Գրականություն

Ձևի պարագա

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
⦁ Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
⦁ Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
⦁ Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
⦁ Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
⦁ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
⦁ Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
⦁ Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
⦁ Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
⦁ Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
⦁ Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Կետերի փոխարեն գրի՛ր ձևի պարագաներ:
⦁ Դելֆինները բաց ակվարիումից արագ լողում էին դեպի ազատություն:
⦁ Տղան վախեցած մոտեցավ տնօրենի սենյակի դռանը:
⦁ Հետզհետե նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին:
⦁ Նրանք լարված լսում էին ջրերի ձայնը:

Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
⦁ Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:
Երբ որ կներկեք սենյակը, դռներն ու պատուհանները փակ պիտի լինեն։
⦁ Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:
Որդն իսկույն կխեղճանա, եթե նրան հողից հանես։
⦁ Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Ինչպե՞ս մտածող մարդն անտարբեր կմնա, եթե հադիպի այդ ճաապարհներից մեկը։
⦁ Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին։
Սկսնակ բանաստեղծը այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին, որպեսզի խոսի իր մտադրությունների մասին։
⦁ Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:
Երբ քաղցիծ թուկանում են կենդանիները, հենց իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:

Կետադրի՛ր:
⦁ Դիմացս բարձրաբերձ լեռներն են՝ ծածկված արծաթազօծ ձյան շերտով:
⦁ Գիշերվա ժամը տասն էր, երբ երեքն էլ հյուրանոցից դուրս եկան:
⦁ Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր՝ աստղերը սովորականից խաղաղ:
⦁ Տիրոջ և ստրուկի վիճակի մեջ էինք՝ և տերը նա էր:
⦁ Երկու քունքերիս երակներն ուռել էին, և ականջներումս լսվում էր մի անորոշ բզզոց:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s