կենսաբանությում

Կենսաբանություն

Շնչառական համակարգ՝ կառուցվածքը և ֆունկցիան:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քիթ-կոկորդ՝ կառուցվաշքը և ֆունկցիան:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է :

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչառական համակարգի կառուցվածքը և հիվանդությունները

Բրոնխալ Ասթմա

Բրոնխալ ասթման  խրոնիկական հիվանդություն է: Բրոնխիալ ասթման լինում է անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային ալերգիկ հիվանդություն:

Բրոնխիտ

Բրոնխիտը հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլ): Այդ հիվանդությունով առավել հաճախ հիվանդանում են փոքրերը:

Տուրբերկուլյոզ

Տուրբերկուլյոզ իրենից ներկայացնում է քրոնիկական վարաքիչ հիվանդություն:Հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը,քանզի նրանց օրգանիզմում վարկակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա, ինչպես թողնել ծխելը։

Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մին​չև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես:

Շնչառական համակարգ

Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են` էմֆիզեմա, քրոնիկական բրոնխիտ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, թոքերի քաղցկեղ։

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s