Без рубрики

Վիլյամ Սարոյան վերլուծություն

Պատվածքից ընդամենը մեկ հատված ընթերցելով՝ արդեն ընկղմվում ես դրա մեջ, և ցանկանում ես մնացածն էլ կարդալ: Շատ հետաքրքիր և իմաստուն կերպով էր ներկայացված ազատության մասին: Շատ հավանեցի այս հատվածը, և համամիտ եմ մեծն գրողի հետ.

Ճիշտ հակառակը, քանզի ազատությունը, իրական ազատությունը, ճշմարիտ ազատությունը կյանքն ու մարդու էությունն ավելի ու ավելի է մոտեցնում կարգուկանոնին, գեղեցկությանը, նրբանկատությանն ու իմաստին, որոնք պահպանելիս մանրամասների մեջ միշտ հարկ է ուղղումներ մտցնել. սրբագրել, զարգացնել, կատարելագործել, ընդարձակել ու ընդլայնել:

Ազատությունը շատերն ընկալում են, որպես անկարգուկանոն, թափթված, խելահեղ, ոչ խելամիտ երևույթ: Այն ինչ անհատի կողմից փոխանցված, ոչ ձևական բնյութ կրող ազատ խոսքն ու միտքն իրականում իրենցից ներկայացնում են ներդաշնակություն, որտեղ դու ազատ, անկեղծ ու անմիջական ես ամենքի հետ:

Նաև ազատ գրողին բնութագրող հատվածն էր շատ հետաքրքիր, այստեղ այն այնպես յուրահատուկ կերպով էր ներկայացված, որ գրողին սկսում ես ընկալել,որպես հոգեբանի, իմաստուն և ազատամիտ ստեղծագործի: Հատկապես այս հատվածն ինձ շատ դուր եկավ՝

Գրողը հոգևոր անարխիստ է, ինչպես և ամեն մարդ` իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամենքից ու ամեն ինչից: Գրողը բոլորի լավագույն բարեկամն է և միակ ճշմարիտ թըշնամին` լավ ու մեծ թշնամին: Գրողը ո’չ քայլում է ամբոխի հետ, ո’չ էլ` հրճվում: Այն գրողը, ով գրող է, խռովարար է ու երբեք չի դադարում այդպիսին լինել: Նա չի հարմարվում այն պարզ պատճառով, քանի որ դեռ չկա մի բան, որին արժե հարմարվել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s