Գրականություն

Հայոց լեզու

Հատկացուցիչ
Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ուսուցչի խոսքը:
Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է հատկացուցիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է որոշիչ:

Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Ձկները վառ լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Պապը մեծ սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոները շատ խաղաղ էին գեղեցիկ փողոցում:
Պատկերասրահում ցուցադրված էին հտաքրքիր նկարները:
Զինվորները շատ արագ էին կատարում դժվար հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:
Թռչունների երամը չվեց հարավ: — Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
Բազեի որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով առանց դուռը բախելու ներս մտավ:
Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s