Գրականություն

Նովել

Նորավեպի չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական գրականության վրա: Ժամանակակիցները նրան կնքել են Նորավեպի իշխան պատվանունով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով: Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը: Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը:

Նովելը այժմ պատմողական ժանր է, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Զաբուղոն

Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որ երկար մտորելու տեղիք է տալիս։ Նովելում մենք տեսնում ենք հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություն հեղինակի կողմից։

Սյուժե

Զաբուղոն գող է: Գյուղի բնակիչների և այս խորհրդավոր մարդու միջև մտերմություն է հաստատվում: Զաբուղոն նշանված է։ Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել։ Պարզապես, հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը միայն գիշերներն էր հանդիպում Վասիլիկին, որպիսի չբացահայտվի: Մի օր այս ամենը ծաղր է թվում աղջկա աչքին։ Իր թաքուն երջանկությունը ուրիշները չեն տեսնում: Նա, ցուցամոլ էակ լինելով, չի կարող գոհանալ կյանքի ներքին ու լուռ ներդաշնակությամբ: Վասիլիկը դիվային միտք է հղանում: Գիշերով կանչում է ոստիկաններին և բռնել է տալիս Զաբուղոյին: Զաբուղոն յոթը տարի պիտի մնա բանտում: Բոլոր մտքերը Վասիլիկի մասին են: Այդուհանդերձ, երրորդ տարում մի գիշեր նրան հաջողվում է փախչել։ Մոտենում է Վասիլիկի տանը: Սակայն Վասիլիկն ուրիշի գրկում է: Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին: Սակայն դիտելով իր հակառակորդին և արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ ձեռքը քաշում է դանակից: Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում: Ո՞ւր պիտի գնա. տուն չունի, ծանոթ չունի։ Դժվարությամբ ձեռք բերած ազատությունը անիմաստ է։ Արշալույսի հետ վերադառնում է բանտ։

Վերլուծություն

Իսկապես սերը շատ դժվար է և դաժան, և այս նովելը դա ցույց է տալիս։ իսկապես սերը կարող է լինել նույնիսկ և գեղեցիկ և վառ գույներով։ Սակայն այդ գույները և ուախությունը տեսնելու հաար պետք է լինել սիրած էակի կողքին, որպիսի նա սեղծի այդ գույները։ Բայց սիրած էակից հեռու լինելը պատճառ է հանդիսանում գույների խամրելու, հետևաբար կորում է նաև սերը։
Վասիլիկի կերպարը կարելի է արդարացնել, որովհետև նա ուներ ուշադրության, սիրո կարիք, սակայն այդ ամենը ստանալով միայն գիշերը՝ հանրության աչքից հեռու, նա չէր դիմանում այդ ամենին, բայց նա կարողեր ուղակի ասել այդ ամենի մասին, կարող էր բաժանվել և գտնել ուրիշին, սիրելիին մատնելու փոխարեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s