կենսաբանությում

Կենսաբանություն

  • Ո՞րն է տեսողության նշանակությունը:
  • Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
  • Ինչպե՞ս է փոխվում բբի մեծությունը` կախված լուսավորությունից:
  • Որտե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:
  • Ո՞րն է սրվակիկների եւ ցուպիկների դերը:
  • Ի՞նչ է կարճատեսությունը, եւ ինչպե՞ս կարելի է կանխել այն:
  • Ի՞նչ է հեռատեսությունը, ինչպիսի՞ ակնոց պետք է օգտագործել:
  • Ինչպե՞ս պահպանել աչքերը տեսողության խանգարումներից եւ հիվանդու-
    թյուններից:
  1. Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ եւ խուսափել վտանգից
  2. Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը եւ ակնագունդը շարժող մկանները :
  3. Երբ լույսը շատ է ,բիբը նեղանում է ,որպեսզի քիչ լույս կլանի,իսկ երբ լույսը քիչ է ապա բիբը լայնանում է որ ավելի շատ լույս կլանի:
  4. ցուպիկներն օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները ընկալում եւ տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
  5. Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները:Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգա- վոր ապակիներով ակնոց, որը լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձեւավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
  6. Հեռատեսությունը կարող է լինել ձեռքբերովի եւ բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թու- լանում է ակնաբյուրեղի առաձգականությունը, եւ այն դառնում է ավե- լի հարթ:Բնածին հեռատեսությունը կապված է աչքի հատակի տարածության փո- քր լինելու հետ, որի հետեւանքով ակնագունդը կարճացած է:Կարճատեսությունը կանխելու համար անհրաժեշտ է գիրքն ընթերցե- լիս 20-30 րոպեից հետո 2-3 րոպե հանգստանալ՝ նայել հեռու գտնվող կանաչ առարկաներին կամ երկնքին: Պետք չէ երկար նստել հեռուստա- ցույցի կամ համակարգչի առաջ.

8.Նախ` ընթերցանու- թյան եւ գրելու ժամանակ պետք է գիրքը կամ տետրը պահել 30-35 սմ հեռավորության վրա: Լույսը պետք է ընկնի ձախ կողմից եւ աշխատա- սենյակում լինի չափավոր լուսավորություն. թույլ կամ ուժեղ լույսը հոգ- նեցնում է աչքերը: Չի կարելի կարդալ պառկած, տրանսպորտում, քանի որ խախտվում է գրքի եւ ակնաբյուրեղի միջեւ եղած հեռավորությունը եւ լուսավորվածությունը: Վերջինս նպաստում է ակնաբյուրեղի կորության անընդհատ փոփոխությանը, եւ թուլանում է նրա առաձգականությունը:
Երբեմն տեսողությունը թուլանում է A վիտամինի անբավարարության դեպքում:
Տեսողության վրա վնասակար է ազդում ծխելը:Աչքը պետք է պաշտպանել փոշուց եւ ախտահարույց մանրէներից: Չի կարելի աչքը տրորել կեղտոտ ձեռքերով, սրբիչով եւ թաշկինակով: Եթե աչքի մեջ փոշի է ընկել, անհրաժեշտ է այն լվանալ ջրով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s