աբբաս Միրզան 20-հզ-անոց զորքով ներխուժել է Ղարաբաղ, բայց գեներալ Պյոտր Նեբոլսինը հունիսի 13-ին Խոնաշենի կիրճում ջախջախել է նրան, հարկադրել նահանջել դեպի Արաքս: 1806 թ-ի ընթացքում ռուսական զորքերը գրավել են Դերբենդը, Բաքուն և Ղուբան: 1808 թ-ի սեպտեմբերին Գուդովիչն արշավել է Երևան: Սեպտեմբերի 29-ին Աշտարակի մոտ ջախջախել է Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի 4-հազարանոց հեծելազորը, սեպտեմբերի 30-ին գրավել է Էջմիածինը, հոկտեմբերի 9-ին պաշարել Երևանի բերդը: 1813 թ-ի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Գյուլիստան գյուղում ստորագրված պայմանագրով Պարսկաստանը հրաժարվել է Արևելյան Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Թալիշի խանություններից: Ռուսաստանին է անցնում Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գյանջան, Ղարաբաղը, Շիրակը: Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ:
Պարսկաստանը չէր հաշտվում Անդրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու իրողության հետ: Պարսկական 60 հազարանոց բանակը թագաժառանգ Աբբաս-Միրզայի գլխավորությամբ 1826թ. հուլիսին, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի սահմանները: Երևանի Հուսեյն խանի զորքերը հանկարծակի հարձակումով ներխուժեցին Շիրակի և Փամբակի սահմանները: Սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը: Պարսկական բանակի անսպասելի հարձակումը ծանր դրություն է ստեղծում ռուսական փոքրաքանակ զորամասերի և սահմանամերձ բնակչության համար:Պարսկական զորքերը հուլիսի վերջին պաշարում են Ղարաբաղի Շուշիի բերդը: Բերդի 1700-հոգանոց կայազորը և այնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության: Պարսիկները անգլիական մասնագետների գլխավորությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում, բայց հաջողության չեն հասնում:
Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ, որոնք խիզախորեն մարտնչում էին թշնամու դեմ: Լոռի-Փամբակում քաջաբար կռվում էր Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը, իսկ Ղազախ-Շամշադինում, Դիլիջանում հակառակորդի դեմ սրընթաց գրոհներ էր կատարում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի հեծյալ ջոկատը: Նա պարտիզանական համարձակ հարձակումներով գերությունից ազատեց հարյուրավոր ընտանիքներ: 1826թ. ամռանը պարսիկների ունեցած հաջողությունները կարճատև եղան: Նույն տարվա աշնանը ռուսական զորքերը տեղի բնակչության աջակցությամբ պաշտպանությունից անցան հարձակման և թշնամուն դուրս քշեցին ռուսական սահմաններից: Դրանով ավարտվեց պատերազմի առաջին փուլը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s