Ֆիզիկա

ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝

1. Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ
հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է
կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական
տարբերությունը:

Ջերմահաղորդականության միջոցով ջերմության հաղորդումը միջավայրի մի մասից մյուսը չի ուղեցվում նյութի տեղափոխմամբ։ Իսկ կոնվեկցիայի ժամանակ հեղուկներում և գազերում ջերմության փոխանցումը մի տեղից մյուսը տեղի է ունենում նյութի տեղափոխության հետևանքով։

3. Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4. Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5. Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6. Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Ոչ, քանի որ պինդ մարմինների մեջ հոսք, տեղափոխու, շարժում մի տեղից մյուսը հնարավոր չէ: Կոնվեկցիան տեղի է ունենում միայն հեղուկներում և գազերում:

8. Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Բացի նյութից կան մատերիայի նաև այլ տեսակներ, որոնցից է Էլեկտրամագնիսական դաշտը։ Դրա դրսևորումներից են, օրինակ՝ լույսը, ռադիոալիքները։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում, և նյութից առանձին։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այնպիսի էլեկտրամագնիսական դաշտը, որը նյութից առանձնանալով՝ տեղափոխվում է տարածության մեջ:

10. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ճառագայթային ջերմափոխանակում է կոչվում ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կատարվող ջերմահաղորդումը: Ջերմային ճառագայթումը դա մարմնի արձակած էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք կոչվում են նաև էլեկտրամագնիսական ճառագայթում: Ճառագայթային ջերմափոխանակման օրինակ է Արեգակից Երկրին ջերմության հաղորդումը:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: Իսկ Երկրի արհեստական արբանյակները ընդհակառակը պետք է ավելի շատ ջերմային ճառագայթում կլանեն արևից, որպեսզի ավելի շատ էներգիա ունենան: Այդ պատճառով արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույնով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s