Без рубрики

Հայոց պատմ․

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/

Արևելյան Հայաստանի տարածքը հիմանականում ընդգրոկում էր  Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հյաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը։ 

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը, ավարտը, արդյունքները:/գրավոր/

1804 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834 թթ.), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ: 

  • Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշիխանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակիև Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասիժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s