Հայոց պատմ․

“Որոգայթ Փառաց” և “Նոր տետրակ, որ կոչի հորդորակ”

“Որոգայթ Փառաց” և “Նոր տետրակ, որ կոչի հորդորակ” գրքերը տպագրվում էին Մադրասում և Շ. Շահամիրյանն ուղարկում էր նրանցք Սիմեոն կաթողիկոսին, Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին և Հերակլ II թագավորին:

“Նոր տետրակ, որ կոչի հորդորակ” գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները, և դրան է հակադրվում առկա վիճակը, երբ երկիրը կողոպտվում է օտարների կողմից: Գիրքը կոչ էր անում հայ երիտասարդներին դուրս գալու օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնելու ազատության. “Խիզախությա՛մ բ եղեք, եղե՛ք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան“: “Նոր տետրակի” մեջ հեղինակը քննադատում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը:

Ստանալով “Նոր տետրակը” և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կարգադրում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա սպառնալիքները, սակայն, չկասեցրին գրքի տարածումը: 1786 թ. “Նոր տետրակը” թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում երկու հազար տպաքանակով, իսկ այնուհետև թարգմանվում է նաև վրացերեն:

Շարունակելով “Նոր տետրակի” գաղափարները՝ Մադրասի խմբակի անդամները կազմում և հրատարակում են “Որոգայթ փառաց” գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների հավաքածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը Հայաստանի անկախության վերականգնումից հետո:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s