Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ — լավ
զթագաւոր — ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր — քան թագավորը
Հարցեր և առաջադրանքներ
- Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
Այս նաղադասւթյան մեջ «եւ» բառը պետք է օգտագօրծվի բայց իմաստով․
- Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
Լավ է-վատ է, մանուկ-ծեր, աղքատ-հարուստ, իմաստուն-անգետ․
- Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`
Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:
4. Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա: